20 C
Yerevan

Պատե­րազմը Չի Դադա­րել․ Հայաստա­նը Պետք Է Լարի Ուժե­րը

Ադրբե­ջա­նին պետք է հասկացնել, որ Հայաստա­նի հետ չի կարե­լի շանտա­ժի լեզվով խոսել, պետք է բացատրել, որ Հայաստանն էլ իր հերթին կարող է չստո­րագրել այդ խաղա­ղության պայմա­նա­գի­րը, եթե Ադրբե­ջա­նը շարունա­կի իր գաղութա­յին քաղա­քա­կա­նությունը։

Գուրգեն Սիմոնյան

1inTV‑ը զրուցել է քաղա­քա­գետ Գուրգեն Սիմոնյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբե­ջան խաղա­ղության պայմա­նա­գի­րը, Ադրբե­ջա­նի նոր պահանջնե­րը և ՀՀ անե­լիքներն այս առումով։

Գուրգեն  Սիմոնյա­նը նշեց, որ բոլո­րո­վին զարմա­ցած չէ, որ Ադրբե­ջա­նը նորա­նոր պահանջներ է առաջ քաշում։ Անձամբ ինքը դեռևս ամիսներ առաջ բազմա­թիվ անգամներ նշել է, որ խաա­ղա­ղություն հենց այնպես չի գալու ու պետք չէ հավա­տալ այն բանին, որ Ադրբե­ջա­նը բարի կամք կցուցա­բե­րի ու ազնվո­րեն խաղա­ղություն կկնքի։ Ադրբե­ջա­նը պահանջում է, որ ՀՀ‑ը սահմա­նադրություն փոխի, իսկ ՀՀ ԱԳՆ‑ը տալիս է կիսա­ծամծմած մի պատասխան, որին հակա­ճա­ռում է Ալիևը ու նոր պահանջներ առա­ջադրում։ Իրեն մի ժամա­նակ մեղադրում էին վատա­տես լինե­լու ու խաղա­ղության օրա­կարգին չհա­վա­տա­լու համար։ Ո՞ւր է այդ խաղա­ղությունը։ 

Գուրգեն Սիմոնյա­նը նշեց, որ խաղա­ղության համար երկու կողմ է անհրա­ժեշտ, իսկ պատե­րազմի համար մեկն էլ բավա­կան է։ Այսօր Ադրբե­ջա­նը խոսում է ընդա­մե­նը տասը տոկոս այն մասին, թե ինչ է ցանկա­նում անել մեզ հետ։ Հայաստան-Ադրբե­ջան պայքա­րը գոյութե­նա­կան է, ոչ թե քաղա­քա­կան, իսկ ՀՀ իշխա­նություննե­րը չեն հասկա­նում։ Նրանք փակել են աչքե­րը և ցանկա­նում են տեսնել այն ինչ չկա։ Եթե հանկարծ իշխա­նությունը փորձի տուրք տալ Ադրբե­ջա­նի պահանջնե­րին ու սահմա­նադրա­կան փոփո­խություններ ձեռնարկի, ապա նրանց պետք է կանգնեցնել, իմփիչմենթի գործո­ղություն ձեռնարկել։ Համա­ձայնվել Ադրբե­ջա­նի պահանջնե­րին, նշա­նա­կում է կոտրել Հայաստա­նի ողնա­շա­րը։ Իշխա­նություննե­րը հիմա երկու ելք ունեն․ նրանք կամ իրենց մեջ կամք կգտնեն, շատ արագ ոլորտի փորձա­գետնե­րով կլցնեն համա­կարգը և կպայքա­րեն Ադրբե­ջա­նի սանձարձա­կության դեմ, կամ պիտի հեռա­նան։ Սա արդեն վերջն է ու իշխա­նություննե­րը ուզեն թե չուզեն, պիտի հասկա­նան այդ ամե­նը։ Այսպես շարունակվեց Հայաստա­նի Հանրա­պե­տությունը կգնա դեպի կործա­նում։

Գուրգեն Սիմոնյա­նը նշեց, որ Ադրբե­ջա­նի կողմից ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրե­լու առա­ջարկը նշա­նա­կում է ուրա­նալ Արցա­խի հայե­րի իրա­վունքնե­րը, նշա­նա­կում է քար դնել Արցա­խի հարցի վրա բոլոր առումնե­րով։ Ադրբե­ջա­նը դեռևս հնա­րա­վո­րություն չունի, նրան թույլ չեն տալիս, որ իր ցանկություննե­րը իրա­կա­նացնի, բայց Ադրբե­ջա­նի գործո­ղություննե­րը հստակ գնա­հա­տա­կա­նի պետք է արժա­նա­նան։ Ոչ թե ԱԳՆ‑ը պետք է կիսատ պռատ հայտա­րա­րություններ անի, այլ Փաշինյա­նը պետք է պատասխա­նի Ալիև­ին։ Պետք է ասի, որ մենք անկեղծո­րեն խաղա­ղություն ենք ցանկա­նում, բայց այդ օրա­կարգի մեջ պետք չէ ու չպի­տի մտնեն դրա­նից դուրս գտնող հարցեր ու մենք այդ դեպքում միայն կկա­րո­ղա­նանք պայմա­նա­գիր կնքել։ Ահա թե ինչ պիտի պիտի ասի Փաշինյա­նը Ալիև­ին, որովհետև մենք նույնիսկ թղթով այդ խաղա­ղությունը չունենք։ բայց այդ թրթռա­ցող ու չնշմարվող խաղա­ղությա­նը զոհ են գնում ՀՀ շահե­րը։ Թուրքիա­յի աջակցությամբ ցեղասպան Ադրբե­ջա­նը փորձում է հայե­րի հետ հաշիվներն ընդհանրա­պես փակել՝ վերացնել Հայաստա­նի Հանրա­պե­տությունը։ Առանց պետության հարյուր տարի հետո աշխարհում հայ չես գտնի։ Ադրբե­ջա­նին պետք է հասկացնել, որ Հայաստա­նի հետ չի կարե­լի շանտա­ժի լեզվով խոսել, պետք է բացատրել, որ Հայաստանն էլ իր հերթին կարող է չստո­րագրել այդ խաղա­ղության պայմա­նա­գի­րը, եթե Ադրբե­ջա­նը շարունա­կի իր գաղութա­յին քաղա­քա­կա­նությունը։ Մենք բազմա­թիվ մեծ ռեսուրսներ ունենք, մեծ հնա­րա­վո­րություններ։ Հայաստա­նը պետք է հստակ ասի, որ Ալիև՛ խաղա­ղությունը քեզ էլ պետք ու մենք էլ կարող ենք այն չստո­րագրել։ բայց մենք դրա համար պետք է նորմալ աշխա­տող փորձա­գետնե­րի խումբ ունե­նանք, կարո­ղաննաք ռազմա­վա­րա­կան ստրա­տե­գիա իրա­կա­նացնել։

Գուրգեն Սիմոնյա­նը նշեց, որ պատե­րազմը Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի մեջ չի վերջա­ցել, այն ընթա­նում է նաև հիմա ու Հայաստա­նը պետք է պատրաստվի շարունա­կե­լու այն պատե­րազմը, որն Ադրբե­ջա­նը չի ցանկա­նում դադա­րեցնել։ Ադրբե­ջա­նը իր ախորժա­կը կչա­փա­վո­րի, եթե Հայաստա­նը ցույց տա, որ ունի ասենք 700 հազա­րա­նոց պատե­րազմին պատրաստ մարդ։

Գուրգեն Սիմոնյա­նը նաև անդրա­դարձավ այն բանին, որ իշխա­նություննե­րը փոխա­նակ օգտա­գործե­լու 2018-ին ունե­ցած հսկա­յա­կան ազդե­ցությունը, միա­վո­րե­լու սփյուռքն ու հաշտության օրա­կարգ ստեղծե­լու, կուսակցա­կա­նացրեց հեղա­փո­խությունն ու փչացրեց այն՝ համա­կարգը լցնե­լով ոչ պրոֆե­սիո­նալ մարդկանցով, ովքեր ոչ կոմպե­տենտ են իրենց վստահված աշխա­տանքներն իրա­կա­նացնե­լու համար։

Գուրգեն Սիմոնյա­նը խոսեց նաև ԵՄ-ին անդա­մակցության համար ՀՀ կողմից վարվող շատ թերի քաղա­քա­կա­նության, անպատրաստվա­ծության մասին։ ՀՀ արքա­տին քաղա­քա­կա­նության անպատրաստ իրա­վի­ճա­կը թույլ չի տալիս ոչ ԵՄ մտնել, ոչ էլ տարա­ծաշրջա­նա­յին նորմալ քաղա­քա­կա­նություն վարել։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ