24 C
Yerevan

ՌԴ Էմի­սարներն Ու Գործա­կալնե­րը Հայաստա­նի Դեմ

Ռուսնե­րը կվնա­սեն, ինչքան կարո­ղա­նան և դրա համար էլ Հայաստա­նի միակ ճանա­պարհը Արևմուտքն է, որովհետև նաև Արևմուտքն է այսօր մեր անվտանգությունը ապա­հո­վում, բայց մենք իհարկե պետք է ոչ մի վայրկյան չթուլացնենք բանա­կի զարգացման մեր ճիգե­րը։

Հովսեփ Խուրշուդյան


Civic News‑ի հարցե­րին է պատասխա­նել «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նը։
Հովսեփ Խուրշուդյա­նը, պատասխա­նե­լով լրագրո­ղի այն հարցին, որ Ռուսաստանն իր գործո­ղություննե­րով տեղե­կատվա­կան պատե­րազմ է վարում Հայաստա­նի հանդեպ ու շատ դեպքե­րում դրա համար օգտա­գործում է երկքա­ղա­քա­ցի­նե­րին, ինչպես օրի­նակ նախկին ՊՆ Արշակ Կարա­պետյա­նին, ով էլ ապա­տե­ղե­կատվություն էր տարա­ծել, թե Հայաստա­նում երե­խա­նե­րը չգի­տեն, թե իրենք ինչ սեռ ունեն ու դպրո­ցում նրանց սովո­րեցնում են, ասաց, որ զարմա­նա­լի է, որ Արշակ Կարա­պետյա­նը նման անհե­թե­թությամբ է զբաղված ու այնպի­սի անի­մաստ ապա­տե­ղե­կատվություններ է տարա­ծում, որ նույնիսկ Հայաստա­նի ընդդի­մությունը դրանք չի կիրա­ռում։ Անձամբ Արշակ Կարա­պետյա­նին խորհուրդ տվեց չմտնել դպրոց ու օրի­նակ ինե­րորդ, տասնե­րորդ դասա­րա­նի տղա­նե­րի հարցնել, թե նրանք գիտե՞ն, որ սեռին են պատկա­նում, որովհետև դա կարող է շատ ծանր նստել նրա վրա։ Իրա­կա­նում հասկա­նա­լի է, որ Ռուսաստանն այս կերպ փորձում է հայե­րին համո­զել, որ եթե Հայաստա­նը ընտրի եվրո­պա­կան կողմնո­րո­շում, ապա ընտրե­լու է այլա­սերվա­ծություն և այլանդա­կություն, վաղը կարող է հայտա­րա­րեն, որ ԵՄ ինտեգրման դեպքում բոլո­րը փոխե­լու են իրենց սեռա­կան կողմնո­րո­շումը։ Սա մաքուր ռուսա­կան ձեռա­գիր է՝ ատե­լություն տարա­ծող ջրե­րը պղտո­րող։ Բայց Արշակ Կարա­պետյանն ու Ռուսաստա­նը թող իզուր հույեր չփայփա­յեն։ Հայաստա­նը շարունա­կե­լու է իր եվրո­պա­կան ընթացքը, բայց միա­ժա­մա­նակ հայե­րը չեն մտնե­լու մեկը մյուսի անձնա­կան կյանքի մեջ, փոխա­րե­նը զարգա­նա­լու և ամրա­նա­լու է ժողովրդա­վա­րությունը; Ռազմա­կան առումով էլ Հայաստանն ընտրել է իր ճանա­պարհը՝ ՆԱՏՕ ստանդարտը, որը մեզ թույլ է տալու ամուր և զարգա­ցած բանակ ունե­նա­լու։
Ռուսա­կան տեղե­կատվա­կան պատե­րազմի գործիքնե­րից մեկն էլ անընդհատ իր վարձկան լրագրողնե­րի միջո­ցով լուրեր տարա­ծելն է, թե Հայաստա­նը ցանկա­նում է երկրորդ ճակատ բացել իրենց դեմ Ուկրաի­նա­յի նման՝ ասես ցանկա­նա­լով ասել, որ հայե­րը ևս կարող է կրկնեն Ուկրաի­նա­յի ճակա­տա­գի­րը, եթե շարունա­կեն համա­գործակցել Արևմուտքի հետ։ Եթե հայե­րը դառնան հակա­ռուսա­կան բազա՝ պատասխան կտան դրա համար։ Ահա սա է նրանց սպառնա­լի­քը։ Բայց ռուսնե­րը երբեք էլ հատուկ պատճառ չեն փնտրել հայե­րին վնա­սե­լու համար, երբ կարո­ղա­ցել՝ արել են։ Պարզա­պես ուժնե­րը չի հերի­քում, օրի­նակ անցյալ տարի դեկտեմբե­րի 10-ին փակե­ցին Լարսը, Հայաստա­նի իշխա­նություննե­րը հայտա­րա­րե­ցին, որ դուրս կգան ԵԱՏՄ-ից, ռուսնե­րը իսկույն բացե­ցին Լարսը, որովհետև դա իրենց էլ է վնաս։ Ռուսնե­րը կվնա­սեն, ինչքան կարո­ղա­նան և դրա համար էլ Հայաստա­նի միակ ճանա­պարհը Արևմուտքն է, որովհետև նաև Արևմուտքն է այսօր մեր անվտանգությունը ապա­հո­վում, բայց մենք իհարկե պետք է ոչ մի վայրկյան չթուլացնենք բանա­կի զարգացման մեր ճիգե­րը։
Հովսեփ Խուրշուդյա­նը նաև ասաց, որ այսօր շատ կարև­որ է երեք երև­ույթ՝ Վրաստա­նը, ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը, ԱՄՆ նախա­գա­հա­կան ընտրություննե­րը։ Վրաստա­նի պարա­գան կարև­որ է այնքա­նով, որ եթե վրա­ցա­կան իշխա­նություննե­րը որո­շեն խզել կապե­րը Եվրո­պա­յի հետ, անհնա­զանդության ակցիա­նե­րը ուժով ճնշեն, ապա Արևմուտքը երես կդարձնի նրանցից, ինչը մեզ համար շատ վտանգա­վոր է, որովհետև ռուսնե­րը ավե­լի մեծ տարածք և ազա­տություն են ստա­նա­լու տարա­ծաշրջա­նում գործե­լու համար, միա­ժա­մա­նակ թուլա­նա­լու է նաև եվրո­պա­կան ազդե­ցություննն այստեղ։ Ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմում եթե ռուսնե­րը հաջո­ղության հասնեն, դա մեզ համար շատ վատ հետև­անքներ է ունե­նա­լու, իսկ ԱՄՆ նախա­գա­հի ընտրություններն էլ աշխարհա­կարգ փոխող երև­ույթ են։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ