30.1 C
Yerevan

Լավրով Պլան Բ

Բագրատ Գալստանյա­նը վաղուց աշխա­տում է եկե­ղե­ցու վարկա­նի­շի դեմ, և ես ցավով եմ նշում՝ ինձ համար սա անընդունե­լի է: Ինձ մոտ տպա­վո­րություն է, որ նրանց հիմնա­կան առա­քե­լությունը տոտալ արժեզրկումն է այն ամեն ինչի, ինչին դիպչում են:

Դավիթ Ստե­փանյան

Երևի փող են վերցրել, հաշվետվություն են տալիս՝ փողոց փակե­ցինք, գնա­ցինք ամա­ռա­նոց, տակից պիտի դուրս գան. Ստե­փանյան

Քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նի գնա­հատմամբ՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյա­նի շարժումը չունի ո՛չ տրա­մա­բա­նություն, ո՛չ էլ քաղա­քա­կան ռացիո­նա­լիզմ:

«Հայկա­կան ժամանակ»-ի հետ զրույցում Ստե­փանյա­նը մանրա­մասնում է, թե ինչու է այդ կարծի­քին:

«Երբ ժողովրդին հրա­պա­րա­կից տանում ես Փաշինյա­նի ամա­ռա­նոց, ընդ որում՝ լավ գիտես, որ նա այդտեղ չէ, աղե­տի գոտում է, (ի դեպ, դու էլ պիտի այնտեղ լինեիր, եթե քեզ կարգում ես որպես ընդդի­մության առաջնորդ, վարչա­պե­տի թեկնա­ծու), ասում՝ մենք կանգնե­լու ենք այստեղ այնքան՝ մինչև Փաշինյա­նը դուրս չգա, դրա­նից 1–2 ժամ հետո ժողովրդին հավա­քում ու գնում ես Հանրա­պե­տության հրա­պա­րակ, սա անտրա­մա­բա­նա­կան է, որովհետև, եթե դու քաղա­քա­կան գործիչ ես, պետք է գործես տրա­մա­բա­նությամբ, և քո խոսքը պետք է արժեք ունե­նա: Եթե մի բան ես հայտա­րա­րում, 1 ժամ հետո ասում լրիվ այլ բան, նշա­նա­կում է, որ արժեզրկում ես ինքդ քեզ՝ որպես քաղա­քա­կան գործիչ և արժեզրկում այն շարժումը, որը ղեկա­վա­րում ես»,- ասում է նա:

Ստե­փանյա­նի խոսքով՝ հենց շարժման առա­ջին օրն է ասել, որ այն անհե­ռանկա­րա­յին է, որովհետև չունի օրա­կարգ:

«Ես, օրի­նակ, չեմ հասկա­նում, թե իրենք ինչ են ուզում. ձգտում է հասնել իշխա­նա­փո­խության, բայց ոտքին և սեփա­կան շարժման ոտքին կրա­կե­լով: Բագրատ Գալստանյա­նը վաղուց աշխա­տում է եկե­ղե­ցու վարկա­նի­շի դեմ, և ես ցավով եմ նշում՝ ինձ համար սա անընդունե­լի է: Ինձ մոտ տպա­վո­րություն է, որ նրանց հիմնա­կան առա­քե­լությունը տոտալ արժեզրկումն է այն ամեն ինչի, ինչին դիպչում են: Սա խնդիր է, եկե­ղե­ցու հոգև­որ հայրե­րը աշխա­տում են եկե­ղե­ցու իմի­ջի դեմ, այս խեղկա­տա­կությունը, որի անունը դրվել է «շարժում», «փրկիչներ», «սրբա­զան», եկե­ղե­ցուն շատ ծանր հարված է հասցնում»,- կարծում է նա:

Ստե­փանյա­նը նկա­տում է՝ թեև պարբե­րա­բար փորձ է արվում շարժումը համե­մա­տել և զուգա­հեռներ անցկացնել 2018 թվա­կա­նի «Թավշյա հեղա­փո­խության» հետ, այնուա­մե­նայնիվ, իրա­վի­ճա­կը շատ տարբեր է. «Այսօր չկա ամե­նա­կարև­ո­րը՝ չեն արտա­ցո­լում հասա­րա­կա­կան պահանջը, այլա­պես երեկ հրա­պա­րա­կում կլի­ներ ոչ թե 23, այլ 230 հազար մարդ: 2018-ին էլ էին փողոց փակում, բայց այն ժամա­նակ վարորդնե­րը դեմ չէին, մեծա­մասնությունը մասնակցում էր այդ գործընթացնե­րին, իսկ հիմա փողոց են փակում, մարդիկ սկսում են ազդանշաններ արձա­կել, հայհո­յում են, դեմ են այս ամե­նին: Այդ պահվածքը շատ նման է խուլի­գա­նության, և հասա­րա­կությունը չի կիսում այս մոտե­ցումնե­րը, իսկ եթե հասա­րա­կության իշխող մեծա­մասնությունը չի կիսում գործընթա­ցը, չի կարող ունե­նալ հաջո­ղության հեռանկար, սա է տարբե­րությունը»:

Անդրա­դառնա­լով ռուսա­կան հեռուստաա­լի­քի ներկա­յացրած կեղծ տեղե­կատվությա­նը, թե իբր Հանրա­պե­տության հրա­պա­րա­կում 100 հազար և ավե­լի մարդ է եղել, քաղա­քա­գետն ասում է, որ ՌԴ‑ն լավ կաներ լռեր, և այդ կերպ օգնած կլի­ներ նաև շարժմա­նը. «Սա ոչ միայն լյուստրա­ցիա է, այլ ռուսնե­րը և ռուս պրո­պա­գանդան այս շարժմա­նը մատուցում է արջի ծառա­յություն»:

Դիտարկմա­նը, թե շարժմա­նը ավե­լի քան 40 կուսակցություն և քաղա­քա­կան ուժ է միա­ցել, սակայն փողոցնե­րում կարե­լի է տեսնել ընդա­մե­նը մեկ-երկու դաշնակցա­կան պատգա­մա­վո­րի, Ստե­փանյանն արձա­գանքում է՝ սա խոսում է այն մասին, որ անգամ այդ 40 կուսակցություննե­րին անդա­մագրված մարդիկ չեն կիսում այս գաղա­փարնե­րը և չեն պատրաստվում դուրս գալ փողոց փակել:

«Ինձ մոտ տպա­վո­րություն է, որ իրենք գումար են ստա­ցել այս ամեն ինչի համար, երևի՝ ռուսնե­րից, հիմա իրենք էլ են հասկա­նում, որ այս ամե­նը իրենց համար չի կարող ունե­նալ բարե­հա­ջող ավարտ, ուղղա­կի գումա­րը ստա­ցել են, պետք է իրացնեն և դրա համար հաշվե­տու լինեն: Հիմա դրա­նով են զբաղված, իրացնում են և հաշվետվություն են տալիս՝ այո, փողոց ենք փակում, գնա­ցել ենք Փաշինյա­նի ամա­ռա­նոց, միտինգ ենք անցկացրել, էս ենք արել, էն ենք արել, փողը կերել են, պիտի տակից դուրս գան: Ի՞նչ իմաստ ունի փողոց փակել, եթե գիտես, որ 3 րոպեից այդ փողո­ցը բացվե­լու է, կամ այդ խեղկա­տա­կությունը՝ վթա­րը, որ սարքել էր Բագրա­տը, ի՞նչ իմաստ ուներ, շոու է»,- ընդգծում է քաղա­քա­գե­տը:

Դիտարկմա­նը, թե այժմ, երբ արդեն վարչա­պե­տի թեկնա­ծու են ներկա­յացրել, կրկին ծրա­գիր չկա դրա ետև­ում, Դավիթ Ստե­փանյանն արձա­գանքում է՝ ծրա­գիր ունեն, պարզա­պես չեն կարող ներկա­յացնել, ապա մանրա­մասնում, թե ինչու. «Իրենց ծրագրում կա երկու պունկտ, Ա՝ կոչվում է իշխա­նա­փո­խություն, արե­ցին՝ իրենց մոտ հստակ նշված է՝ ով որ կաբի­նետն է զբա­ղեցնե­լու, իրար մեջ կիսել են արդեն: Գալիս է պունկտ Բ‑ն, այդ պունկտ Բ‑ն իրենց մոտ շատ հստակ է՝ զանգ Մոսկվա. զանգե­լու են Մոսկվա, ասեն՝ ֆսյո, եկել ենք, նստել ենք, դե ասեք՝ ի՞նչ անենք, այնտե­ղից էլ կասեն՝ ինչ անեն: Այսինքն՝ իրենք ունեն ծրա­գիր՝ Մոսկվան է գծե­լու, «Լավրո­վի պլան 2»-ն է, բայց հո չեն կարող ժողովրդին ասել սա»:

Հերմի­նե Կարա­պետյան

Հոդվա­ծը՝ armtimes.com կայքից։

Առնչվող Հոդվածներ