20 C
Yerevan

100 Օր Հետո Նոր Հայաստա­նում

Մենք վաղուց պիտի տեսած ու նկա­տած լինեինք, որ մեր դաշնա­կի­ցը դաշնա­կից չէ, որ նկա­տենք, թե 2020‑ի պատե­րազմից հետո մեզ օգնության ձեռք մեկնեց ոչ թե Ռուսաստա­նը, այլ Հնդկաստա­նը, Ֆրանսիան, Գերմա­նիան, ԵՄ‑ը, ԱՄՆ‑ը։ Սա չտեսնել հնա­րա­վոր չի, ինչպես նաև հնա­րա­վոր չէ չհասկա­նալ, թե ով ինչ է առա­ջարկում և Հայաստա­նի կողմից ԵՄ անդա­մակցե­լու հանրաքվեն համա­ժո­ղովրդա­կան միասնա­կան կամքի ամե­նա­լավ ցուցի­չը կլին։

Ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի հարթակ

Այսօր Երև­ա­նում ԵՄ անդա­մակցության հարցով հանրաքվե անցկացնե­լու առա­ջարկով մամլո ասուլիս է հրա­վի­րել Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի Հարթա­կը («Հանուն Հանրա­պե­տության», «Հանրա­պե­տություն», «Եվրո­պա­կան», «Քրիստոնյա-Ժողովրդա­վա­րա­կան» կուսակցություններ)։

Մամլո ասուլի­սին լրագրողնե­րի հարցե­րին պատասխա­նել են կուսակցություննե­րի առաջնորդնե­րը։ Հարցեր են հնչել Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության վեկտո­րի փոփո­խության, ժամկետնե­րի, հնա­րա­վո­րության, անհրա­ժեշտության մասին։

Մամլո ասուլի­սի ժամա­նակ հնչած հարցե­րին պատասխա­նե­լով կուսակցության ներկա­յա­ցուցիչնե­րը ընդգծել են ԵՄ անդա­մակցության հրա­տապ անհրա­ժեշտության մասին՝ մատնանշե­լով, որ ԵՄ անդա­մակցումը ոչ միայն քաղա­քա­կան, տնտե­սա­կան ու անվտանգա­յին բարձիկներ ապա­հո­վող ակտ է, այլև քաղա­քակրթա­կան ընտրություն, վերա­դարձ դեպի քաղա­քա­քակրթա­կան նախասկիզբ։ Ինչպես իր խոսքում նշեց «Եվրո­պա­կան» կոսւակցության նախա­գահ Տիգրան Խզմալյա­նը, ողջ հայոց պատմության մեջ՝ անվա­նա­դիր Հայկ Նահա­պե­տից սկսած մենք միշտ ձգտել ենք ազա­տության, արդա­րության, ժողովրդա­վա­րության։ Մենք երբեք չենք հաշտվել ավտոկրատ ռեժիմնե­րի հետ և հայոց պատմության մեկնա­կը ևս տրվել է դրա­նով, հայ ժողովրդի ծագումը սկսվել է ազա­տության համար պայքա­րից, երբ հայ ժողովրդի նախնին ապստամբել է բացա­հայտ ավտոկրա­տիա­յի՝ Բելի իշխա­նության դեմ և այժմ ժամա­նակն է, որ հայ ժողո­վուրդը վերջնա­կա­նա­պես վերա­դառնա իր արժե­հա­մա­կարգի կրողնե­րի մոտ։

Մեկնա­բա­նե­լով այն, որ ԵՄ անդա­մակցության հանրաքվեն և ընդհանրա­պես այդ ամբողջ միտքը ՌԴ կողմից հավա­նության չի արժա­նա­նա­լու և իր արմա­տում կարող է Հայաստա­նի համար չնա­խա­տեսված ռիսկեր պարունա­կել, կուսակցություննե­րի առաջնորդնե­րը նշե­ցին, որ ցանկա­ցած ինքնիշխա­նություն կերտվում է որո­շա­կի դժվա­րություննե­րով, պայց նպա­տա­կի կարև­ո­րությունը արդա­րացնում է այդ պայքա­րի բարդությունը։ «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նը նկա­տեց, որ Ռուսաստա­նը ցանկա­նում է, որ մենք իր գրպա­նում մնանք, իր գերին դառնանք, չի ուզում և չի թողնում, որ Հայաստա­նը ուժե­ղա­նա։ Ռուսաստա­նը մեզ ասում է, որ դուք մի ուժե­ղա­ցեք, երբ պետք լինի, ես կգամ և կպաշտպա­նեմ ձեզ, իսկ Եվրո­պան ասում է, որ կօգնի, որ մենք հզո­րա­նանք և ինքներս մեզ պաշտպա­նենք, քանի որ արդար չէ, որ Եվրո­պան իր հարկա­տունե­րի հաշվին մեզ փրկի։ Մենք ի վերջո պետք է հաղթա­հա­րենք այդ ֆոբիան, մենք պետք  է դուրս գանք Ռուսաստա­նի գրպա­նից։

Արամ Սարգսյա­նը նաև ասաց, որ ԵՄ անդա­մակցությունը հենց այնպես կատավրող քայլ չէ, դրա համար մենք հստակ ժամա­նա­կա­յին հաշվարկ ու հարմար պահ ունենք։ Նույնիսկ այն հարյուր օրը, որ հաշվարկված է համա­ժո­ղովրդա­կան քվեարկության դնե­լու համար, դա էլ է շատ, բայց մենք ոչ սպա­սե­լու, ոչ ձգձգե­լու ժամա­նակ չունենք։ Մենք մեր սերունդնե­րի համար ընտրություն ենք անում, թե ի՞նչ թողնենք նրանց՝ գաղութա­յին գավառ, թե ինքնիշխան Հայաստան։

«Քրիստոնյա-Ժողովրդա­վա­րա­կան» կոսւակցության նախա­գահ Լևոն Շիրինյա­նը հավե­լեց, որ մենք թեև վաղուց պիտի տեսած ու նկա­տած լինեինք, որ մեր դաշնա­կի­ցը դաշնա­կից չէ, որ նկա­տենք, թե 2020‑ի պատե­րազմից հետո մեզ օգնության ձեռք մեկնեց ոչ թե Ռուսաստա­նը, այլ Հնդկաստա­նը, Ֆրանսիան, Գերմա­նիան, ԵՄ‑ը, ԱՄՆ‑ը։ Սա չտեսնել հնա­րա­վոր չի, ինչպես նաև հնա­րա­վոր չէ չհասկա­նալ, թե ով ինչ է առա­ջարկում և Հայաստա­նի կողմից ԵՄ անդա­մակցե­լու հանրաքվեն համա­ժո­ղովրդա­կան միասնա­կան կամքի ամե­նա­լավ ցուցի­չը կլի­նի։

Հնչած տեսա­կետնե­րում նաև կարև­որվեց այն, որ Հայաստա­նի ԵՄ անդա­մակցությունը չի կարող և չպետք է կախված լինի նրա­նից, թե Ռուսաստա­նը կուրա­խա­նա՞ դրա­նից, թե ոչ և ոչ էլ այն բանից, որ ԱՄՆ ընտրություննե­րում կարող է հաղթել Դոնալդ Թրամփը։ Դա ոչ մի նշա­նա­կություն չպետք է ունե­նա մեզ համար։ Եթե հաղթի Թրամփը մենք չենք կարող գնալ մտնել Ռուսաստա­նի փեշի տակ ու մոռա­նալ մեր ինքնիշխա­նության ու ազա­տության մասին։ ԵՄ ընտրությունը քաղա­քակրթա­կան ու գաղա­փա­րա­կան ընտրություն է։ Ոչ ոք չի ասում, որ ռուսնե­րի հետ հարա­բե­րություններ չպի­տի ունե­նանք, բայց այդ հարա­բե­րություննե­րը երկկողմա­նի պիտի լինեն, ոչ թե այնպես, ինչպես ցանկա­նում է Ռուսաստա­նը։

ԵՄ անդա­մության հանրաքվեն խիստ անհրա­ժեշտ է նաև նրա­նով, որ լուծում է ևս մի կարև­որ հարց՝ ՀՀ ներքին քաղա­քա­կան առողջացման հարցը։ 2026-ին ԱԺ ընտրություննե­րը այլևս սև ու սպի­տա­կի միջև չեն ընթա­նա, այլ գաղա­փարնե­րի միջև, մարդիկ կքննարկեն առա­ջադրված ծրագրե­րը, թե որ կուսակցությունն ինչպես է պատրաստվում լուծել սոցիա­լա­կան, քաղա­քա­կան, կրթա­կան և այլ հարցեր, ոչ թե ստիպված ընտրություն կանի ոչ թե հանուն, այլ ընդդեմ սկզբունքով։ Մենք կազատվենք նաև քաղա­քա­կան ճգնա­ժա­մից։

Կուսակցություննե­րի առաջնորդնե­րը հանգա­մա­նո­րեն ներկա­յացրին, թե ինչ առա­վե­լություններ է տալու ԵՄ անդա­մակցությունը, ինչ հսկա­յա­կան նշա­նա­կություն է ունե­նա­լու հայ ժողովրդի բնա­կա­նոն զարգացման համար, ինչպես նաև նշե­ցին, որ այս անգամ վրի­պումը, դանդաղկո­տությունն ու վախը կչե­զո­քացնի ապա­գա­յի բոլոր հույսե­րը և կարող է պետա­կա­նա­կործան նշա­նա­կություն ունե­նալ։

Մամլո ասուլիսն ամբողջությամբ՝

https://www.youtube.com/live/MuGgeHoraio

Առնչվող Հոդվածներ