Հայաստան

Շարժումը Նախկիններին Պատժելո՞ւ Է, Թալանվածը Հետ Բերելո՞ւ Է

Եկեղեցին առաջանորդում է մի շարժում, որի շարքերում լիքն են նրանք, ովքեր տասնյակ տարիներով քամել ու զրկել են երկիրը։ Ո՞ւր էր եկեղեցին այդ տարիներին և բոլոր կողմերից քաղաքական բռնաբարության էր ենթարկվում հանրապետությունը։ Եվ այժմ նրանք խոսում են փրկությունից ու նույնիսկ չեն էլ ցանկանում կես բերան ներողություն խնդրել իրենց արածների ու հատկապես չարածների համար։

Լևոն Բարսեղյան

1inTV-ը զրուցել է լրագրող, լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Երևանում այս օրերին տեղի ընթացող ընդդիմադիր բողոքի շարժումը։
Լևոն Բարսեղյանն իր խոսքում նշեց, որ Բագրատ Գալստանյանի կողմից ինքն իրեն վարչապետի թեկանոծւ առաջադրելը շատ նման է 1998թ․ Ռոբերտ Քոչարյանին նախագահի թեկնածու առաջարկելու իրավիճակին։ Այն ժամանակ էլ, հիմա էլ սահմանադրությունը թույլ չէր տալիս, բայց շատ քչերը խոսեցին դրա մասին։ Մեծամասնությունն ասում էր, որ պետք չէ կառչել սահմանադրությունից, բան է գրվել է էլի, թող գա նախագահ դառնա, սահմանադրությունն էլ կփոխվի։ Քոչարյանն էլ եկավ, խախտելով սահմանադրությունն ու կեղծիքներով ընտրվեց նախագահ, հետո էլ սկսվեց թալանի ու տեռորի ժամանակաշրջանը։ Հիմա էլ Գալստանյանն է արհամարհում սահմանադրությունը։ Դեռ ոչինչ, որ հոգևորականն է նման բան ասում, բայց երբ նրա կողքը կանգնած մարդիկ, հատկապես իրավաբաններ նույն բանն են ասում, ասում են, որ սահմանադրությունը կարելի է հաշվի չառնել, կարելի է հետո այն վերախմբագրել, նշանակում է մենք կորցնում ենք մեր սթափությունն ու հասկացողությունը թե՛ իրավական պետության, թե՛ ժողովրդավարության առումով։ Գալստանյանի խորհրդատու իրավաբանները պետք է հասկանան, որ եթե իրենք կողմ են երկկքաղաքացու վարչապետ դառնալուն ու դա փորձում են համոզզել, որ ժողովուրդը ցանկանում է, ապա պետք է հասկանա, որ այն ինչ կարելի է իրենց, ապա կարելի է նաև ուրիշներին։ Իսկ եթե ժողովուրդը վաղը որոշի, որ օրինակ Ճապոնիայի որևէ քաղաքացի, ում ինքը հավանում է, ցանկանում է վարչապետ դառնալ, ուրեմն պիտի դառնա՞։ Դա ակնառու հիմարություն է, որով ողջ շարժման իմաստը նաև արժեզրկվում է։ Դե եթե թքում ենք սահմանադրության վրա, եկեք ավելի վատ ձևով թքենք։ Աշխարհի շատ բռնապետեր, ովքեր զինված հեղափոխություններ են արել, իշխանություն են գրավել, նրանք էլ են ասել, որ գալիս են փրկելու, գալիս են, որովհետև սիրում են իրենց երկիրը, բայց ո՞րն է եղել հետևանքը։
Լևոն Բարսեղը, մեկնաբանելով այն, որ ժողովուրդը չի միանում շարժմանը, նշել է, որ դրա պատճառն առաջին հերթին ոչ թե այն է, որ ներկայիս իշխանություններին շատ է սիրում, այլ որովհետև շարժման կողմից որևէ կոնկրետ առաջարկ, քաղաքական ծրագիր չի տեսնում։ Մի ամիս է պտտվում են Երևանի փողոցներում, բայց ոչ մի լուրջ բան դեռ չեն ասել։ Միակ խոսույթը իշխանափոխության պահանջն է ու վերջ։ Դրանով իշխանություն չես վերցնի։ Բազմաթիվ մարդիկ, ովքեր իշխանափոխությանը դեմ չեն, չեն միանում շարժմանը, որովհետև ոչ մի կոնկրետ ծրագիր չկա, իսկ «Ոսկեպարով Արցախ գնալը» ծիծաղելի է։ Շարժումը ոչ մի հարցի չի պատասխանում, չի ասում, որ կոնկրետ այս հարցով այսպես եմ անելու։ Օրինակ չի ասում, թե արդարադատական համակարգում ինչն է փոխելու, չի ասում, որ ապօրինի ձեռք բերված գույքը հետ է վերադարձնելու, որ պատժելու է երկիրը տասնամյակներով խեղդած ու թալանած մարդկանց։ Մարդիկ էլ հանուն ինչի՞ միանան, եթե նրանց ոչ մի բան չի խոստացվում։ Մինչդեռ նրանք նման խոսույթով պետք է հանդես գային, մանավանդ, որ այս իշխանությունները բազմաթիվ կոպիտ սխալներ են կատարում, շատ խոստումներ չեն իրականացնում, կամքները չի հերիքում, ապագայում կգա նման մի իշխանություն, որը կլուծի այդ հարցերը, բայց դա հաստատ այս ընդդիմությունը չի լինելու։ Ընդ որում եկեղեցու հովանավորությամբ առաջնորդվող այս շարժումը չի խոսում անցյալի որևէ սխալի մասին։ Առաջնորդող եկեղեցին չի ցանկանո՞ւմ ասել, թե ինչու այսքան տարիներով ցույցերի ժամանակ ինչու չի գնացել ու կոչ արել, որ մարդիկ ավելի հանդուրժող լինեն իրար նկատմամբ, 2008-ի մարտի մեկի դրությամբ չի ասել, որ մարդկանց գնդակահարելը լավ բան չէ, գոնե մի անգամ ներողություն չի խնդրել մարդկանցից իր միջանկյալ պահվածքի համար, չի ասել, որ կներեք վախեցել ենք, փոքրոգություն ենք արել։ Ու հիմա, եկեղեցին առաջանորդում է մի շարժում, որի շարքերում լիքն են նրանք, ովքեր տասնյակ տարիներով քամել ու զրկել են երկիրը։ Ո՞ւր էր եկեղեցին այդ տարիներին և բոլոր կողմերից քաղաքական բռնաբարության էր ենթարկվում հանրապետությունը։ Եվ այժմ նրանք խոսում են փրկությունից ու նույնիսկ չեն էլ ցանկանում կես բերան ներողություն խնդրել իրենց արածների ու հատկապես չարածների համար։
Լևոն Բարսեղյանը նաև խոսեց ՀՀ և ՀԱՊԿ, Ռուսաստան հարաբերությունների մասին։ Մասնավորապես անդրադառնալով ռուսական առաջին ալիքի սփռումը կասեցնելուն, ասաց, որ դա ոչ մի հիացմունքի արժանի բան չէ։ Սփռումը դադարեցրել են ընդամենը պարտք չվճարելու համար, ոչ թե օրինակ նրա, որ ռուսակական կողմը խախտում է փոխադարձ պայմանավորվածությունը ու չի ցուցադրում հայկական ալիքները Ռուսաստանում այնպես, ինչպես Հայաստանում ռուսականն է ցուցադրվում։ Ու դեռ արդարանում են, որ իրենք տեխնիկապես ի վիճակի չեն։ Դա ավելի շատ ծաղրական արդարացում է ու լավ կլիներ, որ հայկական կողմը հավասարազոր վերաբերմունք ցուցաբերեր։ Բա էլ ինչո՞ւ են պայմանագիր կնքում, եթե չեն կարողանալու կատարել պարտավորությունները։ Դա էլ զենքի թեման չդարձավ, որ փողը վերցրին ու զենքը չտվին։

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *