ՄԵՐ ՈՒՂԻՆ

Նամակ՝ ՀՅԴ Բ-ի Սփյուռքյան Անդամներին

Վերջապես ե՞րբ պիտի առերեսվեք Հունիս 4/1918-ի դաշնակցական Կառավարության ՀԵՌԱՏԵՍ քաղաքականության հետ։ Այդ օր, Արամը, Քաջազնունին և Խատիսյանը (ԵՂԵՌՆԻՑ ընդամենը 3 տարի անց) Խաղաղության Դաշնագիր ստորագրեցին Ադրբեջանի, Վրաստանի և Երիտասարդ Թուրքերի (Թալեաթ, Ջեմալ, Էնվեր, այլ) հետ, երբ Հայաստանը հազիվ 10 հազար քառ/քկմ էր։

Յարութ Գալայճեան

Պարոնա՛յք Բյուրոյականներ,
Շուրջ 2 տարի առաջ էր, երբ պատմագիտական փորձագետներով Կարսի պայմանագրի օրակարգի շուրջ՝ Երևանում կազմակերպել էիք մի խորհրդաժողով ու խոստացել՝ չբավարարվել այդքանով ու անցնել գործնական քայլերի։ Փաստորեն, այդ խորհրդաժողովն էլ, ինչպես՝ տարիներ առաջ հայտարարված Կանոնագրի վերամշակումը, ՀՀ մարզերի կազմակերպական աշխույժացումը, սփյուռքյան ձեր վիճակի սերտողությունը, հայ ժողովրդից ձեր կտրված լինելու իրողությունը, ձեր անինքնուրույն (Քոչարյանին ծառայող ) քաղաքականությունը, մեկ խոսքով՝ այդ բոլորը մնացին ձեր ցուցադրական/անպտուղ ոլորտում։
Իսկ հիշու՞մ եք, որ այսօր Բաթումի Դաշնագրի 106-րդ տարեդարձն է։ Վերջապես ե՞րբ պիտի առերեսվեք Հունիս 4/1918-ի դաշնակցական Կառավարության ՀԵՌԱՏԵՍ քաղաքականության հետ։ Այդ օր, Արամը, Քաջազնունին և Խատիսյանը (ԵՂԵՌՆԻՑ ընդամենը 3 տարի անց) Խաղաղության Դաշնագիր ստորագրեցին Ադրբեջանի, Վրաստանի և Երիտասարդ Թուրքերի (Թալեաթ, Ջեմալ, Էնվեր, այլ) հետ, երբ Հայաստանը հազիվ 10 հազար քառ/քմ էր։
Պարոնա՛յք Բյուրոյականներ,
Որպեսզի մնաք ՀՅԴ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ մեջ, դուք այսօր գտնվում եք ՄԵԿ այլընտրանքի դեմ-հանդիման
— Ներկայացնել ձեր հրաժարականը և ԱՆՀԱՊԱՂ դիմել ցարդ ձեզ վրդովմունքով դիտող ու երկար ժամանակ ատամներով լռություն պահող մեր վաստակավոր ընկերների խորհրդին՝ Դաշնակցական Արժանապատիվ Ելքի որոնման հաստատակամությամբ։
Մինչ այդ, մինչև Նոյեմբեր/Դեկտեմբեր 35-րդ ԸԺ, փորձեք հասկանալ Բաթումի Դաշնագրի իսկական խորհուրդը (և որքան որ կարող եք) սանձել ձեր Հայաստանյան Կառույցի արկածախնդիրներին ու (եթե ունեք բավարար ուժ) սրբագրել նրանց առ հասարակ՝ թյուրըմբռնումները ինչպես նաև ու մասնավորապես՝ դանդաղեցնել նրանց հակապետական մոլեգնությունը։ Մինչ այդ, պարոնայք բյուրոյականներ, կենտրոնացեք Բաթումի Դաշնագրի ցավոտ՝ ԲԱՅՑ պետականասլաց և այսօրվա պայմաններին համահունչ որոշումների վրա ու փորձեք պատասխանել հետևյալ հարցադրումներին՝
1- Արամը, Քաջազնունին ու Վրացյանը թրքասե՞ր/թրքամո՞ լ էին, թե՞ հողատու կամ դավաճան։ Արդյո՞ք ԴԵՄ եք 1918-ի ինքնիշխան Հայաստանին, եթէ ոչ՝ ինչու՜ առաջնորդվում եք Միութենական Քոչարյանով։
2- Ինչու՜ չեք համարձակվում խոսել ՀՀ Ինքնիշխանության մասին, Մեղրիի միջանցքի ՀՀ Վերահսկողության, Հայաստանի ձեր կառույցի հեղինակազրկման/ժողովրդազրկման կամ էլ՝ դրա ընկերային արդարության բռնաբարման մասին։
3- 3- Ինչո՞ւ չեք դադարել Պուտինի/Քոչարյանի պետականակործան կամակատարը լինելուց և ցարդ՝ ինչու՜ չեք դատապարտել Պուտինի Արցախավաճառքը, դաշնակցային պարտավորություններից խուսափումը (2022/23)։
4- 4- Եթե տակավին հավատում եք Ժողովրդավարության, ինչու՜ չեք հրապարակայնացնում 34-րդ ԸԺ-ի ԿԵՏԱՎՈՐ որոշումները։
5- 5- Որտե՞ղ է բյուրոյի իսկական նստավայրը, ինչու՜ չեն կայանում բյուրոյի ժողովրդահաշվետու/քաղաքական հարզազրույցները•••
Փորձե՜ք պարոնայք, փորձեք վերանայել դուք ձեզ ու մտածել ձեզ փոխարինող ՆՈՐ/ԱՆԲԻԾ/ՔՐԻՍՏԱՓՈՐԱՄԵՏ անունների մասին։
Հաջողություն Պարոնայք՝ Բաթումի Դաշնագրի ուսումնասիրական ձեր աշխատանքների և՝ ՀՅԴ-ը իր ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒՂՈՒՆ վերադարձնելու ձեր ճիգերի համար։
04 Հունիս 2024
Մուղնի

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *