29.9 C
Yerevan

Վրաստա­նը Ռուսա­կան Ճահճո՞ւմ

Ադրբե­ջա­նա­կան «Թուրան» գործա­կա­լության մեկնա­բա­նը դիտարկել է, որ մեկ ամսվա ընթացքում Բաքուն հյուրընկալ է Կիրգի­զիա­յի, Բուլղա­րիա­յի, Տաջիկստա­նի, Բելա­ռուսի նախա­գահնե­րին, Սլո­վա­կիա­յի վարչա­պե­տին եւ Հունգա­րիա­յի արտգործնա­խա­րարնե­րին: Նրա գնա­հատմամբ, այդ երկրներն արտա­քին աշխարհում ընկալվում են որպես «ավտո­րի­տար-ռուսա­մետ»:

Վահրամ Աթա­նեսյան

Վրաստանն արդեն «ՀԱՊԿ պատասխա­նատվության գոտի՞ է»

ՆԱՏՕ‑ն եւ Եվրա­միությունը Ռուսաստա­նի հետ դիմա­կա­յության իրենց ուղեգծով լարվա­ծության աճ են հրահրում Վրաստա­նում եւ հայ-ադրբե­ջա­նա­կան հարաբերություններում,-ՀԱՊԿ անդամ պետություննե­րի պաշտպա­նության նախա­րարնե­րի նիստում հայտա­րա­րել է վերջերս ՌԴ ռազմա­կան գերա­տեսչության ղեկա­վար նշա­նակված Անդրեյ Բելոուսո­վը: Նրա գնա­հատմամբ՝ Արեւմուտքը Վրաստա­նում «բողո­քա­կան շարժումներ է հովա­նա­վո­րում» եւ հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորմանն «անթա­քույց միջնորդություն պարտադրում»:

ՀԱՊԿ պատասխա­նատվության գոտու, ԱՊՀ տարածքի նկատմամբ Մոսկվա­յի «խանդը» նոր չէ եւ որո­շա­կի իմաստով հասկա­նա­լի է: Բայց Վրաստա­նը ոչ միայն ՀԱՊԿ, նույնիսկ ԱՊՀ անդամ չէ, այսինքն իրա­վա­կան առումով հետխորհրդա­յին տարածք չէ: Այս իմաստով Ռուսաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րի վերո­բերյալ դիտարկումը չափա­զանց խորքա­յին է: Վրա­ցա­կան աղբյուրնե­րը խոսում են նախա­գահ Զորա­բիշվի­լիի առաջնորդությամբ միասնա­կան ընդդի­մության կազմա­վորման եւ աշնա­նը կայա­նա­լիք խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի «էքզիստենցիալ նշա­նա­կության» մասին:

Վրաստա­նի վարչա­պետ Կոբա­խի­ձեն վճռա­կա­նո­րեն հայտա­րա­րել է, որ Թբի­լի­սիում «մայդան չի լինե­լու»: Ադրբե­ջա­նա­կան «Թուրան» գործա­կա­լության մեկնա­բա­նը դիտարկել է, որ մեկ ամսվա ընթացքում Բաքուն հյուրընկալ է Կիրգի­զիա­յի, Բուլղա­րիա­յի, Տաջիկստա­նի, Բելա­ռուսի նախա­գահնե­րին, Սլո­վա­կիա­յի վարչա­պե­տին եւ Հունգա­րիա­յի արտգործնա­խա­րարնե­րին: Նրա գնա­հատմամբ, այդ երկրներն արտա­քին աշխարհում ընկալվում են որպես «ավտո­րի­տար-ռուսա­մետ»: Ադրբե­ջանցի քաղա­քա­գե­տը համա­րում է, որ Իլհամ Ալիեւի «շուրջ ձեւա­վորվում է ավտո­րի­տար առաջնորդնե­րի ակումբ»:

Ռուսաստա­նի պաշտպա­նության նախա­րարն ակնհայտո­րեն հասկացնում է, որ Վրաստա­նը մոսկովյան ազդե­ցության երկիր է: Իսկ ահա «անվտանգության եւ պաշտպա­նության ամրապնդման պատրվա­կով» Վաշինգտո­նի եւ Բրյուսե­լի կողմից Ռուսաստա­նի «հայ գործընկերնե­րի ներգրա­վումն իրենց ազդե­ցության ոլորտ անհանգստություն է հարուցում»: ՌԴ պաշտպա­նության նախա­րարն առա­ջին փոխվարչա­պետ է պաշտո­նա­վա­րել եւ նրա դիվա­նա­գի­տա­կան նրբա­խո­սությա­նը դժվար է կասկա­ծել, բայց այս դեպքում գործ ունենք «խոյա­հա­րության» հետ:

Նրա ներկա­յացմամբ՝ Վրաստանն այսօր ավե­լի ՀԱՊԿ պատասխա­նատվության գոտի եւ Ռուսաստա­նի դաշնա­կից է, քան՝ Հայաստա­նը, իսկ Ադրբե­ջանն առհա­սա­րակ յուրա­յին է: Ընդ որում, նա գրե­թե բաց ասում է, որ Արեւմուտքը հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորմանն «անթա­քույց միջնորդություն է պարտադրում Հայաստա­նի պատճա­ռով» կամ նույնիսկ՝ «պատասխա­նատվությամբ»: Հայտնի է դարձել, որ Չինաստա­նի չի մասնակցի Ուկրաի­նա­յի հարցով Շվեյցա­րիա­յում գումարվե­լիք Խաղա­ղության խորհրդա­ժո­ղո­վին:

Ռուսաստա­նի արտգործնա­խա­րար Լավրովն ասել է, որ նման համա­ժո­ղով կարող է Չինաստա­նը կազմա­կերպել: Չինաստա­նը նույնպես ավտո­րի­տար երկիր է: Վրաստա­նի նախկին նախա­գահ Սաա­կաշվի­լին երկրի համար «մահա­ցու վտանգ» է անվա­նել Անակլիա նավա­հանգիստը Չինաստա­նին «վաճա­ռե­լու կառա­վա­րության որո­շումը»: Ոչ ոք ուկրաի­նա­կան պատե­րազմի ելքը չի կանխա­տե­սում: Բոլորն ընդունում են, որ եթե Ռուսաստա­նը հաղթի, ապա ավտո­րի­տար աշխարհա­կարգ կհաստատվի, եթե հաղթի Արեւմուտքը, ապա «տեղի կունե­նա ավտո­րի­տա­րիզմի ապա­մոնտա­ժում»:

Այս իմաստով Վրաստա­նի «էքզիստենցիալ իրա­վի­ճա­կը» կորղ է ինդի­կա­տոր դիտվել. Ժողովրդա­վա­րա­կան, եվրո­պա­մետ, դեպի եվրաատլանտյան քաղա­քակրթություն ընթա­ցող Վրաստանն ինչու՞ է փաստա­ցի ընտրել Ռուսաստա­նի «հովա­նո­ցը»: Ի՞նչ խորքա­յին կապ կա „ավտո­րի­տա­րիզմի ակումբի„ եւ Հայաստա­նում բողո­քա­կան շարժման միջեւ: Ռուսաստա­նի պաշտպա­նության նախա­րարն ասել է, որ Ռուսաստա­նի հետ ՆԱՏՕ‑ի եւ Եվրա­միության դիմա­կա­յությունը «ՀԱՊԿ կոլեկտիվ պատասխա­նատվության գոտու մի քանի ռեգիոննե­րում լարվա­ծության աճ է հարուցում»: ՌԴ ռազմա­կան գերա­տեսչության ղեկա­վարն, ընդ որում, ոչ մի անգամ Միացյալ Նահանգնե­րին չի հիշա­տա­կել: Ինչու՞:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3427449.html

Առնչվող Հոդվածներ