Հայաստան

Մեզ Փորձում Են Զրկել Ընտրելու Իրավունքից

1915թ․ հետո ռուսական ներկայությունը հայերի կյանքում հավասարեցվեց աբսոլյուտի։ Ռուսների դերը այնքան մեծացվեց և ուռեցվեց, որ նաև սկսեց գերիշխել այն տարածված միտքը, որ «ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի»; Բայց մենք պետություն ունենք ու այդ պետությունը չպետք է ուրիշի կողմից ստեղծած վախով ապրի։

Հակոբ Մովսես

1inTV-ի եթերում «Մեհրաբյան Online» հաղորդաշարի շրջանակներում հյուրընկալվել էր բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։ Զրույցի ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին մի շարք իրադարձություններ։

Բանաստեղծն ասաց, որայս օրերին ամենածանրն այն է, որ պետության դեմ պայքարի շրջանակներում հայոց պետականության դեմ պատվեր իջեցրածները փորձում են նաև խլել եկեղեցին, նրան ներքաշել քաղաքականության մեջ։ Բայց հայ ժողովուրդը բավականաչափ խոհեմ և իմաստուն է և նույնիսկ այս պարագայում, երբ ընդամենը մի քանի տարի առաջ հազարավոր որդիներ է կորցրել, պահպանում է սառնասրտությունն ու տուրք չի տալիս առաջարկվող թակարդին։

Բանաստեղծի կարծիքով հայ ժողովուրդը վերջապես պետականության զգացումը կրկին արթնացրել է իր մեջ, «պետության հոտ է առել» ու հիմա նրան հնարավոր չէ հետ պահել ու հետ կանգնեցնել իր պետականության ճակատագիրը կերտելուց։ Իհարկե պետք չէ մոռանալ, որ պետության դեմ աշխատողները կարողանում են ու փորձում են փողոց բերել ժողովրդի մեջ առկա հանցավոր տարրերին, բյաց դա էլ իր տրամաբանությունն ունի, ցանկացած ժողովուրդ ունի իր լավ և մութ կողմերը և Հայաստանի դեմ աշխատողները փորձում են հենվել հենց այդ մութ կողմերի վրա։ Ըստ էության փորձում են անել այն, ինչ արեցին 1998թ․ երբ ընտրություններն անցկացվեց ռազմական ուժի վրա հենվելով, քանի որ ժողովրդի գերակշիռ մասը նրանց չէր պաշտպանում, ուստի և փորձեցին ռազմի սպառնալիքով պահել իշխանությունը։

Հակոբ Մովսեսն ասաց, որ այսօր, անկախ նրանից, թե ներկայիս իշխանություններն ինչքանով են լավը կամ վատը, նրանք մեր ընտրությունն են, մեր սեփական կամքի ու ցանկության արտահայտումը և եթե ժողովուրդը ցանկանա նրան փոխել, ապա եկող տարի արդեն կպատրաստվի այդ փոփոխությանը։ Կընտրի նրան, ում կցանկանա։ Ու հիմա պայքարը հենց դրա դեմ է գնում գլխավորապես։ Պայքարը գնում է նրա համար, որ ժողովրդին զրկեն իր ընտրությունն անելու, իր կամքը ցույց տալու հնարավորությունից։ Ընդդիմադիրները ասում են իշխանությունները վատն են, ընտրող ժողովուրդն է ուրեմն վատը, ժեխ է ու հետևաբար նա չպիտի ընտրություն կատարի։ Սա ամենամեծ վտանգն է, որի դեմ պիտի տարվի գլխավոր պայքարը, քանի որ սեփական ընտրությունը սեփական ապագան ունենալու կամքն է։

Բանաստեղծը հիշատակեց Նյուրնբերգյան դատավարությունը, որի ընթացքում, երբ դատում էին նաև Հիտլերի անձնական ճարտարապետին, նրա բանտապահը գրեթե անլսելի ձայնով մի արտահայտություն արեց, որին քչերը ուշադրություն դարձրին, բայց որը պատմական դարձավ։ Բանտապահն ասել էր․ «Հետաքրքիր օրեր են, իրեն արդարացնելու համար սատանան Աստծուն է վկա կանչում»։ Հիմա գրեթե նույն վիճակն է։ Հայրենիքից ու Աստծուց խոսում են մարդիկ ու կազմակերպություններ, որ խոշոր հաշվով դրա հետ ոչ մի կապ չունեն ու միայն հրաման կատարելով են զբաղված։

Մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք բոլորի հետ։ Չվախենանք ոչ ոքից։  Թուրքի հանդեպ մեր պահվածքը պետք է բխի մեր ուժի գիտակցումից, ոչ թե վախի, իսկ 1915թ․ հետո ռուսական ներկայությունը հայերի կյանքում հավասարեցվեց աբսոլյուտի։ Ռուսների դերը այնքան մեծացվեց և ուռեցվեց, որ նաև սկսեց գերիշխել այն տարածված միտքը, որ «ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի»; Բայց մենք պետություն ունենք ու այդ պետությունը չպետք է ուրիշի կողմից ստեղծած վախով ապրի։

Հակոբ Մովսեսը ամաբարձր գնահատեց կրթության նախարարության գործը, ասելով, որ կրթությունն է մեր աչքերը բացելու, մեզ մտածել սովորեցնելու։ Տիգրան Մեծի գրաված կայսրության տարածքը քառակուսի մետրով հաշվելը կրթություն չէ, կրթությունը ստրատեգիա հասկանալն ու կիրառելն է։ Շախմատիստները երբ խաղում, պայքարում են միմյանց դեմ, նրանք խաղատախտակով իրար գլխին չեն խփում, այլ պայքարում են մտքով, այսինք երբ մի քալ անում են, դա անում են, որովհետև տասը քայլ հետո գիտեն, թե ինչ պիտի անեն։ Մենք ևս պետք է կարողանանք դա հասկանալ ու կիրառել։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *