15.2 C
Yerevan

Մայի­սի 28‘ Դարա­վոր Երա­զանքի Իրա­գործումը Ու Մերօրյա Ուրա­ցողնե­րը

Հիրա­վի, զարմա­նա­լի է, որ “Սրբա­զան շարժումը” իրեն նույնացնում է օրվա խորհրդի հետ, այն դեպքում, երբ իր շարքե­րում կան մարդիկ(իսկ գուցե և առաջնորդներ), որոնց համար Հայոց անկա­խությունը գերա­գույն արժեք չէ։ 

Մեր Ուղին

1918թ. տեղի ունե­ցած հրաշքը, դարա­վոր ստրկության շղթա­յի քանդումն էր, հայոց անկա­խության մտքի, ոգու ու կամքի հաղթա­նա­կը, 1918֊ը հայոց ամե­նանվի­րա­կան իղձերր կայացման տարին էր և 1918թ. Մայի­սի 28-ին ի վերջո կատարվեց այն, հանուն ինչի դարեր շարունակ սերունդներ էին պայքա­րել, զոհվել, բայց գնա­ցել դրա հետև­ից։ Եվ 1918֊ի ֆենո­մե­նը դարձավ այն հավա­տը վաղվա օրվա հանդեպ, որ նույնիսկ ԽՍՀՄ օրոք անկա­խության միտքը չարեց և այդ մտքի դեմ բոլշև­իկնե­րը պայքա­րե­ցին ոչ միայն Հանրա­պե­տության գոյության տարի­նե­րին, այլ Հայաստա­նի խորհրդայնա­ցումից նույնիսկ տասնյակ տարի­ներ անց, քանի որ պետք էր սպա­նել ազա­տության ու անկա­խության ձգտող միտքը։ Բայց չարի­քի կայսրություն ԽՍՀՄ֊ը ինքը փլուզվեց ու 1991թ. Հայաստա­նը կրկին անկա­խա­ցավ։ 1991֊ը դարձավ 1918֊ի շարունա­կությունը։ Նորանկախ Հանրա­պե­տությունը կրկին ծանր գոյա­պայքար էր մղում իր գոյության համար։ Արցա­խի համար մղվող պայքա­րը Հայաստա­նի պայքարն էր հանուն Հայաստա­նի։ Ցավոք, Հանրա­պե­տության կյանքը լի էր կոպտա­գույն սխալնե­րով ու վրի­պումնե­րով ու դրա հետև­անք էր նաև 2020֊ի պարտությունն ու 2023֊ի Արցա­խի հայա­թա­փումը։ Բայց մենք, լինե­լով հայոց անկա­խության մտքի զավակնե­րը, լի ենք վստա­հությամբ, որ մենք շարունա­կե­լու ենք այն, ինչ սկսվել էր դեռևս 1918թ.‘ դեպի հզոր և անկախ Հայաստան։ Անկա­խություն մենք ունենք, և հիմա պահն է, որ ի վերջո սթափվենք մեր երեսնամյա մշուշից և նորից սկսենք հյուսել մեր հայրենքի պատռված և բացա­կա­յող մասե­րը, քանի որ, հակա­ռակ դեպքում մենք կրկին կանգնե­լու ենք ապրել֊չապրելու ընտրության առաջ։

Իսկ մարտահրա­վերնե­րը բազմա­թիվ ենսկսած արյունարբու հարևաններից մինչև բարեկամի դիմակով թշնամիներն ու նրանց տարատեսակ գործակալները, որ պատրաստ են քարուքանդ անել վիրավոր Հայաստանը հանուն մի պնակ ոսկե ապուրի կամ հանուն իրենց գաղա­փա­րա­կան այլա­սերվա­ծության։

Այսօր Հայաստա­նում ընթա­նում է “Սրբա­զան Պայքար” կոչվող մի շարժում, որն իրեն անվա­նում է հայրե­նիք փրկող և համե­րաշխություն բերող, բայց ակնհայտ է, որ ծավալվում է մի պայքար, որում կագա­խոս է հայրե­նի­քը, բայց նպա­տակ է իշխա­նությունը, այլա­պես շարժումը ավե­լի քիչ անվա­նա­կան պայքար կտա­ներ ու ավե­լի շատ ծրագրա­յին պահվածք կցուցա­բե­րեր, բայց ափսոս, որ Հայաստա­նում դեռևս պայքար է ընթա­նում հանուն սեփա­կան կամ նույնիսկ հանուն ուրի­շի շահե­րի, որը միշտ լինում է ընդդեմ Հայաստա­նի։

Այսօր մայի­սի 28֊ն է, այսինքն անկա­խության օր և հիրա­վի, զարմա­նա­լի է, որ “Սրբա­զան շարժումը” իրեն նույնացնում է օրվա խորհրդի հետ, այն դեպքում, երբ իր շարքե­րում կան մարդիկ(իսկ գուցե և առաջնորդներ), որոնց համար Հայոց անկա­խությունը գերա­գույն արժեք չէ։ Այնպես ինչպես երկրորդ նախա­գահ Ռ. Քոչարյանն իր ելույթնե­րից մեկում դեմ չէր արտա­հայտվել միութե­նա­կան պետությա­նը, այնպես ինչպես ՀՀԿ մի պատգա­մա­վոր հայտա­րա­րում էր, որ հայե­րը միշտ էլ սրա նրա լծի տակ են եղել, ավե­լի լա՞վ չի գոնե ռսի լծի տակ լինենք, նրանք գոնե բարե­կամ են(իսկ հետո խմբագրում էր իր բառե­րը) և նման մարդկանցով լեցուն շարժումը, մեղմ ասած, նույնիսկ հեռա­վոր կապ չունի անկա­խության, ուր մնաց այդ օրվա խորհուրդի հետ նույնացվե­լու հետ։ Բայց ամե­նա­զարմա­նա­լին ու տխուրն իհարկե ՀՅԴ մասնակցությունն է այդ ամե­նին։ Կարծես պարա­դոքս լինի, քանի որ հենց ՀՅԴ֊ն է եղել մայի­սի 28֊ի գլխա­վոր կնքա­հայր, ՀՅԴ֊ն է եղել Հայաստա­նի առա­ջին Հանրա­պե­տության գլխա­վոր հիմնա­դի­րը, ՀՅԴ֊ն է եղել Հայոց դարա­վոր երա­զանքն իրա­գործողնե­րից մեկը, ՀՅԴ֊ն է դարձել հայոց ապա­գան հաստա­տուն դարձնողնե­րից մեկը։ ՀՅԴ֊ն է բանակցել թուրքե­րի հետ ու իր վրա վերցրել և՜ պայքա­րե­լու, և՜ բանակցե­լու պատասխա­նատվությունը ու ծանրությունը։ Ի վերջո, ՀՅԴ֊ն է եղել այն քչե­րից մեկը, որ մայի­սի 28֊ից առաջ էլ տասնամյակներ շարունակ պայքա­րում էր հանուն հայ ժողովրդի։ Եվ նման կուսակցությունն այսօր կոա­լի­ցիա­յի մեջ է մի անձնա­վո­րություն հետ, ով դեմ չէ միութե­նա­կան պետության գաղա­փա­րին, մի անձնա­վո­րություն, ում նախկին վարչա­պետ Արամ Սարգսյա­նը մեղադրում է Մեղրիի միջանցքը ռուսնե­րի հովա­նա­վո­րությամբ Ադրբե­ջա­նին կամ ռուսնե­րին հանձնե­լու մեջ, այսինքն կոտրե­լու Հայաստա­նի ողնա­շա­րը։ Եվ ՀՀՅԴը ի՞նչ է կորցրել այնտեղ, ի՞նչ է փորձում անել ՀՅԴ֊ը, որ իրեն պետք է գալիս դաշնակցել նման մարդու հետ։ Բացի դրա­նից ի՞նչ էր կորցրել ՀՅԴ֊ը մեկ այլ ուժի հետ անընդհատ կոա­լի­ցիա­նե­րումէ նույն ՀՀԿ֊ի, որ իրեն համա­րում էր նժդե­հա­կան, բայց գրե­թե դատարկել էր այն նույն Սյունի­քը, որի համար այդքան պայքա­րել էր Նժդե­հը։

Եվ այսօր, մայի­սի 28֊ին մեզ մնում է հիա­նալ պատմա­կան այդ հրաշքով և կրկնա­կի պատասխա­նատվությամբ պաշտպա­նել այն ու այսօրվա անկախ պետա­կա­նությունըներքին ու արտաքին թշնամիներից, անկախ նրանից, որ ներքին թշնամին հաճախ գործում է հայրենասերի, իսկ արտաքինը բարե­կա­մի դիմա­կով։

Առնչվող Հոդվածներ