20 C
Yerevan

Հայ֊Ամերիկյան Նոր Որա­կի Հարա­բե­րություններ

2019թ֊ից ի վեր կա ռազմա­վա­րա­կան երկխո­սության ձեւա­չա­փը, եւ առ այսօր չկա ըստ էության հայ-ամե­րիկյան՝ արդեն գործնա­կան առումով մի տպա­վո­րիչ խոշոր նախա­ձեռնություն, որը թույլ կտա վկա­յել ռազմա­վա­րա­կան երկխո­սության առարկա­յա­կա­նության մասին։

Հակոբ Բադալյան

Հայ-ամե­րիկյան նոր մակարդակ. ի՞նչ է դա

Հայաստանն ակնկա­լում է ԱՄՆ հետ ռազմա­վա­րա­կան երկխո­սությունը բարձրացնել ռազմա­վա­րա­կան հանձնա­ժո­ղո­վի մակարդա­կի, Երեւա­նում տեղի ունե­ցած ռազմա­վա­րա­կան երկխո­սության նիստի ընթացքում հայտա­րա­րել է Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րը։ Հնչում է բավա­կա­նին տպավորիչ։Միայն թե այնքան էլ պարզ չէ, թե ինչ ճանա­պարհ է նախա­տեսվում մինչեւ այդ ռազմա­վա­րա­կան հանձնա­ժո­ղո­վի մակարդակ, ինչ է իրե­նից ներկա­յացնե­լու այդ ռազմա­վա­րա­կան հանձնա­ժո­ղո­վը, եւ արդյո՞ք ռազմա­վա­րա­կան երկխո­սության ձեւա­չա­փի բովանդա­կությունը այլեւս բավա­կան չէ այդ ձեւա­չա­փի համար:Սրանք հարցեր են, որոնք գոնե առայժմ այսպես ասած ամփոփված են պաշտո­նա­կան հաղորդագրություննե­րի հիմնա­կա­նում ստանդարտ ձեւա­կերպումնե­րի ներքո:

2019 թվա­կա­նից ի վեր կա ռազմա­վա­րա­կան երկխո­սության ձեւա­չա­փը, եւ առ այսօր չկա ըստ էության հայ-ամե­րիկյան՝ արդեն գործնա­կան առումով մի տպա­վո­րիչ խոշոր նախա­ձեռնություն, որը թույլ կտա վկա­յել ռազմա­վա­րա­կան երկխո­սության առարկա­յա­կա­նության մասին, դրա գործնա­կա­նության հավաստիա­ցում լինել հանրա­յին լայն շերտե­րի համար եւ հայ-ամե­րիկյան հարա­բե­րությունը դուրս բերել զուտ տեղե­կատվա-քարոզչա­կան տարա­ծություննե­րում գենե­րացվող հարթությունից ու տեղա­փո­խել իսկա­պես միջպե­տա­կան գործնա­կան հարթություն:

Ընդ որում, սա թույլ կտա նաեւ հայ-ամե­րիկյան երկխո­սությունը առա­վել կանխա­տե­սե­լի եւ հասկա­նա­լի դարձնել այն պետություննե­րի համար, որոնք զգա­յուն են դրա նկատմամբ։ Հայ-ամե­րիկյան գործակցության պատմության հարցում խոշո­րա­գույն ներդրումա­յին ծրա­գի­րը Որո­տա­նի ՀԷԿ-երի կասկադն էր, որին պետք է հաջորդեր Ամուլսա­րի հանքի շահա­գործումը, եթե այն չմատնվեր հայտնի ոդի­սա­կա­նի, ինչի հետեւանքով թերեւս կորցնե­լուց բացի, Հայաստա­նը չի ունե­ցել ոչինչ։ Ինչպի­սի վիճա­կում է ծրա­գիրն այժմ, առանձին խոսակցության առարկա է։

Տվյալ պարա­գա­յում հարցը հայ-ամե­րիկյան գործակցության ընդգրկումն է, Հայաստա­նում ամե­րիկյան խոշոր ներդրումա­յին որեւէ ծրագրի հնա­րա­վո­րությունն ու հեռանկա­րը։ Այո, ԱՄՆ Հայաստա­նի տնտե­սության մեջ ունի ներդրումա­յին խթանման շատ ծրագրեր, բայց դրանք ըստ էության միջին եւ հիմնա­կա­նում փոքր բիզնես դաշտե­րում ծավալվող ծրագրեր են։ Անշուշտ դա տնտե­սության կարեւոր շերտ է, բայց Հայաստա­նի պարա­գա­յում կա տնտե­սության ներդաշնա­կության խախտվա­ծություն։

Հայաստա­նի տնտե­սության առյուծի բաժին են կազմում առեւտուրն ու ծառա­յություննե­րը, իսկ արդյունա­բե­րա­կան մասշտաբնե­րը իրենց տեսա­կա­րար կշռով դառնում են առա­վել համեստ։ Տարօ­րի­նակ է, բայց Հայաստա­նում կա բարձր տնտե­սա­կան աճ, սակայն էլեկտրաէ­ներգիա­յի արտադրության նվա­զում։ Սրա պատճա­ռը հենց այն է, որ Հայաստա­նի տնտե­սա­կան աճի կառուցվածքում արդյունա­բե­րա­կան սեկտո­րի տեսա­կա­րար կշի­ռը նվա­զում է։ Դա տնտե­սության բալանսա­վորվա­ծության խախտման իրա­կան վտանգ է, իսկ Հայաստա­նի համար ինչպես արտա­քին քաղա­քա­կա­նության ու անվտանգության կառուցվածքում է բալանսը կենսա­կան, այնպես էլ հույժ կարեւոր է բալանսը տնտե­սա­կան կառուցվածքում, ոչ միայն արտա­քին հարա­բե­րություննե­րի եւ աղբյուրնե­րի, այլ նաեւ հենց ներքին տնտե­սա­կան ճարտա­րա­պե­տության իմաստով, տնտե­սա­կան ճյուղե­րի հնա­րա­վո­րինս ներդաշնակ ու բալանսա­վորված «սաղարթի» իմաստով։

ԱՄՆ այդ տեսանկյունից կարող է լինել կարեւոր գործընկեր, եւ հետեւա­բար այդ խնդիրն ու առա­ջադրանքը Հայաստա­նի համար պետք է լինի հայ-ամե­րիկյան ռազմա­վա­րա­կան երկխո­սության գլխա­վոր նպա­տա­կա­կե­տե­րից մեկը, որպեսզի բովանդա­կությունը դառնա նույնքան տպա­վո­րիչ, որքան հաղորդագրություններն ու հայտա­րա­րություննե­րը։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ