15.2 C
Yerevan

Նամակ՝ ՀՅԴ Բ‑ի Սփյուռքյան Անդամնե­րին

Վերջա­պես ե՞րբ պիտի առե­րեսվեք Հունիս 4/1918‑ի դաշնակցա­կան Կառա­վա­րության ՀԵՌԱՏԵՍ քաղա­քա­կա­նության հետ։ Այդ օր, Արա­մը, Քաջազնունին և Խատիսյա­նը (ԵՂԵՌՆԻՑ ընդա­մե­նը 3 տարի անց) Խաղա­ղության Դաշնա­գիր ստո­րագրե­ցին Ադրբե­ջա­նի, Վրաստա­նի և Երի­տա­սարդ Թուրքե­րի (Թալեաթ, Ջեմալ, Էնվեր, այլ) հետ, երբ Հայաստա­նը հազիվ 10 հազար քառ/քկմ էր։

Յարութ Գալայճեան

Պարոնա՛յք Բյուրո­յա­կաններ,
Շուրջ 2 տարի առաջ էր, երբ պատմա­գի­տա­կան փորձա­գետնե­րով Կարսի պայմա­նագրի օրա­կարգի շուրջ՝ Երև­ա­նում կազմա­կերպել էիք մի խորհրդա­ժո­ղով ու խոստա­ցել՝ չբա­վա­րարվել այդքա­նով ու անցնել գործնա­կան քայլե­րի։ Փաստո­րեն, այդ խորհրդա­ժո­ղովն էլ, ինչպես՝ տարի­ներ առաջ հայտա­րարված Կանո­նագրի վերամշա­կումը, ՀՀ մարզե­րի կազմա­կերպա­կան աշխույժա­ցումը, սփյուռքյան ձեր վիճա­կի սերտո­ղությունը, հայ ժողովրդից ձեր կտրված լինե­լու իրո­ղությունը, ձեր անինքնուրույն (Քոչարյա­նին ծառա­յող ) քաղա­քա­կա­նությունը, մեկ խոսքով՝ այդ բոլո­րը մնա­ցին ձեր ցուցադրական/անպտուղ ոլորտում։
Իսկ հիշու՞մ եք, որ այսօր Բաթումի Դաշնագրի 106-րդ տարե­դարձն է։ Վերջա­պես ե՞րբ պիտի առե­րեսվեք Հունիս 4/1918‑ի դաշնակցա­կան Կառա­վա­րության ՀԵՌԱՏԵՍ քաղա­քա­կա­նության հետ։ Այդ օր, Արա­մը, Քաջազնունին և Խատիսյա­նը (ԵՂԵՌՆԻՑ ընդա­մե­նը 3 տարի անց) Խաղա­ղության Դաշնա­գիր ստո­րագրե­ցին Ադրբե­ջա­նի, Վրաստա­նի և Երի­տա­սարդ Թուրքե­րի (Թալեաթ, Ջեմալ, Էնվեր, այլ) հետ, երբ Հայաստա­նը հազիվ 10 հազար քառ/քմ էր։
Պարոնա՛յք Բյուրո­յա­կաններ,
Որպեսզի մնաք ՀՅԴ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ մեջ, դուք այսօր գտնվում եք ՄԵԿ այլընտրանքի դեմ-հանդի­ման
— Ներկա­յացնել ձեր հրա­ժա­րա­կա­նը և ԱՆՀԱՊԱՂ դիմել ցարդ ձեզ վրդովմունքով դիտող ու երկար ժամա­նակ ատամնե­րով լռություն պահող մեր վաստա­կա­վոր ընկերնե­րի խորհրդին՝ Դաշնակցա­կան Արժա­նա­պա­տիվ Ելքի որոնման հաստա­տա­կա­մությամբ։
Մինչ այդ, մինչև Նոյեմբեր/Դեկտեմբեր 35-րդ ԸԺ, փորձեք հասկա­նալ Բաթումի Դաշնագրի իսկա­կան խորհուրդը (և որքան որ կարող եք) սանձել ձեր Հայաստանյան Կառույցի արկա­ծախնդիրնե­րին ու (եթե ունեք բավա­րար ուժ) սրբագրել նրանց առ հասա­րակ՝ թյուրըմբռնումնե­րը ինչպես նաև ու մասնա­վո­րա­պես՝ դանդա­ղեցնել նրանց հակա­պե­տա­կան մոլեգնությունը։ Մինչ այդ, պարո­նայք բյուրո­յա­կաններ, կենտրո­նա­ցեք Բաթումի Դաշնագրի ցավոտ՝ ԲԱՅՑ պետա­կա­նասլաց և այսօրվա պայմաննե­րին համա­հունչ որո­շումնե­րի վրա ու փորձեք պատասխա­նել հետևյալ հարցադրումնե­րին՝
1- Արա­մը, Քաջազնունին ու Վրացյա­նը թրքասե՞ր/թրքամո՞ լ էին, թե՞ հողա­տու կամ դավա­ճան։ Արդյո՞ք ԴԵՄ եք 1918‑ի ինքնիշխան Հայաստա­նին, եթէ ոչ՝ ինչու՜ առաջնորդվում եք Միութե­նա­կան Քոչարյա­նով։
2- Ինչու՜ չեք համարձակվում խոսել ՀՀ Ինքնիշխա­նության մասին, Մեղրիի միջանցքի ՀՀ Վերահսկո­ղության, Հայաստա­նի ձեր կառույցի հեղինակազրկման/ժողովրդազրկման կամ էլ՝ դրա ընկե­րա­յին արդա­րության բռնա­բարման մասին։
3- 3- Ինչո՞ւ չեք դադա­րել Պուտինի/Քոչարյանի պետա­կա­նա­կործան կամա­կա­տա­րը լինե­լուց և ցարդ՝ ինչու՜ չեք դատա­պարտել Պուտի­նի Արցա­խա­վա­ճառքը, դաշնակցա­յին պարտա­վո­րություննե­րից խուսա­փումը (2022/23)։
4- 4- Եթե տակա­վին հավա­տում եք Ժողովրդա­վա­րության, ինչու՜ չեք հրա­պա­րա­կայնացնում 34-րդ ԸԺ‑ի ԿԵՏԱՎՈՐ որո­շումնե­րը։
5- 5- Որտե՞ղ է բյուրո­յի իսկա­կան նստա­վայրը, ինչու՜ չեն կայա­նում բյուրո­յի ժողովրդահաշվետու/քաղաքական հարզազրույցնե­րը•••
Փորձե՜ք պարո­նայք, փորձեք վերա­նա­յել դուք ձեզ ու մտա­ծել ձեզ փոխա­րի­նող ՆՈՐ/ԱՆԲԻԾ/ՔՐԻՍՏԱՓՈՐԱՄԵՏ անուննե­րի մասին։
Հաջո­ղություն Պարո­նայք՝ Բաթումի Դաշնագրի ուսումնա­սի­րա­կան ձեր աշխա­տանքնե­րի և՝ ՀՅԴ‑ը իր ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒՂՈՒՆ վերա­դարձնե­լու ձեր ճիգե­րի համար։
04 Հունիս 2024
Մուղնի

Առնչվող Հոդվածներ