20 C
Yerevan

Նոր Որակ, Նոր Հնա­րա­վո­րություններ

Ի դեպ, Ադրբե­ջա­նը սահմա­նա­կից լինե­լու բերումով՝ հենց այսօր և հիմա է պոտենցիալ ագրե­սոր։ Չի բացառվում՝ 1920 թվա­կա­նի դեկտեմբե­րի 2‑ի սցե­նա­րի կրկնությունը և Հայաստա­նի անկա­խության ոչնչա­ցումը, եթե Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմում Ռուսաստա­նը հաղթի։ Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմով՝ Ռուսաստա­նը վիճարկում է Ալմա Աթա­յի հռչա­կա­գի­րը, որը ԽՍՀՄ‑ի փլուզումն էր ամրագրում։ Այսինքն, Ռուսաստա­նը կարող է ունե­նալ միութե­նա­կան ստա­տուս քվո ստեղծե­լու նպա­տակ կարող է ունե­նալ։

Ռոբերտ Անանյան


Ուշագրավ զարգա­ցում է տեղի ունե­նում։ Հայաստանն ու ԱՄՆ‑ն որո­շում կայացրին երկու երկրնե­րի միջև ռազմա­վա­րա­կան երկխո­սությունը բարձրացնել Ռազմա­վա­րա­կան գործընկե­րության հանձնա­ժո­ղո­վի մակարդա­կի։ Սա բարձրացնում է հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի մակարդա­կը։ Եթե այժմ գործող Ռազմա­վա­րա­կան երկխո­սության ձևա­չա­փը իրե­նից ենթադրում է բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի հանդի­պումներ և քննարկումներ ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության հարցե­րի շուրջ, ապա Ռազմա­վա­րա­կան գործընկե­րության հանձնա­ժո­ղո­վը արդեն առա­վել կոնկրետ անե­լի­քի և արդյունքի մասին հայ-ամե­րիկյան ինստի­տուցիո­նալ կառույց է։

Սա կհա­մարձակվեմ համա­րել՝ ինչ-որ իմաստով միմյանց հանդեպ պարտա­վո­րություններ ստանձնե­լու նախա­քայլ։ Ստրա­տե­գիա­կան գործընկե­րության հանձնա­ժո­ղո­վը ստեղծվում է կոնկրետ նպա­տակնե­րով և ծրագրե­րով զբաղվե­լու համար, որոնք արդեն համա­ձայնեցված են երկկողմա­նի հարա­բե­րություննե­րի շրջա­նակնե­րում:

Հանձնա­ժո­ղո­վը ընդգրկե­լու է մասնա­գետներ և բարձրաստի­ճան պաշտոնյա­ներ, ովքեր աշխա­տում են կոնկրետ ծրագրե­րի վրա, ապա­հո­վում են դրանց իրա­կա­նացման վերահսկումը և գնա­հա­տում են արդյունքնե­րը: Հանձնա­ժո­ղո­վը նպա­տակ ունի ապա­հո­վել երկկողմա­նի համա­ձայնագրե­րի և պայմա­նագրե­րի կատարման մշտա­դի­տարկումը, ինչպես նաև նոր ծրագրե­րի մշա­կումը և իրա­կա­նա­ցումը: Այսինքն, Ռազմա­վա­րա­կան գործընկե­րության հանձնա­ժո­ղո­վը ավե­լի նպա­տա­կա­յին և ծրագրա­յին բնույթ ունի՝ կենտրո­նա­նա­լով կոնկրետ ծրագրե­րի և պայմա­նագրե­րի իրա­կա­նացման վրա, օրի­նակ՝ անվտանգության, տնտե­սության, քաղա­քա­կա­նության և այլ ոլորտնե­րում: Ստացվում է, որ ԱՄՆ‑ն և Հայաստա­նը ինստի­տուցիո­նալ խողո­վակ են ստեղծում, որը պետք է գործակցությունը համա­կարգի, նոր բաղադրիչներ ավե­լացնի, շտկումներ մտցնի, նոր ծրագրեր գործարկի։ Սա նշա­նա­կում է, որ հայ պաշտոնյա­նե­րը մշտա­կան և պարբե­րա­կան շփման մեջ են լինե­լու ամե­րիկյան գործընկերնե­րի հետ՝ համա­տեղ ծրագրե­րի կատա­րումը պահե­լով ուշադրության կենտրո­նում։ Այսինքն, որո­շա­կի իմաստով՝ գործե­լու է պատասխա­նատվության մեխա­նիզմ՝ հայ-ամե­րիկյան գործակցության ոլորտնե­րում առա­ջընթաց ապա­հո­վե­լու իմաստով։ Այս հանձնա­ժո­ղո­վը թույլ կտա առա­վել արագ, ճկուն ձևով կոնկրետ ծրագրե­րի շուրջ գործակցել։

Ռազմա­վա­րա­կան գործընկե­րության հանձնա­ժո­ղո­վի շրջա­նա­կում ԱՄՆ‑ն և Հայաստա­նը կարող են համա­կարգել իրենց քայլե­րը ռեգիո­նալ և գլո­բալ մակարդակնե­րում։ Այսինքն, արտա­քին քաղա­քա­կա­նության սինխրո­նա­ցում կարող է տեղի ունե­նալ։ Կողմե­րը կարող են պայմա­նա­վորվել, օրի­նակ՝ միմյանց շահե­րի դեմ գործո­ղություններ չիրա­կա­նացնել։

Արտգործնա­խա­րար Արա­րատ Միրզո­յա­նի և ԱՄՆ Պետքարտուղա­րի տեղա­կալ Ջեյմս Օ’Բրայանի հանդի­պումից հետո նշվել են այն ոլորտնե­րը, որտեղ ԱՄՆ‑ն կաջակցի Հայաստա­նին։
Հայաստան-ԱՄՆ ռազմա­վա­րա­կան երկխո­սության այսօրվա նիստի օրա­կարգում քննարկվել են տնտե­սության, էներգե­տիկ ոլորտի դիվերսիֆի­կա­ցիա­յի, պաշտպա­նության, անվտանգության, արդա­րա­դա­տության ոլորտի բարե­փո­խումնե­րը։ Գիտեմ թերա­հա­վատ գնա­հա­տա­կաննե­րի մասին, բայց կհա­մարձակվեմ նաև պնդել, որ էակա­նո­րեն փոխվում է Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան վեկտո­րը։ Մինչ Հայաստա­նը ԱՄՆ‑ի հետ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության հանձնա­ժո­ղով է ստեղծում, ապա Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի սառե­ցում է տեղի ունե­նում։ Կամ ավե­լի ճիշտ կլի­նի ասել՝ Հայաստա­նը փորձում է դուրս գալ Ռուսաստա­նից ունե­ցած այն վտանգա­վոր կախվա­ծությունից, որը առա­ջա­ցել էր Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցում Մոսկվա­յի վճռա­կան դերա­կա­տարման բերումով։ Սակայն քանի որ ռուսաստա­նը վաճա­ռեց Արցա­խը Ադրբե­ջա­նին, Հայաստա­նը հետայսու ազատ է հաշվե­տու չզգալ Կրեմլի նկատմամբ, և պետք է խորացնի ԱՄՆ‑ի և ԵՄ‑ի հետ գործակցության մակարդա­կը։ Այս տրանսֆորմա­ցիան զգում է նաև Ռուսաստա­նը։ Լավրո­վի տեղա­կալ Գալուզի­նը դժգո­հել է այն փաստից, որ Երև­ա­նը փորձում է իջեցնել հարա­բե­րություննե­րի աստի­ճա­նը Մոսկվա­յի հետ․

«2023 թվա­կա­նի նոյեմբե­րից ի վեր արտգործնա­խա­րարնե­րի հանդի­պումներ չեն եղել: Գործընկերնե­րը հետաքրքրություն չեն ցուցա­բե­րել մեր առա­ջարկի նկատմամբ՝ մշա­կել և կնքել արտա­քին գործե­րի միջնա­խա­րա­րա­կան խորհրդակցություննե­րի հերթա­կան ծրա­գի­րը։ Մեր մեղա­վո­րությամբ չէ, որ նվա­զել է պաշտպա­նա­կան գերա­տեսչություննե­րի միջև շփումնե­րի դինա­մի­կան։ Նվա­զել է նաև ռազմա­տեխնի­կա­կան համա­գործակցությունը։ Դրա­նում տեսնում ենք Արևմուտքի ճնշման արդյունքը, որը փորձում է Երև­ա­նին ստի­պել նվա­զա­գույնի հասցնել մեր երկրի հետ կապե­րը»,- ասել է Գալուզի­նը։ Գալուզի­նի այս հայտա­րա­րությունը կեղծ է, քանի որ հայկա­կան շահե­րը վաճա­ռե­լու Ռուսաստա­նի կեցվածքն է Երև­ա­նին հարկադրել փոփո­խության գնալ արտա­քին և անվտանգա­յին քաղա­քա­կա­նություննե­րում։

Սակայն պետք է համա­ձայնել Գալուզի­նի հետ և նշել, որ իրա­պես Հայաստա­նը խուսա­փում է իր արտա­քին և անվտանգա­յին քաղա­քա­կա­նություննե­րի սինխրո­նա­ցումից Ռուսաստա­նի հետ։ Փոխա­րե­նը, անվտանգա­յին բարե­փո­խումնե­րում դեր է ստանձնում ԱՄՆ‑ն և Ֆրանսիան, որոնք խորհրդա­տուներ ունեն Հայաստա­նի Պաշտպա­նության նախա­րա­րությունում։ Ֆրանսիան նաև ռազմա­կան մատա­կա­րա­րումներ է իրա­կա­նացնում։

Սա նշա­նա­կում է, որ Հայաստա­նի ստրա­տե­գիա­կան զարգացման վեկտո­րը Ռուսաստա­նից թեքվում է դեպի ԱՄՆ և ԵՄ։ Մարդիկ կարող են հերքել այս փաստը՝ ըստ քաղա­քա­կան կողմնո­րո­շումնե­րի։ Սակայն անհրա­ժեշտ է հետև­ել տենդենցնե­րին՝ սառնություն է Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րում, և տաք եղա­նակներ են՝ Արևմուտքի ուղղությամբ։ Իհարկե, Հայաստա­նի համար լավ տարբե­րակ կլի­նի, որ նոյեմբե­րին ԱՄՆ նախա­գահ ընտրվի Ջո Բայդե­նը, ում կառա­վարման օրոք՝ Հայաստան-ԱՄՆ հարա­բե­րություննե­րը որակյալ և զգա­լի առա­ջընթաց են արձա­նագրում։ Հայաստա­նի կյանքում ԱՄՆ‑ն երբեք այսքան մեծ դերա­կա­տա­րություն չի ստանձնել։ Խոսքը միայն համա­տեղ ծրագրե­րը չեն, այլ նաև՝ այն ռազմա­քա­ղա­քա­կան, դիվա­նա­գի­տա­կան աջակցությունը, որ ստա­ցել ենք Վաշինգտո­նից՝ Անկա­րա­յի և Բաքվի հետ հարա­բե­րություննե­րում։ ԱՄՆ‑ն կանգնեցրել է ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­ներ, ինչը խոստո­վա­նել են նաև Հայաստա­նի բարձրաստի­ճան պաշտոնյա­ներ։

Կարծում եմ, լիո­վին իրա­տե­սա­կան է, որ առա­ջի­կա 5–10 տարում Հայաստա­նը ստա­նա ԱՄՆ‑ի ոչ-ՆԱՏՕ դաշնակցի կարգա­վի­ճակ։ Որպեսզի այդ սցե­նա­րը տեղի ունե­նա, Ռուսաստա­նի անկումը և թուլա­ցումը պետք է շարունակվի։ Հայաստա­նը այդ սցե­նա­րին չի կարող նպաստել։ Դա կարող են անել ԱՄՆ‑ն, ՆԱՏՕ‑ն և արևմտյան երկրնե­րը։ Հայաստանն ու ԱՄՆ‑ն այսօր ձևա­կերպել են ընդհա­նուր շահ, որը Հարա­վա­յին Կովկա­սում Ռուսաստա­նի ազդե­ցության կտրուկ նվա­զումն է, ռուսա­կան ռազմա­քա­ղա­քա­կան գործո­նի բացա­ռումն է։ Հայաստա­նի շնորհիվ՝ Ռուսաստանն այսօր չի մասնակցում հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցա­յին պրո­ցե­սին, Ռուսաստա­նը չի կարո­ղա­նում ստա­նալ Զանգե­զուրի միջանցքի վերահսկո­ղությունը, Ռուսաստա­նը չի մասնակցում սահմա­նա­զատման պրո­ցե­սին։ Այս բոլոր ոլորտնե­րում Կրեմլը փորձել է առա­ջին ջութա­կի դերը խաղալ, սակայն չի ստացվում։
Որպեսզի Հայաստա­նը կարո­ղա­նա վստահ շարժվել ԱՄՆ‑ի հետ ռազմա­քա­ղա­քա­կան դաշինք ձևա­կերպե­լու ուղղությամբ, մենք պետք է կատա­րենք շատ մեծ տնա­յին աշխա­տանք։ Հայաստա­նի Զինված ուժե­րին ամե­րիկյան և ֆրանսիա­կան մասնակցությունը կարծում եմ միտված են ռուսա­կան մոդե­լից անցում կատա­րե­լը ՆԱՏՕ-ական ստանդարտնե­րին։ Այստեղ վստահ չեմ հայաստանցի պաշտոնյա­նե­րի գիտե­լիքնե­րի, կարո­ղություննե­րի, նոր մարտահրա­վերներ հաղթա­հա­րե­լու ունա­կության, ստրա­տե­գիա­կան մտա­ծո­ղության վրա։ Այնպես որ, միայն արևմտյան որակյալ և շոշա­փե­լի միջամտությունը կկերպա­փո­խի Հայաստա­նի Զինված ուժե­րը՝ դեպի արդիա­կան և ուժեղ ձևա­չափ։

Ապրի­լի 5‑ին Բրյուսե­լում կայա­ցած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպման արդյունքնե­րով՝ Արևմուտքի երկու խոշոր ուժե­րը հանձնա­ռություն ստանձնե­ցին աջակցել Հայաստա­նին՝ դիմա­կա­յունության բարձրացման, տնտե­սա­կան զարգացման նպա­տա­կով։ Ըստ էության, Արևմուտքն այսօր Հայաստա­նին դիտարկում է որպես Հարա­վա­յին Կովկա­սում կարև­որ գործընկեր, որի հետ ինստի­տուցիո­նալ հարա­բե­րություններ են ձևա­վորվում։ Հայաստա­նի ԱԳ նախա­րար Արա­րատ Միրզո­յա­նը և ԱՄՆ Եվրո­պա­յի և Եվրա­սիա­յի հարցե­րով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը նիստի արդյունքնե­րով՝ հայտա­րա­րություն են ընդունել։

Սրանք այն կարև­որ ուղղություններն են, որոնք գերա­կա են Հայաստա­նի և ԱՄՆ‑ի համար, և առա­ջի­կա տարի­նե­րին տեսնե­լու ենք կոնկրետ ծրագրեր։ Կարև­որ է, որ հայ-ամե­րիկյան գործակցության տեղա­փո­խումը Ռազմա­վա­րա­կան գործընկե­րության հանձնա­ժո­ղո­վի մակարդակ, ինչը նշա­նա­կում է, որ օրի­նակ՝ Հայաստա­նի Զինված ուժե­րի բարե­փո­խումնե­րին ամե­րիկյան մասնակցությունը պարբե­րա­բար հարստացնե­լու և խորացնե­լու ինստի­տուցիո­նալ հարթակ կլի­նի։ Այսինքն, ստեղծվում է մի հարթակ, որտեղ հայ և ամե­րի­կա­ցի պաշտոնյա­նե­րը կքննարկեն կատա­րած աշխա­տանքնե­րի արդյունքնե­րը, նոր ծրագրեր կսկսեն։ Սա նաև միմյանց նկատմամբ հաշվետվո­ղա­կա­նություն և պատասխա­նատվություն է ենթադրում։ Առանց դրա՝ իմաստ չունի նման հանձնա­ժո­ղո­վի ստեղծումը։

Ըստ հայտա­րա­րության, կողմե­րը դրա­կան են գնա­հա­տել Հայաստա­նի ընթա­ցիկ բարե­փո­խումնե­րին և ժողովրդա­վա­րա­կան առա­ջընթա­ցին աջակցե­լու ուղղությամբ համա­գործակցությունը։

Նրանք նշել են եվրատլանտյան կառույցնե­րի և Արևմուտքի հետ ավե­լի սերտ համա­գործակցության Հայաստա­նի ձգտումնե­րը։ Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րը վերա­հաստա­տել է իր աջակցությունը Հայաստա­նի ինքնիշխա­նությա­նը, անկա­խությա­նը, ժողովրդա­վա­րությա­նը և տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը՝ 1991 թվա­կա­նի Ալմա-Աթա­յի հռչա­կագրին համա­պա­տասխան: Սա ազդակ է նաև Ադրբե­ջա­նին և Ռուսաստա­նին, որ ԱՄՆ‑ն քաղա­քա­կան աջակցություն է հայտնում Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը և ինքնիշխա­նությա­նը, և որ ռազմա­կան հարձա­կումներն ու օկուպա­ցիա­ներն անընդունե­լի են Վաշինգտո­նի համար։

Ի դեպ, Ադրբե­ջա­նը սահմա­նա­կից լինե­լու բերումով՝ հենց այսօր և հիմա է պոտենցիալ ագրե­սոր։ Չի բացառվում՝ 1920 թվա­կա­նի դեկտեմբե­րի 2‑ի սցե­նա­րի կրկնությունը և Հայաստա­նի անկա­խության ոչնչա­ցումը, եթե Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմում Ռուսաստա­նը հաղթի։ Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմով՝ Ռուսաստա­նը վիճարկում է Ալմա Աթա­յի հռչա­կա­գի­րը, որը ԽՍՀՄ‑ի փլուզումն էր ամրագրում։ Այսինքն, Ռուսաստա­նը կարող է ունե­նալ միութե­նա­կան ստա­տուս քվո ստեղծե­լու նպա­տակ կարող է ունե­նալ։ ԱՄՆ‑ի և ԵՄ‑ի հետ գործակցությունը շանս է Հայաստա­նի համար՝ ոչ բավա­րար չափով, բայց որո­շա­կիո­րեն ապա­հո­վագրվել, կամ գոնե՝ գնալ այդ ուղղությամբ։

Հայաստա­նի որոշ արևմտա­մետ ուժեր պնդում էին, թե Հայաստա­նի առա­ջարկած «Խաղա­ղության խաչմե­րուկ» նախա­գի­ծը սպա­սարկում է Ռուսաստա­նի և Ադրբե­ջա­նի շահե­րը։ Մինչդեռ, հանդիպման արդյունքում կա պայմա­նա­վորվա­ծություն, որ ԱՄՆ Միջազգա­յին զարգացման գործա­կա­լությունը կաջակցի Հայաստա­նին՝ մշա­կե­լու տրանսպորտա­յին ռազմա­վա­րություն, որը կդրվի Հայաստա­նի «Խաղա­ղության խաչմե­րուկի» տեսլա­կա­նի հիմքում՝ արդար ու հարատև խաղա­ղության միջո­ցով խրա­խուսե­լով և ամրապնդե­լով տարա­ծաշրջա­նա­յին առևտուրն ու փոխկա­պակցվա­ծությունը: Նշվում է, որ այս խաղա­ղությունը կբա­ցի ամբողջ տարա­ծաշրջա­նի ներուժը և էական օգուտներ կբե­րի տարա­ծաշրջա­նի բոլոր ժողո­վուրդնե­րին:

Բրա­յա­նի և Միրզո­յա­նը քննարկումնե­րը կենտրո­նա­ցել են նաև Հայաստա­նի պարե­նա­յին անվտանգության և էներգե­տիկ անկա­խության խթանման վրա՝ ներառյալ ատո­մա­յին էներգիա­յի, վերա­կանգնվող էներգե­տի­կա­յի ոլորտնե­րում ԱՄՆ առևտրա­յին լուծումնե­րի բացա­հայտման ուղղությամբ արդեն իսկ իրա­կա­նացված աշխա­տանքնե­րը: Ես գիտեմ, որ ԱՄՆ‑ն ներգրավված է Հայաստա­նի էներգե­տիկ շուկա­յի ազա­տա­կա­նացման աշխա­տանքնե­րում, և այդ ռազմա­վա­րության մշա­կումն իրա­կա­նացրել են ամե­րի­կա­ցի­նե­րը։ Իսկ Հայաստա­նի որևէ նախա­րա­րությունում չկա մի վարչություն, որը կգրեր Հայաստա­նի էներգե­տիկ դիվերսիֆի­կա­ցիա­յի ռազմա­վա­րություն, ինչը վկա­յում է մեր պետա­կան ինստի­տուտնե­րի անարդյունա­վե­տության մասին։ Մեր տեղե­կություննե­րով, Հայաստանն ու ԱՄՆ‑ն պայմա­նա­վորվել են կառուցել նոր մոդուլա­յին ատո­մա­կա­յան։ Նոր ատո­մա­կա­յա­նի կառուցման մեջ մասնակցե­լու հավակնություն է ունե­ցել նաև Ռուսաստա­նը, սակայն Հայաստանն ընտրել է ԱՄՆ‑ի առա­ջարկած տարբե­րա­կը։ 2020 թվա­կա­նից սկսած՝ Հայաստա­նի և ԱՄՆ‑ի միջև առևտրաշրջա­նա­ռությունը քառա­պատկվել է։ Կողմե­րը քննարկել են արտա­հանման լիցենզա­վորման հնա­րա­վո­րություններն՝ առա­ջա­դեմ տեխնո­լո­գիա­կան ապրանքնե­րի առևտուրը դյուրացնե­լու նպա­տա­կով: Ես ենթադրում եմ, խոսքն այն մասին է, որ Հայաստա­նում արտադրված ապրանքնե­րը ստա­նան լիցենցիա՝ ԱՄՆ‑ի շուկա արտա­հանվե­լու համար։ Այսինքն, հայաստանցի արտադրողնե­րը պետք է բարձրացնեն իրենց ապրանքնե­րի ստանդարտնե­րը, որ դրանք ընդունվեն ինչպես ամե­րիկյան, այնպես էլ եվրո­պա­կան շուկա­նե­րում։

Նման ձևա­չափ կա Եվրա­միության հետ, ինչի արդյունքում՝ ԵՄ‑ն Հայաստա­նում հիմնադրե­լու է լաբո­րա­տո­րիա­ներ, որոնց տրա­մադրած լիցենզիան բավա­րար կլի­նի՝ հայկա­կան ապրանքնե­րը ԵՄ շուկա արտա­հա­նե­լու նպա­տա­կով։ Ենթադրում եմ, կարող է նմա­նա­տիպ մոդել ներդրվել նաև ԱՄՆ‑ի հետ։ Ըստ էության, ԱՄՆ‑ն ներգրավված է նաև Հայաստա­նի Զինված ուժե­րի բարե­փո­խումնե­րին։ Եվ ըստ հավաստի հրա­պա­րա­կումնե­րի՝ ԱՄՆ‑ն խորհրդա­տուներ է գործուղել Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րություն, որպեսզի Հայկա­կան բանա­կը ռուսա­կան մոդե­լից անցում կատա­րի ամե­րիկյան մոդե­լի։

Կարծում եմ, որակյալ բարե­փո­խումնե­րի պարա­գա­յում՝ սա հնա­րա­վո­րություն կտա ԱՄՆ-ին և Հայաստա­նին հետա­գա­յում ավե­լի հեշտ և արագ անցում կատա­րել ռազմա­կան դաշինքի կնքմա­նը։ Այդպի­սի ձևա­չա­փե­րից մեկը Հայաստա­նին ԱՄՆ‑ի ոչ-ՆԱՏՕ անդամ դաշնակցի կարգա­վի­ճա­կը կարող է լինել։ Նման կարգա­վի­ճակ ունեն Հնդկաստա­նը և Իսրա­յե­լը, որոնք ոչ բլո­կա­յին պետություններ են, սակայն ԱՄՆ‑ի հետ ունեն առանձնա­հա­տուկ անվտանգա­յին հարա­բե­րություններ։ Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րության և ԱՄՆ պաշտպա­նության դեպարտա­մենտի ներկա­յա­ցուցիչնե­րը այսօր ողջունել են 2024 թվա­կա­նի մայի­սին Հայաստա­նի Զինված ուժե­րի գլխա­վոր շտա­բի և ԱՄՆ եվրո­պա­կան հրա­մա­նա­տա­րության միջև առա­ջին տարե­կան շտա­բա­յին բանակցություննե­րի մեկնարկը։ Կողմե­րը պայմա­նա­վորվել են նախա­ձեռնել Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպա­նա­կան խորհրդակցություններ՝ պաշտպա­նա­կան համա­գործակցության նպա­տակնե­րը նախանշե­լու համար:

ԱՄՆ‑ը նախա­տե­սում է շարունա­կել աջակցել Հայաստա­նի Զինված ուժե­րին՝ խորհրդատվա­կան ծրագրե­րով, բանակ-բանակ շփումնե­րով, Միջազգա­յին ռազմա­կան կրթա­կան ու ուսուցո­ղա­կան (IMET) ծրագրի միջո­ցով մասնա­գի­տա­կան ռազմա­կան կրթության հնա­րա­վո­րություննե­րով, Կանզա­սի ազգա­յին գվարդիա­յի հետ երկա­րա­ժամկետ պետա­կան համա­գործակցության ծրագրով:

Պատվի­րա­կություններն ընդգծել են նաև համա­գործակցության կարև­որ հանգրվաննե­րից մեկը՝ «Արծիվ գործընկեր 2023» զորա­վարժությունը: Դա հայ-ամե­րիկյան խաղա­ղա­պահ զորքե­րի զորա­վարժություն էր, որ կայա­ցավ անցյալ տարի Երև­ա­նում։ Սակայն բացա­ռիկ երև­ույթ էր, որ ամե­րի­կա­ցի զինծա­ռա­յողներ էին ժամա­նել Հայաստան։

ԱՄՆ‑ն կաջակցի Հայաստա­նի ներքին գործե­րի նախա­րա­րությա­նը՝ ոստի­կա­նության կրթության զարգացմա­նը, մարդկա­յին ռեսուրսնե­րի կառուցվածքա­յին ստո­րա­բա­ժա­նումնե­րի արդիա­կա­նացմա­նը՝ հաշվետվո­ղա­կա­նության և դիմա­կա­յունության բարձրացման համար: Միացյալ Նահանգնե­րը մտա­դիր է նաև շարունա­կել աջակցել հայկա­կան հաստա­տություննե­րին, որոնք կենտրո­նա­ցած են կոռուպցիա­յի և անդրազգա­յին կազմա­կերպված հանցա­վո­րության կանխարգելման և դրա դեմ պայքա­րի վրա, ինչպես նաև դատա­կան ​​անա­չա­ռության, ամբողջա­կա­նության և անկա­խության խթանմանն ուղղված ջանքե­րին:

Միացյալ Նահանգնե­րը կշա­րունա­կի աջակցել ամուր քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության և լրատվա­մի­ջոցնե­րի համար անկախ միջա­վայրի զարգացմա­նը՝ Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտնե­րի հետա­գա ամրապնդման և թափանցի­կության բարձրացման նպա­տա­կով: Հայաստա­նը և Միացյալ Նահանգնե­րը վերա­հաստա­տել են իրենց հանձնա­ռությունն ընդհա­նուր ժողովրդա­վա­րա­կան արժեքնե­րին և ժողովրդա­վա­րա­կան, բարգա­վաճ և խաղաղ Հայաստա­նի զարգացման նպա­տա­կին: Հուսանք, Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րը կտեսնեն Հայաստա­նի և ԱՄՆ‑ի հարա­բե­րություննե­րի զարգացման կոնկրետ արդյունքնե­րը։ Խանգա­րող հանգա­մանքնե­րը շատ են, բայց առաջ գնա­լու և արդյունք գենե­րացնե­լու մղումը պետք է գերա­զանցի այդ բացա­սա­կան գործոննե­րին։ Ակնհայտ է, որ ԱՄՆ‑ն հետաքրքրություն է ցուցա­բե­րում Հարա­վա­յին Կովկա­սի նկատմամբ։ Հայաստա­նը պետք է ԱՄՆ‑ի հետ շահե­րի համադրում կատա­րի՝ առանցքա­յին դեր ստանձնե­լով մեր ռեգիո­նի նոր նշա­նա­կությունը և դերա­կա­տա­րումը սահմա­նե­լու գործընթա­ցում։ Հատկանշա­կան է, որ ԱՄՆ‑ն և Հայաստա­նը բարձրացնում են հարա­բե­րություննե­րի մակարդա­կը՝ Վրաստա­նի իշխա­նության կողմից պրո­ռուսա­կան վարքագծի, Արևմուտքի հետ առճա­կատման գնա­լու պայմաննե­րում։ Պետք է գնա­հա­տել, թե ինչպես է բարձրա­նում Հայաստա­նի նշա­նա­կությունը ԱՄՆ‑ի համար, և երկկողմա­նի օգուտներ գենե­րացնել այս գործակցությունից։

ԱՄՆ‑ի հետ հարա­բե­րությունը չխո­րացնե­լու հակա­ռակ տարբե­րա­կը այն է, ինչ տեսել ենք 30 տարի՝ Ռուսաստա­նից ստրկա­կան կախվա­ծություն, որը ազգա­յին անվտանգության սպառնա­լիք է դարձել, Ադրբե­ջա­նի ագրե­սիա­նե­րի և օկուպա­ցիա­նե­րի մշտա­կան վտանգ։ Այդ էջը հնա­րա­վոր է փակել՝ Հայաստա­նի նոր դերա­կա­տա­րության ստանձնմամբ՝ դառնալ Արևմուտքի առանցքա­յին գործընկե­րը ռեգիո­նում։

Գրա­ռումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ