30.1 C
Yerevan

Ամե­րիկյան Դիտա­վորյալ “Սխալներ”

Կայուն տպա­վո­րություն է, որ Ռուսաստա­նը հետխորհրդա­յին-եվրա­սիա­կան տարածքում ռեինտեգրա­ցիոն գործընթացնե­րի ֆորմա­լացման-
ինստի­տուցիո­նացման ծրա­գիր ունի, որտեղ Ադրբե­ջա­նին վերա­պահվում է Հարա­վա­յին Կովկաս-Կենտրո­նա­կան Ասիա­յի «հաբի» դերա­կա­տա­րություն՝ օգա­տա­գործե­լով նաեւ Թուրքիա-Ադրբե­ջան դաշնակցության «բաղադրի­չը»:

Վահրամ Աթա­նեսյան

Բլինքե­նի ուղերձի «վրի­պա­կը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտո­նը

Մայի­սի 28‑ի առթիվ ԱՄՆ պետա­կան դեպարտա­մենտի պաշտո­նա­կան կայքը հրա­պա­րա­կել է պետքարտուղար Բլինքե­նի՝ Ադրբե­ջա­նի ժողովրդին հասցեագրած ուղերձը, որտեղ նա պատրաստա­կա­մություն է հայտնում այսուհետ եւս սատա­րել Երեւա­նի եւ Բաքվի ջանքե­րին՝ կարգա­վո­րե­լու հարա­բե­րություննե­րը, որ կծա­ռա­յի Հարա­վա­յին Կովկա­սի բարօ­րությա­նը: Մենք շարունա­կում ենք աջակցել այդ ջանքե­րին, որպեսզի շրջենք ձգձգված հակա­մարտության էջը եւ կառուցենք լավա­գույն ապա­գա,- ասված է ԱՄՆ պետքարտուղա­րի ուղերձում:

«Այս կարեւոր տոնա­կան օրը, որ նվիրված է անկա­խությա­նը, ես հաստա­տում եմ Ադրբե­ջա­նի անկա­խությա­նը, տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը եւ ինքնիշխա­նությա­նը ԱՄՆ աջակցությունը»-հավաստիացնում է ԱՄՆ պետքարտուղա­րը: Դիվա­նա­գի­տա­կան խոսույթում ոչ միայն բառե­րը, նույնիսկ կետադրա­կան նշաններն են ամե­նայն բծախնդրությամբ ընտրվում: Այս առումով աչքի է զարնում այն, որ տարա­ծաշրջա­նի լավա­գույն ապա­գան կառուցե­լու հարցում ԱՄՆ աջակցության մասին խոսել Բլինքենն օգտա­գործել է «անկա­խությա­նը նվիրված տոնա­կան օր» երկի­մաստ ձեւա­կերպումը:

Ադրբե­ջա­նի դեմոկրա­տա­կան հանրա­պե­տությունը 1918թ. մայի­սի 28-ին հռչակվել է երկու օր առաջ Գյանջա մտած՝ Օսմանյան Թուրքիա­յի էքսպե­դի­ցիոն կորպուսի հրա­մա­նա­տար Նուրի փաշա­յի պահանջով: Ընդ որում, տեղի է ունե­ցել իրա­վա­կան նենգա­փո­խություն. Անդրկովկասյան Սեյմի մուսուլմա­նա­կան խմբակցությունը վերա­կազմա­վորվել է Ադրբե­ջա­նի Ազգա­յին խորհրդի:

Բլինքե­նի կողմից արված «անկա­խությա­նը նվիրված օր» ձեւա­կերպումն արդյոք այդ պատմա-քաղա­քա­կան փոխա­կերպման հիշե­ցում չէ՞ կամ ակնարկ, որ Միացյալ Նահանգնե­րի կողմից Ադրբե­ջա­նի անկա­խության, տարածքա­յին ամբողջա­կա­նության եւ ինքնիշխա­նության ճանա­չումը որո­շա­կի «կանխավճար է»: Ուղերձում Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րին որեւէ հասցեագրում չկա: Ընդ որում մոտ ապա­գա­յում սպասվում է, որ Բաքու կայցե­լի պետքարտուղա­րության կովկասյան հացե­րով բանագնաց, ԵԱՀԿ ՄԽ համա­նա­խա­գահ Լուիս Բոնոն:

Անցյալ շաբաթ Վաշինգտոն է գործուղվել Ադրբե­ջա­նի նախա­գա­հի արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով օգնա­կան Հիքմեթ Հաջիեւը: Երեւում է, պետա­կան դեպարտա­մենտում եւ ԱՄՆ նախա­գա­հի ազգա­յին անվտանգության հարցե­րով խորհրդա­կան Սալի­վա­նի հետ բանակցություններն էական արդյունք չեն ունե­ցել: Մայի­սի 27-ին ՌԴ Դաշնա­յին ժողո­վի Վերին պալա­տում տեղի է ունե­ցել ռուս-ադրբե­ջա­նա­կան խորհրդա­րա­նա­կան պատվի­րա­կություննե­րի հանդի­պում: Միլլի մեջլի­սի արտա­քին հարա­բե­րություննե­րի կոմի­տեի նախա­գահ Սեի­դո­վը մամուլին ասել է, որ «ոչ ոք չի կարող խաթա­րել Ռուսաստա­նի եւ Ադրբե­ջա­նի հարա­բե­րություննե­րը, դրանք փոխշա­հա­վետ եւ ռազմա­վա­րա­կան են»:
Կայուն տպա­վո­րություն է, որ Ռուսաստա­նը հետխորհրդա­յին-եվրա­սիա­կան տարածքում ռեինտեգրա­ցիոն գործընթացնե­րի ֆորմա­լացման-
ինստի­տուցիո­նացման ծրա­գիր ունի, որտեղ Ադրբե­ջա­նին վերա­պահվում է Հարա­վա­յին Կովկաս-Կենտրո­նա­կան Ասիա­յի «հաբի» դերա­կա­տա­րություն՝ օգա­տա­գործե­լով նաեւ Թուրքիա-Ադրբե­ջան դաշնակցության «բաղադրի­չը»:

Հայտնի է դարձել, որ մայի­սի 28-ին Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը հրա­վի­րում է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրա­կարգում է նաեւ հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման հարցը:

Պետքարտուղար Բլինքնե­րը խոսել է նաեւ COP 29 խորհրդա­ժո­ղո­վի կազմա­կերպման աջակցե­լու մասին: Փորձա­գի­տա­կան կարծիք կա, որ խորհրդա­ժո­ղո­վի անցկացման «նախա­պայմա­նը մինչեւ սեպտեմբեր հայ-ադրբե­ջա­նա­կան առնվազն «շրջա­նա­կա­յին համա­ձայնագրի» ստո­րագրումն է»: ԱՄՆ պետքարտուղարն ակնարկում է, որ COP 29‑ը կարող է ձախողվե՞լ: Բաքվի իշխա­նա­մերձ մամուլն արդեն իսկ Ֆրանսիա­յին մեղադրում է այն «տապա­լե­լու արշավ սկսե­լու» մեջ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3426261.html

Առնչվող Հոդվածներ