29.9 C
Yerevan

Բաքվի Զգուշա­ցումը Մոսկվա­յից

Ղազախստանցի քաղա­քա­գե­տը Կրեմլին վերագրում է «ի դեմս Ղազախստա­նի, Մոլդո­վա­յի եւ Հայաստա­նի թշնա­մի­ներ ստեղծե­լու քարոզչա­կան նախա­պատրաստությւոն, ինչպես արվում էր Ուկրաի­նա ներխուժման նախօ­րեին»: Սաթպա­րո­վը ոչ մի խոսք չի ասում ղազա­խա-ադրբե­ջա­նա­կան բարե­կա­մության եւ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության մասին, իսկ Ղազախստա­նի «թիկունք» անվա­նում է նախ Չինաստա­նին, ապա՝ Թուրքիա­յին:

Վահրամ Աթա­նեսյան

Բաքուն «զգաստա­նում է» Պուտի­նից

Ռուսաստա­նի նախա­գա­հի Տաշքենդ պետա­կան այցից մի քանի օր անց պետդումա­յի փոխխոսնակ Տոլստո­յը քաղա­քա­կան չափա­զանց կոշտ «վրաերթի է ենթարկել» Ղազախստա­նին: Նրա ձեւա­կերպմամբ՝ Ղազախստա­նում «միֆա­կան պատմություն են ստեղծում ինքնիշխան պետա­կա­նության մասին, մինչդեռ Ալմա­թին մինչեւ 1921 թվա­կա­նը կոչվել է Վերնիյ, դա ռուսա­կան, կազա­կա­կան ամրոց է»: Որքան էլ Ղազախստա­նը հողեր վաճա­ռի Չինաստա­նին, իսկ ընդերքը՝ բրի­տա­նա­ցի­նե­րին, միեւնույն է՝ Աստա­նան Ռուսաստա­նից չպետք է հեռա­նա: Հարեւաննե­րի հետ պետք է հաշտ ապրել,- բազմանշա­նակ ամփո­փել է ՌԴ պեդումա­յի խոսնա­կը:

Բաքվի իշխա­նա­կան կայքը ղազախստանցի քաղա­քա­գետ Սաթպա­րո­վի հետ հարցազրույց է կազմա­կերպել: Նա համա­րում է, որ Ղազախստա­նի «դեմ հարձա­կումը» պետդումա­յի փոխո­խոսնա­կի անձնա­կան նախա­ձեռնությունը չէ, Տոլստո­յը «կրկնում է ղազա­խա­կան պետության չգո­յության մասին նախա­գահ Պուտի­նի մի քանի տարի առաջ հնչեցրած տեսա­կե­տը: Սաթպա­րո­վը համոզված է, որ «հրա­հանգն իջեցված է Կրեմլից»: Այս փուլում նա Ղազախստա­նի դեմ «գործո­ղություններ» չի կանխա­տե­սում, բայց շատ հավա­նա­կան է համա­րում, որ երկու-երեք տարի անց «Ղազախստա­նի տարածքում հայտնվեն «ԴԺՀ» եւ «ԼԺՀ»:

Խոսքը Ղազախստա­նի հյուսի­սա­յին շրջաննե­րի մասին է, որտեղ բնակչության մեծա­մասնությունը ռուս կամ ռուսա­խոս է: Այս առումով ուշագրավ է, որ ղազախստանցի քաղա­քա­գե­տը Կրեմլին վերագրում է «ի դեմս Ղազախստա­նի, Մոլդո­վա­յի եւ Հայաստա­նի թշնա­մի­ներ ստեղծե­լու քարոզչա­կան նախա­պատրաստությւոն, ինչպես արվում էր Ուկրաի­նա ներխուժման նախօ­րեին»: Սաթպա­րո­վը ոչ մի խոսք չի ասում ղազա­խա-ադրբե­ջա­նա­կան բարե­կա­մության եւ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության մասին, իսկ Ղազախստա­նի «թիկունք» անվա­նում է նախ Չինաստա­նին, ապա՝ Թուրքիա­յին:

Նա պաշտո­նա­կան Աստա­նա­յին կշտամբում է «ինքնիշխա­նությա­նը սպառնա­ցող վտանգն անտե­սե­լու» եւ Ղազախստա­նում ռուսաստանյան բիզնեսն ընդլայնե­լու քաղա­քա­կա­նության համար եւ արդա­րա­ցի գնա­հա­տում Ուկրաի­նա­յի նախա­գա­հի զգուշա­ցումը, որ հետխորհրդա­յին ոչ մի երկիր «Ռուսաստա­նի ագրե­սիա­յից ապա­հո­վագրված չէ»: Այս առումով, կարծես, հասկացվում է, որ Մոսկվան «խանդով է վերե­բերվել» Ղազախստա­նի նախա­գա­հի Երեւան այցին: Եւ, գուցե, դեմ է Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի Ալմա­թիում հետա­գա հանդի­պումնե­րին:

Ըստ երեւույթին, Բաքվում զգուշա­նում են, որ Պուտի­նը կարող է անցնել «փափուկ ուժի կիրառման»: Խորհրդա­րա­նի պատգա­մա­վոր Հասանգուլիեւը հայտա­րա­րել է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայե­րի ինքնո­րոծման իրա­վունքը բռնաճնշե­լու մասին Կոնստանտին Զատուլի­նի հայտա­րա­րության առթիվ Ադրբե­ջա­նը «պետք է բողո­քի նոտա հղի եւ պահանջի, որ իշխա­նություննե­րը կարգի հրա­վի­րեն սեպա­րա­տիզմի քարո­զիչնե­րին»: Իր հերթին «Թուրան» գործա­կա­լությունը խիստ դժգո­հություն է հայտնել, որ ԱԳՆ‑ն չի մեկնա­բա­նել Ստե­փա­նա­կերտում գլխա­վոր հյուպա­տո­սություն բացե­լու Մոսկվա­յի մտադրության վերա­բերյալ գրա­վոր հարցումը:

Ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություններն այս փուլում վերընթաց են, բայց դինա­միկ փոփոխվող աշխարհում ոչինչ բացա­ռե­լի չէ: Ադրբե­ջանցի պատմա­բան Ջամիլ Հասանլին տարի­ներ առաջ Մոսվա­յի կուսակցա­կան արխիվնե­րում հայտնա­բե­րել է 1923 թվա­կա­նին Ստա­լի­նի եւ Նարի­մա­նո­վի հեռա­խո­սազրույցի սղագրությունը: Նարի­մա­նո­վը կտրուկ դեմ էր, որ Ադրբե­ջա­նի Կենտգործկո­մը հռչա­կի Ինքնա­վար Լեռնա­յին Ղարա­բաղ եւ տեղի է տվել միայն այն բանից հետո, երբ Ստա­լինն ասել է. «Իսկ դուք, ընկր Նարի­մա­նով, մի մոռա­ցեք, որ Բաքուն ռուսա­կան քաղաք է»: Պետդումա­յի փոխխոսնակ Տոլստոյն ռուսա­կան է անվա­նել Ալմա­թին: Ի՞նչ երաշխիք, որ իրա­վի­ճա­կի փոփո­խության դեպքում նա կամ ռուսաստանցի մեկ այլ պաշտոնյա չի կրկնի Բաքվի մասին Ստա­լի­նի ասա­ծը: Ռուս-ղազա­խա­կան «փոխհրաձգությամբ» ալիեւյան քարոզչության առա­ջա­տար լրատվա­մի­ջո­ցի սեւե­ռուն ուշադրությունը զգուշա­վո­րության դրսեւորւմ է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ