29.9 C
Yerevan

Երկու Հարց Իլհամ Ալիև­ին

Ինչու՞ Աղդա­մում տեղա­կայված կանո­նա­վոր բանա­կը, տեղա­կան «ինքնա­պաշտպա­նության գումարտակնե­րը„ եւ ՆԳ հատուկ նշա­նա­կության ուժե­րը, որ ենթարկվում էին փոխնա­խա­րար Ռովշան Ջավա­դո­վին, հրա­ժարվե­ցին Այազ Մութա­լի­բո­վի հրա­մա­նով Խոջա­լուն «ազա­տագրե­լու» բացա­ռիկ հնա­րա­վո­րությունից, ինչու՞ էին նրանք պահանջում, որ Հեյդար Ալիեւը վերա­դառնա իշխա­նության եւ իրենց հայե­րի դեմ սրբա­զան պատե­րազմի առաջնորդի»:

Վահրամ Աթա­նեսյան

Եթե Իլհամ Ալիեւը երկու հարցի պատասխա­նի

Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը Հայաստա­նին հորդո­րել է «ճանա­չել Խոջա­լուի ցեղասպա­նութունը եւ ներո­ղություն խնդրել»: Մյուս ձեւա­կերպումնե­րին անդրա­դառնա­լու հարկ չկա: Պարզա­պես պաշտո­նա­կան Երեւա­նը, կարծում եմ, պետք է ի գիտություն ընդունի, որ դա կարող է վերախմբագրվել որպես հարա­բե­րություննե­րի կարգա­վորման եւս մեկ նախա­պայման: Ցավա­լի է, որ Խոջա­լուի դեպքե­րին հաջորդած ավե­լի քան երեք տասնամյակնե­րին մենք ոչ միայն չենք բացա­հայտել, չենք միջազգայնացրել, որ խաղաղ բնակչության սպանդը կազմա­կերպվել է ադրբե­ջանցի­նե­րի կողմից, այլեւ առիթներ ենք տվել, որպեսզի Բաքուն ընկալման արժա­նա­նա:

Այդուհանդերձ, որպես քաղա­քա­ցի, քաղա­քա­կա­նությամբ երբեւէ զբաղված անձ եւ հայ մարդ՝ պատրաստ եմ անհա­տա­պես ներո­ղություն խնդրել, եթե Ադրբե­ջա­նի նախա­գա­հը պատասխա­նի առայժմ երկու հարցի: Ինքս մի քանի ադրբե­ջանցի­նե­րի հարցրել եմ. «Խոջա­լուի դեպքե­րից հետո Նախի­ջեւա­նի Գերա­գույն մաջլի­սի նախա­գահ Հեյդար Ալիեւը ցավակցություն հայտնե՞լ է , որեւէ պաշտո­նա­կան հայտա­րա­րություն նրա, ինքնա­վա­րության իշխա­նության անունից տարածվե՞լ է»: Ստա­ցել եմ խուսա­փո­ղա­կան պատասխան. «Նման բան չեմ հիշում, գուցե մոռա­ցել եմ»: Հիմա թող Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը պատասխա­նի. «Կա՞ Խոջա­լուի դեպքե­րի առթիվ Նախի­ջեւա­նի Գերա­գույն մաջլի­սի նախա­գահ Հեյդար Ալիեւի հայտա­րա­րությունը»: Եթե՝ այո, թող հրա­պա­րա­կի:

1992թ. փետրվա­րի 14-ին Աղդամ է հասել Գյանջա­յում տեղա­կայված՝ խորհրդա­յին կամ արդեն ռուսաստանյան ԶՈՒ դեսանտա­յին դիվի­զիա­յի հրա­մա­նա­տա­րի տեղա­կալ գնդա­պետ Բուդեյկի­նը՝ իր հետ ունե­նա­լով դեսանտա­յին վաշտ, յոթ միա­վոր Т- 72 տանկ, համա­զարկա­յին կրա­կի երկու «Գրադ» կայանք: Նրա հետ է եղել նաեւ դիվի­զիա­յի հրե­տա­նու պետ, գնդա­պետ Նեչի­պուրենկոն: Նպա­տակ է դրվել նախ «Գրադ» կայանքնե­րից «սանրել» Ասկե­րա­նը, ապա զրա­հա­տեխնի­կա­յով ճեղքել Խրա­մորթի հայկա­կան դիրքե­րը եւ մտնել Խոջա­լու:

Ըստ ռազմա­կան օպե­րա­ցիա­յի պլա­նի՝ նույն ժամե­րին Աղդա­մից դեպի Ստե­փա­նա­կերտ պիտի շարժվեր Գյանջա­յից տեղ հասցված  զրա­հագնացքը՝ թեթեւ զրա­հա­տեխնի­կա­յով եւ հրե­տա­նիով: Գնդա­պետ Բուդեյնի­կը, հասնե­լով Աղդամ, հանդի­պել է Ժողճա­կա­տի անդամնե­րին: Բայց մինչ նա ներկա­յացնում էր ռազմա­գործո­ղության պլա­նը, զրա­հա­տեխնի­կան առգրավվել է Ալա Յաղուբի ջոկա­տի կողմից: Բուդեյկի­նը պատանդ է վերցվել:

Աղդա­մում կազմա­կերպվել է բազմա­մարդ հանրա­հա­վաք: Նախա­ձեռնել է Շահբուլա­ղի քարհանքի տնօ­րեն, Ադրբե­ջա­նի ԳԽ պատգա­մա­վոր Գասըմ Քերի­մո­վը: Հանրա­հա­վա­քի պահանջն էր. «Թող Հեյդար Ալիեւին վերա­դարձնեն իշխա­նության, մենք հայե­րի դեմ կկռվենք միայն նրա հրա­մա­նի ներքո»: Այսպի­սով Խոջա­լուի «ապաշրջա­փակման» ռազմա­գործո­ղությունը, որի փաստա­ցի նպա­տա­կը Ստե­փա­նա­կերտի գրա­վումը եւ ԼՂ հարցի մեկընդմիշտ փակումն էր, Գասըմ Քերի­մո­վի կազմա­կերպած հանրա­հա­վա­քով տապալվել է: Զրա­հա­տեխնի­կան եւ «Գրադ» կայանքնե­րը մնա­ցել են Ալա Յաղուբի ջոկա­տի տրա­մադրության տակ:

Իլհամ Ալիեւը վաստա­կա­վոր ժուռնա­լիստի կոչում եւ «Բակինսկի ռաբո­չի» թերթի գլխա­վոր խմբագրի պաշտոն ու երեք սենյա­կա­նոց բնա­կա­րան է նվի­րել «Դատա­պարտված Խոջա­լու» գրքի հեղի­նակ Տատյա­նա Չալա­ձեին: Թվարկված փասետրը քաղված են այդ գրքից, որի խմբա­գիրն Ադրբե­ջա­նի Ազգա­յին անվտանգության նախա­րար Նամիկ Աբա­սովն է, ուստի երկորդ հարցս հետեւյալն է. «Ինչու՞ Աղդա­մում տեղա­կայված կանո­նա­վոր բանա­կը, տեղա­կան «ինքնա­պաշտպա­նության գումարտակնե­րը„ եւ ՆԳ հատուկ նշա­նա­կության ուժե­րը, որ ենթարկվում էին փոխնա­խա­րար Ռովշան Ջավա­դո­վին, հրա­ժարվե­ցին Այազ Մութա­լի­բո­վի հրա­մա­նով Խոջա­լուն «ազա­տագրե­լու» բացա­ռիկ հնա­րա­վո­րությունից, ինչու՞ էին նրանք պահանջում, որ Հեյդար Ալիեւը վերա­դառնա իշխա­նության եւ իրենց հայե­րի դեմ սրբա­զան պատե­րազմի առաջնորդի»:

Հ.Գ. Կարող եմ տալ Տատյա­նա Չալա­ձեի գրքի էլեկտրո­նա­յին հղումը՝ www.erevangala500.com: Այդ կայքի հովա­նա­վորն Իլհամ Ալիեւի ավագ դուստր Լեյլա Ալիեւա-Աղա­լա­րո­վան է: Սպա­սում եմ պատասխա­նի:

Առնչվող Հոդվածներ