15.2 C
Yerevan

Կասեցնել Եկե­ղե­ցու Անկումը

Այս շարժումը, որն առաջնորդվում է Տավուշի թեմի առաջնորդի կողմից, բացի նրա­նից, որ սկսվեց նախ ոչ ներքա­ղա­քա­կան հարցե­րով, իսկ հետո սկսեց շրջա­նա­ռել ուղղա­կի իշխա­նա­փո­խության-հրա­ժա­րա­կա­նի կոչեր, աչքի ընկավ նաև անհանդուրժո­ղա­կա­նությամբ։ 

Արա­յիկ Մկրտումյան

Երև­ա­նում ընթա­ցող բողո­քի ցույցե­րը այս անգամ հստակ տարբերվում են նախորդնե­րից այն առումով, որ եթե նախորդ բողո­քի ցուցե­րը կազմա­կերպում և առաջնորդում էին քաղա­քա­կան կուսակցություննե­րը և քաղա­քա­կան դեմքե­րը, այս անգամ շարժման գլուխ է կանգնել հոգև­ո­րա­կա­նը՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրաստ արքե­պիսկո­պոս սրբա­զա­նը, կամ ինչպես նրան երբեմն անվա­նում են նրա հակա­ռա­կորդներն իր քաղա­քա­ցիա­կան անուն ազգա­նունով՝ Վազգեն Գալստանյա­նը։
Ուզում ենք անդրա­դառնալ մի բավա­կան ցավոտ երև­ույթի՝ թունա­վոր մթնո­լորտին ու դրա բազմա­պատկմա­նը, հատկա­պես, որ այն գնա­լով աճում է։
Գաղտնիք չէ, որ Հայաստա­նի Առա­քե­լա­կան Սուրբ Եկե­ղե­ցին վերջին տասնամյակնե­րին հեղի­նա­կության խնդիր ունի, որը հետև­անք է որոշ հոգև­ո­րա­կաննե­րի ունե­ցած շատ ցածր ժողովրդա­կա­նության, եկե­ղե­ցու կողմից բազմա­թիվ դեպքե­րի պարա­գա­յում անհա­մա­չափ լռության կամ ընդհա­կա­ռա­կը՝ անհասկա­նա­լի աշխույժության։ Ինչպես նաև անհնար է չտեսնե­լու տալ այն փաստը, որ տասնամյակնե­րով Հայաստա­նում իրենց գործունեությունն են իրա­կա­նացնում տարա­տե­սակ կրո­նա­կան խմբեր և ուղղություններ, որոնց գործունեության դեմ եկե­ղե­ցին չի կարո­ղա­նում պատշաճ հակադրումներ անել։
Հաշվի առնե­լով նաև այն, որ 1990-ականնե­րի հատկա­պես երկրորդ կեսից սկսած Հայաստա­նում կյանքն ուղեկցվել է ներքին մեծ ու փոքր պայթյուննե­րով, քաղա­քա­կան ճնշումնե­րով, տնտե­սա­կան բարդություննե­րով, հասկա­նա­լի է, որ հասա­րա­կության սպա­սե­լիքնե­րը եկե­ղե­ցուց շատ մեծ են եղել, բայց շատ ավե­լի քիչ են ստա­ցել։
Ինչևէ, այս շարժումը, որն առաջնորդվում է Տավուշի թեմի առաջնորդի կողմից, բացի նրա­նից, որ սկսվեց նախ ոչ ներքա­ղա­քա­կան հարցե­րով, իսկ հետո սկսեց շրջա­նա­ռել ուղղա­կի իշխա­նա­փո­խության-հրա­ժա­րա­կա­նի կոչեր, աչքի ընկավ նաև անհանդուրժո­ղա­կա­նությամբ։ Այն արտա­հայտվեց հատկա­պես շարժման անդամ, դերա­սա­նուհի Անաիս Սարդարյա­նի խոսքում, որտեղ նշվեց, որ շարժմա­նը չմասկանցողնե­րը չհա­յեր են, իսկ մասնակցողնե­րը՝ հայեր(թեև դերա­սա­նուհին ավե­լի ուշ պարզա­բա­նում մտցրեց իր խոսքում և նշեց, որ իր ելույթը ամենև­ին էլ խտրա­կա­նության ու անհանդուրժո­ղա­կա­նության միտում չուներ), շարժման ընթացքում դեմ արտա­հայտվողնե­րի հասցեին անեծքներ հնչեցնե­լը, սատա­նա­յա­պաշտության մեջ մեղադրե­լը և այլն։ Բայց այդ ամե­նը ավե­լի սրվեց, երբ օրերս Սուրբ Աննա եկե­ղե­ցուց դուրս վռնդե­ցին քաղա­քա­ցի­նե­րից մեկին, ով ընդդի­մա­ցավ և հակա­ճա­ռեց արքե­պիսկո­պո­սին։ Նա որակվեց որպես սադրիչ։ Այնուհետև Բագրատ արքե­պիսկո­պո­սը իր ելույթում անդրա­դարձավ «Հանրա­պե­տություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյա­նին՝ հայտնե­լով, որ վերջինս անընդհատ հարցազրույցներ է տալիս, որտեղ իր հասցեին սուտ տեղե­կատվություններ են պտտվում։ Արքե­պիսկո­պոսն իր խոսքում բառա­ցիո­րեն ասաց, որ «նրան չի անվա­նի Վազգեն Սարգսյա­նի քույր, հոպլո»։ Արքե­պիսկո­պո­սը նաև հայտա­րա­րեց, որ խաչը Արամ Սարգսյա­նին ու նրա նման դևե­րին է վախեցնում։
«Մեր Ուղի­նը» դիտել է Արամ Սարգսյա­նի տված հարցազրույցը լրագրող Նարեկ Կիրա­կոսյա­նի հետ, այնտեղ Արամ Սարգսյա­նի կողմից անվա­նա­կան վիրա­վո­րա­կան արտա­հայտություններ չեն հնչել, Արամ Սարգսյանն իր խոսքում ասել է, որ իր ենթադրությամբ Բագրատ Արքե­պիսկո­պո­սը գուցե գլխի չի ընկնում, որ իր ձեռքե­րով որոշ մարդիկ փորձում են ինչ որ բան իրա­կա­նացնել, կամ Բագրատ Արքե­պիսկո­պո­սին ինչ որ բան են խոստա­ցել, ինչն իհարկե սարսա­փե­լի բան կլի­նի։
Այս ամե­նը շատ վատ տեղ տանող երև­ույթ է։ Եկե­ղե­ցու անվան հետ կապված ցանկա­ցած բացա­սա­կան երև­ույթ վնա­սում է մեզ բոլո­րիս։ Եկե­ղե­ցին մեր բոլո­րի արժեքն է ու եթե անգամ որևէ հոգև­ո­րա­կա­նի ոչ հարիր խոսքը բացա­սա­կան հետև­անք կարող է թողնել, դա նշա­նա­կում է, որ մենք պիտի կարո­ղա­նանք տարանջա­տել հոգև­ո­րա­կա­նին եկե­ղե­ցուց, այնպես ինչպես իշխա­նությունն ենք տարանջա­տում պետությունից, որովհետև թե՛ եկե­ղե­ցին, թե՛ պետությունը արժեքներ են, իսկ անհատ հոգև­ո­րա­կա­նը կամ իշխա­նա­վո­րը՝ ընդա­մե­նը մարդ, ով սխա­լա­կան է և երբեմն՝ հաճախ սխա­լա­կան ու եթե ընդգծվում է մարդու սխա­լը, դա դեռ չի նշա­նա­կում հարձա­կում տվյալ ինստի­տուտի վրա։
Իսկ գնա­հա­տա­կան տալ պետք է, հատկա­պես եթե խոսքը վերա­բե­րում է հոգև­ո­րա­կա­նին, ով իր կերպա­րով միշտ էլ բացա­ռիկ է ընդունվել՝ ի տարբե­րություն իշխա­նության և իշխա­նա­վորնե­րի։ Եթե իշխա­նություն բառն իսկ մշտա­պես նույնացվել է փողի, ճնշումնե­րի և այլ նման երև­ույթնե­րի հետ, ապա եկե­ղե­ցին ընդունվել է որպես զղջման, ապաշխա­րանքի, սիրո, հանդուրժո­ղա­կա­նության, ներման, հոգև­որ կյանքի հոմա­նիշ։ Բայց այսօր՝ Բագրատ Արքե­պիսկո­պո­սի բառե­րը ընդհանրա­պես սիրո և ներման հոմա­նիշներ չեն։ Եվ այս ամե­նին, լավ կլի­ներ, որ ուշադրություն դարձվեր նաև հոգև­որ բարձր ներկա­յա­ցուցիչնե­րի և առանձնա­պես ամե­նայն հայոց կաթո­ղի­կոս Գարե­գին Բ‑ի կողմից։ Բացի նրա­նից, որ շարժման առաջնորդը հոգև­ո­րա­կան է, ինչը ենթադրում է լրիվ այլ խոսույթ ու պահվածք, նա նաև բարձրաստի­ճան հոգև­ո­րա­կան է ու մի ողջ շարժման առաջնորդ, այսինքն նրա հանդեպ սպա­սե­լիքնե­րը շատ ավե­լի մեծ են, չափա­նիշներն ավե­լի խիստ։ Եթե հասա­րակ մարդիկ գռեհկա­բա­նեն, դա մի մեծ ցավ չէ, բայց երբ շարժման առաջնորդը, ով նաև արքե­պիսկո­պոս է, սարկազմով է վիրա­վո­րում՝ ասե­լով, որ «չեմ ասի», բայց ասում է, ով կիրա­ռում է «հոպլո» ժարգո­նա­յին-ծաղրա­կան դիմե­լաձևը, ով խոսում է ոստի­կաննե­րի փորե­րից, դա ուղիղ հարված է հենց շարժմանն ու եկե­ղե­ցուն։ Սուրբ հայրե­րի կողմից քարոզնե­րում մի բան է լսվում, նրանցից ոմանց պահվածքում՝ մեկ այլ բան։ Եվ դա ընդհանրա­պես հեզության չի տրա­մադրում։ Եթե Արամ Սարգսյա­նը կամ իր կողմնա­կիցնե­րը որո­շեն նույնպի­սի ծաղրանքով խոսել, ապա մենք կունե­նանք օդից հասունա­ցող մի կոնֆլիկտ ևս, երբ միմյանց նկատմամբ ատե­լությունն ու անհանդուրժո­ղա­կա­նությունն ավե­լի է մեծա­նում։
Մեծ ցանկությամբ և հույսով սպա­սում ենք, որ հայոց եկե­ղե­ցու բաձրա­գույն ներկա­յա­ցուցի­չը որևէ կերպ կարձա­գանքի տեղի ունե­ցա­ծին, քանի որ և՛ Բագրատ արքե­պիսկո­պո­սը, և՛ Արամ Սարգսյա­նը, ինչպես նաև շարժմա­նը կողմ և դեմ տասնյակ հազա­րա­վոր մարդիկ՝ հայեր են, քրիստոնյա հայեր և եկե­ղե­ցին, նախ և առաջ պիտի կարո­ղա­նա նրանց միա­վո­րել, նրանց մեկ ճշմա­րիտ ուղու վրա դնել, այլ ոչ թե իմ ու քո անել, որո­շել, թե ով է սատա­նան, ով՝ ոչ, որովհետև դա մի շատ ծանր բեռ է և Աստված չանի, եթե եկե­ղե­ցա­կաննե­րը փորձեն ճամբարնե­րի բաժա­նել հասա­րա­կությա­նը։ Նրանք դրա­նով վերջին հարվա­ծը հասցնեն և՛ իրենց, և՛ ազգա­յին ընդհանրության այն մնա­ցորդնե­րին, որ դեռևս նշմարվում են։
Միա­ժա­մա­նակ այս շարժումը որո­շա­կիո­րեն անլրջացրել է քաղա­քա­կան պայքա­րը, որովհետև Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նա­զա­տումը ոչ թե Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան ինչ որ կնճիռ է, այլ աշխարհա­քա­ղա­քա­կան շատ մեծ վերա­փո­խումնե­րի ռեգիո­նալ մի մաս և որի դեմ հաստատ հնա­րա­վոր չէ պայքա­րել հայհո­յանքնե­րով, անեծքնե­րով կամ մակա­նուննե­րով։

Առնչվող Հոդվածներ