17.8 C
Yerevan

Զոհել Պետությունը Հանուն Սեփա­կան Գրպա­նի

Արևմուտքը մեզ համա­գործակցություն է առա­ջարկում, ցույց տալիս, թե կողմե­րից ով որտեղ ինչքան կշա­հի, ինչպես կարե­լի է զարգացնել շփումնե­րը, իսկ Ռուսաստա­նը սպառնում է պատժա­մի­ջոցնե­րով։ Եթե ԱՄՆ‑ը փոխա­դարձ շահով հիմնա­վորված փափուկ ուժ է ցուցա­բե­րում, ապա  Ռուսաստա­նը միանգա­մից կացնով փորձում է խփել ու լրիվ նորմալ է, որ բանա­կան, մտա­ծող մարդը նախընտրում է աշխա­տել նրա հետ, ով առա­ջարկ է անում, ոչ թե հարձակվում է։

Ռոբերտ Ղևոնդյան

1inTV‑ը զրուցել է քաղա­քա­գետ Ռոբերտ Ղևոնդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ժողովրդա­վար ուժե­րի հարթա­կի կողմից ԵՄ անդա­մակցության հայտ ներկա­յացնե­լու նպա­տա­կով համա­ժո­ղովրդա­կան հանրաքվե նախա­ձեռնե­լու առա­ջարկը և այլն։

Քաղա­քա­գե­տը դրա­կան է գնա­հա­տել այդ քայլը, բայց ավե­լացրեց, որ այս պահին ԵՄ անդա­մության թեկնա­ծություն ներկա­յացնե­լը բարդ է և այդ թեկնա­ծությունը ստա­նա­լը շատ ավե­լի բարդ մի բան։Նախաձեռնությունը շատ լավն է, շատ կարև­որ է, քանի որ հիմա Հայաստա­նի ինքիշխա­նությունից շատերն են խոսում, ընդ որում դրա հետ ամենև­ին կապ չունե­ցող մարդիկ և կազմա­կերպություններ։ Եվ սա լավ առիթ է, որպեսզի համա­ժո­ղովրդա­կան կամքի արտա­հայտում տեղի ունե­նա, բայց մենք պետք է հասկա­նանք, որ այս պահին ԵՄ անդա­մակցություն չի կարող լինել մի շարք ռացիո­նալ պատճառնե­րով։ Առա­ջինն այն է, որ ԵՄ անդա­մակցելն անհնար է, երբ դու ԵԱՏՄ անդամ ես հանդի­սա­նում։ ԵՄ անդա­մակցե­լու համար հարկա­վոր է դուրս գալ ԵԱՏՄ-ից, իսկ դա այս պահին վտանգա­վոր կարող է լինել։ Երկրորդ՝ ԵՄ անդա­մության թեկնա­ծու դառնա­լու համար մի շարք տեխնի­կա­կան համա­հարթե­ցումներ ու ստանդարտի­զա­ցիա պիտի լինի։ Հայաստա­նում մի շարք ոլորտներ պիտի շատ մեծ ու էական, փոփո­խություններ արձա­նագրեն։ ԵԱՏՄ անդա­մակցությունը թույլ չի տալիս Հայաստա­նին ԵՄ անդա­մակցության թեկնա­ծության հայտ ներկա­յացնել ոչ միայն քաղա­քա­կան պատճառնե­րով, այլև չափա­նիշնե­րի։ ԵԱՏՄ-ում այլ չափա­նիշներ են գործում, որոնք չեն համա­պա­տասխա­նում ԵՄ-ին և սա կոնկրետ գոյություն ունե­ցող խնդիր է, որը պետք է լուծվի։

Ռոբերտ Ղևոնդյա­նը համա­ձայնվեց, որ ամե­րիկյան կողմի արդեն տեղի ունե­ցած և սպասվող այցե­րը նախա­տեսվում են նաև այդ հարցե­րի լուծման համար։ Ընդ որում շատ կարև­որ է, որ այդ հարա­բե­րություննե­րը պարզա­պես շփումից վերածվում են համա­կարգված բանակցություննե­րի։ Մի բան է, երբ դու շփվում ես ԱՄՆ հետ, մեկ այլ բան է, երբ համա­գործակցում ես նրա հետ։ Դա թույլ է տալիս տարա­տե­սակ, հատկա­պես տնտե­սա­կան ոլորտում աննա­խա­դեպ պայմա­նագրեր կնքե­լու, ազատ առևտրի մեջ մտնե­լու համար, որը կարող է պետա­կան եկա­մուտնե­րը մի քանի անգամ բազմա­պատկել։

Քաղա­քա­գե­տը, մեկնա­բա­նե­լով ՀՀ ԱԺ ընդդի­մության և նրանց աջա­կիցնե­րի թեզն այն մասին, որ դեպի ԵՄ գնա­լը վնա­սում է ՀՀ շահե­րին ու որ հենց Արևմուտքը փորձում է Զանգե­զուրի միջանցք նվի­րել ադրբե­ջանցի­նե­րին, ասաց, որ դրանք անհե­թեթ են, քանի որ հայտա­րարվող ճանա­պարհնե­րի ապաշրջա­փա­կումը չի նշա­նա­կում տարածք տալ ուրի­շին, չպետք է շփո­թել տնտե­սա­կան համա­գործակցությունն ու տարածքնե­րի հանձնումը։ Ընդ որում Արևմուտքը չի էլ ցանկա­նում որևէ տարածք վերցնել ինչ որ մեկից ու տալ մեկ ուրիշ մեկին։ Արևմուտքը, ի տարբե­րություն Ռուսաստա­նի, առա­ջարկում է, ոչ թե սպառնում։ Արևմուտքը մեզ համա­գործակցություն է առա­ջարկում, ցույց տալիս, թե կողմե­րից ով որտեղ ինչքան կշա­հի, ինչպես կարե­լի է զարգացնել շփումնե­րը, իսկ Ռուսաստա­նը սպառնում է պատժա­մի­ջոցնե­րով։ Եթե ԱՄՆ‑ը փոխա­դարձ շահով հիմնա­վորված փափուկ ուժ է ցուցա­բե­րում, ապա  Ռուսաստա­նը միանգա­մից կացնով փորձում է խփել ու լրիվ նորմալ է, որ բանա­կան, մտա­ծող մարդը նախընտրում է աշխա­տել նրա հետ, ով առա­ջարկ է անում, ոչ թե հարձակվում է։

Հայկա­կան ընդդի­մության այն հատվա­ծը, ով այդպես ջերմե­ռանդո­րեն Ռուսաստա­նին է պաշտպա­նում, միայն մի նպա­տակ ունեն՝ Հայաստա­նը նորիցռուսա­կան ստրկության տանել։ Նրանց համար ինքնիշխա­նությունը, անկա­խությունը, պետա­կա­նությունը կարև­որ չեն, այլ կարև­որ է սեփա­կան գրպա­նը ու հաճույքով պետա­կա­նությունը կզո­հեն, միայն թե իրենց անձնա­կան բարե­կե­ցությունը ապա­հովված լինի, շարունա­կեն առևտուր անեն, եկամտի տասը տոկո­սը տան բյուջեին, իսկ 90 տոկո­սը՝ լցնեն սեփա­կան հաշիվնե­րը, ընդ որում արևմուտքում գտնվող բանկա­յին հաշիվնե­րը։ Այդ ընդդի­մությունը փորձում էր Արցա­խով Հայաստա­նը ռուսա­կա­նացնել, բայց չհա­ջողվեց ու նրանք հիմա վախե­ցած են։ Ռուսա­նե­րի կողմից հանրա­յին դաշտում հաճախ է նշվում, որ իրենք էստեղ մարդիկ ունեն, որոնցից գոհ չեն ու այդ գոհ չլի­նե­լը շատ վտանգա­վոր իրենց համար։ Արցա­խով չկա­րո­ղա­ցան, հիմա Հայաստանն են փորձում ռուսա­կա­նացնել, հակա­ռակ դեպքում նրանք կպատժվեն, մի բան, որից շատ են վախե­նում, քանի որ այդ պատի­ժը շատ ծանր է լինե­լու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ