29.9 C
Yerevan

Դուք Ամոթ Ունե՞ք

Սա 21-րդ դարն է, մենք էլ՝ դառը փորձություննե­րով անցած, ամեն ինչ շատ ուշա­դիր դիտարկող, ամեն ինչ կասկա­ծող, ամեն ինչ առա­քե­լա­բար մեկնա­բա­նող-վերլուծող․․․

Ստե­փան Սաֆարյան

Ամեն ինչ՝ հերթա­կա­նությամբ ու շերտ առ շերտ

Հատուկ օրվա սադրանքին ուշ եմ անդրա­դառնում՝ երկար սպա­սե­լով ու մշտա­դի­տարկե­լով “սրբա­զա­նա­սա­ռեցված” ագիտպրո­պի “առանցքա­յին” դեմքե­րի արձա­գանքնե­րին, վախուվի­շե­րին, պարոն Կտրիճ Ներսիսյա­նին ու նրա խմբին “զոհ” ներկա­յացնող բոլոր արձա­գանքնե­րը։

“Սրբա­զա­նա­սա­ռեցված” ագիտպոպն այնքան խառնի­խուռն է գործել, որ քաո­սա­յին դրսև­ո­րումնե­րը վկա­յում են, որ լավ համա­կարգում չի եղել, ու տարբեր դեմքեր իրար հակա­սող նառա­տիվներ են շրջա­նա­ռել, որը լույս է սփռում պարոն Կտրիճ Ներսիսյա­նի ու նրա խմբի կողմից գիտակցված քայլե­րի վրա, որոնք չափա­զանց նման են սադրանքի։

Մեծա­թիվ վկա­յա­կո­չումներ չանենք․ սոսկ առանցքա­յիննե­րին, որոնք ահռե­լի ինֆորմա­տիվ են։

Նախկին ՄԻՊ Արման Թաթո­յա­նը, որն այս շարժման “հավա­նա­կան վարչա­պե­տա­ցունե­րից” էր, իր քաղա­քա­կան հայտա­րա­րության մեջ ակնհայտ մանի­պուլացրել է, թե “նախա­տեսված է եղել, որ Վեհա­փառ Հայրա­պե­տը Սարդա­րա­պա­տի հուշա­հա­մա­լիր այցե­լի Պատա­րա­գից հետո, ժամը 14:30‑ի սահմաննե­րում, քանի որ երեկ Կառա­վա­րությունից Մայր Աթո­ռին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin) տեղե­կացրել են, որ Կառա­վա­րության պաշտո­նա­կան այցը նախա­տեսված է այսօր առա­վոտյան‘ ժամը 10–11‑ի սահմաննե­րում:”

Այսինքն՝ նման մանի­պուլա­տիվ դիսկուրսնե­րով փորձում են չքմե­ղացնել պարոն Կտրիճ Ներսիսյա­նին ու իր խմբին, թե նա “չի իմա­ցել, որ” իր չսի­րե­լի ու մերժե­լի իշխա­նության բարձրաստի­ճան ներկա­յա­ցուցիչներն այդ ժամին այնտեղ են եղել, ու ինքը “միա­միտ”, հավա­տա­լով, որ Հանրա­պե­տության բարձրաստի­ճան ներկա­յա­ցուցիչներն այլևս այնտեղ չեն, պատա­րա­գից հետո որո­շել է գնալ այնտեղ ու աղոթք հնչեցնել․․․

Հուզիչ էր, այնպես չէ՞․․․

Եթե նույնիսկ հավա­տանք այս հեքիա­թին, այնուա­մե­նայնիվ ագիտպրոպն արդեն հակա­սություն է թույլ տվել ու գրել է, որ նախ արգե­լել են, որպեսզի Կտրիճ Ներսիսյա­նի ու մյուսնե­րի ծառա­յո­ղա­կան մեքե­նա­նե­րը կայա­նեն ավտո­կա­յա­նա­տե­ղիում, որը հեռու է հուշա­հա­մա­լի­րից։ Բոլորն են հասկա­նում, որ պարոն Կտրիճ Ներսիսյա­նի ու յուր արա­րո­ղա­կարգի համար ամենև­ին դժվար չէր հենց այնտեղ “համոզվե­լը”, որ պաշտո­նա­կան միջո­ցա­ռումնե­րը դեռևս շարունակվում են, Հանրա­պե­տության բարձրաստի­ճան այրե­րը նաև հերո­սա­մարտի օրվա կապակցությամբ շքերթ են ընդունում․․․

Ի՞նչ կաներ այն Կտրիճ Ներսիսյա­նը, որը օրհնել է մի շարժում, որն առաջնորդում է իր կողմից կարգա­լույծ չարված հոգև­ո­րա­կան, որի սոսկ վարչա­կան պարտա­կա­նություններն է Կտրիչ Ներսիսյա­նը սառեցրել, որպեսզի “սրբա­զան առաջնորդը” հոգով, ոգով, մարմնով, ժամա­նա­կով, լեքսուսով ու ամեն ինչով իրեն նվի­րի Սահմա­նադրության ոտնա­հա­րումով, առանց ընտրություննե­րի ու ժողովրդաիշխա­նության մանդա­տի, առանց ընտրություններ պահանջե­լու ինքզինք վարչա­պետ հռչա­կե­լուն ու ժողովրդին պատկա­նող իշխա­նությունը ուզուրպացնե­լու ծրագրին։ Ահա, այդ Կտրիճ Ներսիսյա­նը, որի արա­րո­ղա­կա­գի ծառա­յությունը նախօ­րեին փորձել էր պարզել վարչա­պե­տի ու բարձրաստի­ճան ղեկա­վա­րության օրա­կարգը ոչ թե որպեսզի ինքն էլ դրանց մաս կազմեր, այլ ճիշտ հակա­ռա­կը՝ այնպես աներ, որ իբրև թե “իր ճանա­պարհը չխաչվեր” մերժե­լի վարչա­պե­տի հետ, հենց ավտո­կա­յա­նա­տե­ղիի հրա­պա­րա­կից ետ կշրջվեր ու կհե­ռա­նար ու կրկին կվե­րա­դառնար այն ժամա­նակ, երբ մերժե­լի իշխա­նությունն այնտեղ չէ․․․ Չէ՞ որ նրա օրհնանքի ներքո էր Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րարվել այլևս “նախկին որդի” ում հետ հանդի­պե­լու, առա­վել ևս՝ ում կազմա­կերպած միջո­ցառման աղոթք ասե­լու, դրան մասնակցե­լու իմաստը բացարձակ չկար, քանի որ նա այլևս “լեգի­տիմ ղեկա­վար” չէ ըստ իր “օրհնած շարժման”․․․

Բայց, ուշադրություն, նա այդտեղ իմա­նում է, որ պետա­կան արա­րո­ղա­կարգի ծառա­յությունն ու պետա­կան պահպա­նության ծառա­յությունը անվտանգություն են ապա­հո­վում ընթա­ցող պետա­կան միջո­ցառման համար։ Դեհ, ասել, թե պարոն Կտրիճ Ներսիսյա­նը չգի­տի ՀՀ վարչա­պե­տին ու նրա շրջա­պա­տին ֆիզի­կա­պես վերացնե­լու, վնա­սե­լու ներքին ու արտա­քին շահագրգռություննե­րի ու դերա­կա­տարնե­րի մասին, նշա­նա­կում է՝ ոչինչ չասել․․․ Չլի­նի, չլի­նի՝ ռուսա­կան պաշտո­նա­կան հեռուստա­հա­ղորդումնե­րը նայե­լիս կլի­նի, կամ զեկուցագրեր ստա­նա­լիս կլի­նի այն մասին, թե որքան են Ռուսաստա­նում մտա­հոգ այն բանից, որ չեն կարո­ղա­նում լուծել Նիկոլ Փաշինյա­նի ու Հայաստա­նի հարցը․․․

Դեհ, հետո, ի վերջո չմո­ռա­նանք, խոսում ենք մի մարդու մասին, ում “ընտրության” օրը՝ 1999թ․ հոկտեմբե­րի 27-ին, հենց մեկ այլ պետա­կան միջո­ցառման՝ Ազգա­յին ժողո­վի նիստի ժամա­նակ գլխատվեց մի ամբողջ պետա­կա­նություն, սպանվեց ՀՀ ղեկա­վարնե­րի մի ողջ խումբ՝ ՀՀ վարչա­պե­տից մինչև ԱԺ նախա­գահ։ Այդ սպանդի քաղա­քա­կան կիլլերն էլ հենց այն կուսաակցությունից էր՝ ՀՅԴ, որի անդամնե­րը սրբա­զա­նո­րեն պարուրել են սառեցված լիա­զո­րություննե­րով սրբա­զա­նին, նրա գլխա­վո­րությամբ նախօ­րեին ճամբար դրել Սարդա­րա­պա­տում, ու ուզում էին այնտեղ դիմա­վո­րել ՀՀ ներկա­յիս բարձրաստի­ճան ղեկա­վարնե­րին՝ այդ թվում ՀՀ նախա­գահ, վարչա­պետ, ԱԺ նախա­գահ, պատգա­մա­վորներ ․․․ Ու 1999թ․ հոկտեմբե­րի 27 տեսած Կտրիճ Ներսիսյա­նը վստա­հա­բար հիշում է նաև, որ այդ սպա­նություննե­րի համար անգամ ոմանք անբա­րո կերպով նրբո­րեն մեղադրվում էին նաև զոհե­րին՝ վարչա­պետ Վազգեն Սարգսյա­նին ու ԱԺ նախա­գահ Կարեն Դեմիրճյա­նին՝ իբր թե իրենց պատշաճ անվտանգության պետա­կան միջոցնե­րից չօգտվե­լու կամ հրա­ժարվե­լու համար․․․

Ու հատկանշա­կան է, որ պարոն Կտրի­ճի եկե­ղե­ցա­կաննե­րից Հայր Զաքա­րիան քանի օր է սոցիա­լա­կան ցանցե­րում քարոզչություն է տանում ու նառա­տիվներ և պատումներ զարգացնում, թե ինչպես են հայոց հոգև­ո­րա­կաննե­րը որպես “մահա­պարտներ” Ավա­րայրում ու Սարդա­րա­պա­տում ջախջա­խել ենի­չե­րի­նե­րին ու թուրքե­րին, թշնա­մի­նե­րին, իսկ նրա սառեցված գործընկեր Վազգեն Գալստանյա­նը Սարդա­րա­պա­տի ճակա­տա­մարտի օրը՝ մայի­սի 26-ին, Հանրա­պե­տության հրա­պա­րա­կում ինահռչակվել էր “սրբա­զան վարչա­պետ” կամ Նաի­րա Զոհրաբյա­նի ասած՝ “մահա­պարտ սրբա­զան” ու աճա­պա­րում էր դեպի Սարդա­րա­պա­տի հուշա­հա­մա­լիր “հոգև­որ Սարդա­րա­պատ” մղե­լու մերօրյա “ենի­չե­րի­նե­րի ու թուրքե­րի” դեմ, որպի­սին իրենց ճանա­պարհին հռչա­կել էին Հայաստա­նի իշխա­նություննե­րին ու ոստի­կա­նա­կան-անվտանգա­յին ուժե­րին․․․․

Ու հիմա, Կտրիճ Ներսիսյանն ու յուր խմբա­կը, “միա­միտ ու անտեղյակ”, որ ՀՀ իշխա­նություններն այնտեղ են՝ պետա­կան միջո­ցառման մեջ, փորձում են “միամտա­բար” ճեղքել ՀՀ բարձրաստի­ճան անձանց ու պետա­կան միջո­ցառման անվտանգությունն ապա­հո­վող շղթան, որոնք որևէ ձևով տեղե­կացված չեն յուր տիե­զե­րա­կան այցի մասին, դեհ բնա­կա­նա­բար, դրա պատճա­ռով մի փոքր քաշքշվում են, ու պահանջում բացել ճանա­պարհը․․․ Սա ըստ նախկին ՄԻՊ Արման Թաթո­յա­նի վարկա­ծի, որը վերը քննարկված մանի­պուլյա­ցիա­յից հետո վեր է ածվում Կտրիճ Ներսիսյա­նի ու նրա խմբի Գողգո­թա­յի ճանա­պարհին, թե ինչ տառա­պանք են կրել․․․

Հետաքրքիր է՝ կտրիճ պարոն Կտրիճ Ներսիսյա­նը պատկերացնո՞ւմ էր, որ իր այդ գործո­ղութուննե­րի արդյունքում, հնա­րա­վոր է, որ անվտանգա­յին ուժե­րի շղթա­յի ճեղքման ժամա­նակ մի շատ “ռոմանտիկ” “Ռոբին Հուդ” մատղաշ քիլլեր կամ խմբակ, ինչպես ՀՅԴ-ական նաի­րի հունանյա­նինն էր, նույնպես անցներ անվտանգության շղթան ու․․․․

Չէ, ի՞նչ եք ասում․․․․ պարոն Կտրի­ճը միա­միտ է, “չի կարող” նման բաներ պատկե­րացնել, ինչպես որ չէր կարող “իմա­նալ”, որ վարչա­պե­տը, ԱԺ նախա­գա­հը և մյուսնե­րը այնտեղ են․․․․

Բայց ոմանք ավե­լի մեծ հիմա­րություններ են գրել, օրի­նակ, որ պարոն Կտրիճ Ներսիսյա­նը Սարդա­րա­պա­տում եղել է այն ժամա­նակ, երբ իշխա­նություննե­րը այնտեղ չեն եղել, ուղղա­կի ոստի­կաննե­րին հրա­հանգված է եղել նրան խոչընդո­տել մուտքը գործել Սարդա­րա­պատ․․․

Բայց կրկին ագիտպրո­տը վերջին օրե­րին արձա­նագրած տապա­լումնե­րից այնպի­սի շոկի մեջ է, որ աջ ձեռքը չի էլ իմա­ցել, թե ինչ է անում ձախ ձեռքը։

Ահա­վա­սիկ։

Սաթիկ Սեյրանյա­նը ոչ ավել ոչ պակաս իր պատին տեղադրում է անտիպ լուսանկարներ, որտեղ երև­ում է, թե ինչպես են իշխա­նության ներկա­յացւո­ցիչնե­րը այդուհանդերձ ողորմած գտնվել պարոն Կտրիճ Ներսիսյա­նի նկատմամբ, որ այդքա­նից հետո էլ թողել են, որպեսզի իրենց ատող ու իրենց իշխա­նա­փո­խությունը տենչա­ցող Կտրիչ Ներսիսյա­նը աղոթք ասի այն պետա­կան միջո­ցառմա­նը, որին չի ցանկա­ցել մասնակցել, այլ ուղղա­կի նախօ­րեին հետաքրքրվել է, թե երբ է իշխա­նություննե­րը հեռա­նա­լու այնտե­ղից․․․

Հետև­ա­բար՝ հռե­տո­րա­կան հարց պարոն Կտրիճ Ներսիսյա­նին․

ի՞նչ անուն ունի իր և իր խմբի արա­ծը, եթե ոչ բացա­ռիկ սադրանք, որը կարող էր ծանր հետև­անքներ ունե­նալ Հայաստա­նի պետության համար, ինչպես դա եղել է իր “ընտրության” օրը՝ 1999թ․ հոկտեմբե­րի 27-ին, կամ էլ լավա­գույն դեպքում Հայաստա­նին ոչ պետքա­կան սկանդալ ստեղծե­լը՝ ուղղա­կի սադրանքի շնորհիվ աղմուկ աղա­ղակ ստեղծե­լը, թե՝ հայ-հարայ, Ա, Գ, Ճ հասեք, ինձ՝ Բ‑իս, քաշքշել են․․․

Դուք ամոթ ունե՞ք․․․

Դուք իսկա­պես կասկածո՞ւմ եք մեր՝ հայ փորձա­գետնե­րիս մասնա­գի­տա­կան կարո­ղություննե­րի վրա, որ չենք հասկա­նում, թե այս շրջա­նում ի՞նչ դավեր են նյութվել հայոց պետա­կա­նության դեմ․․․ Դուք իսկա­պես կասկածո՞ւմ եք հայ ժողովրդի իմաստնության վրա՞․․․

Սխալվում եք, պարո­նայք Կտրիճներ, փրկիչներ ու սադրիչներ։ Սա 21-րդ դարն է, մենք էլ՝ դառը փորձություննե­րով անցած, ամեն ինչ շատ ուշա­դիր դիտարկող, ամեն ինչ կասկա­ծող, ամեն ինչ առա­քե­լա­բար մեկնա­բա­նող-վերլուծող․․․

Ինչո՞ւ էիք տանում ամեն ինչ նման վտանգա­վոր ռիսկե­րի, երբ ձեր ամբողջ հետագծի վերլուծությունը ցույց է տալիս, որ դուք կարող էիք խուսա­փել այդ “բախումից” ու սադրանքից․․․

Դուք իսկա­պես կարծո՞ւմ եք, որ այս ամե­նը մարսել հնարավո՞ր է։

Հայ ժողո­վուրդը հոտ չէ՝ այդ բառի ամե­նա­նեղ իմաստով։

Հայ ժողո­վուրդը հարամ բանը բնազդով զգա­ցող իմաստնա­գույն ժողո­վուրդ է։

Դուք այսքա­նի տակ ինչպե՞ս եք ապրե­լու․․․

Գրա­ռումը՝ Ստե­փան Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ