17.8 C
Yerevan

Թուրքա­կան «Լավության» Գինը

Անկա­րան դարձել է Ռուսաստա­նի հանդեպ ավե­լի ուշադի՞ր, թե՞ պարզա­պես այս անգամ տրա­մադրե­լով տեղե­կատվություն պատրաստվող ահա­բե­կության մասին, ստա­ցել է դրա դիմաց իր ակնկա­լած գինը:

Հակոբ Բադալյան

Անկա­րան Մոսկվա­յում խոշոր ահա­բե­կություն է կանխել. ո՞րն է գինը

Թուրքա­կան Հյուրիե­թը հայտնում է, որ Թուրքիա­յի հետա­խուզությունը օգնել է Ռուսաստա­նին կանխել Մոսկվա­յում նախա­տեսված երկրորդ խոշոր ահա­բե­կությունը՝ Կրո­կուսի ահա­բե­կությունից հետո: Ըստ թերթի տվյա­լի, Թուրքիան իր ունե­ցած տեղե­կությունը փոխանցել է Մոսկվա­յին, հայտնե­լով, որ Իսլա­մա­կան պետություն ահա­բեկչա­կան կազմա­վորման մաս կազմող «Վիլա­յաթ Հորա­սան» խմբա­վո­րումը ծրագրել է խոշոր ահա­բե­կություն Մոսկվա­յի խոշոր առեւտրի կենտրոննե­րից մեկում: Այդ տեղե­կության շնորհիվ, հնա­րա­վոր է եղել կանխել ահա­բե­կությունը, հայտնում է թուրքա­կան թերթը:

Չեն նշվում ժամկետներ, թե ինչ ժամա­նա­կա­հատվա­ծի մասին է խոսքը, սակայն հատկանշա­կան է, որ տեղե­կությունը «դուրս է լողում» Թուրքիա­յի արտգործնա­խա­րար Ֆիդա­նի Ռուսաստան այցից եւ այնտեղ ԲՐԻԿՍ արտգործնա­խա­րարնե­րի հավա­քին մասնակցե­լուց հետո նաեւ Ռուսաստա­նի հետա­խուզության պետի, անվտանգության խորհրդի քարտուղա­րի եւ ընդհուպ ՌԴ նախա­գահ Պուտի­նի հետ հանդի­պումից հետո: Ինչպես առիթ եմ ունե­ցել գնա­հա­տե­լու, Ֆիդա­նի այդ հանդի­պումնե­րը վկա­յում են, որ Անկա­րան փորձում է հասնել Մոսկվա­յի որո­շա­կի «բարե­հա­ճության», այն նկա­տե­լի սառնության ֆոնին, որ նախորդ ամռա­նից առկկա է երկու երկրնե­րի հարա­բե­րություննե­րում:

Եվ ահա, Ֆիդա­նի հանդի­պումնե­րից հետո, որն ի դեպ մինչեւ Թուրքիա­յի արտգործնա­խա­րար նշա­նակվե­լը ղեկա­վա­րել է թուրքա­կան հետա­խուզությունը, այդ երկրի մամուլով հրա­պա­րակվում է տեղե­կություն, որ Անկա­րան իր ունե­ցած տեղե­կատվության փոխանցումով օգնել է Մոսկվա­յին կանխել խոշոր ահա­բե­կություն: Նկա­տեմ նաեւ, որ Կրո­կուս համերգասրա­հում մարտին տեղի ունե­ցած ահա­բե­կության առնչությամբ քննությամբ հաստատվել էին տվյալներ, որ ահա­բե­կիչնե­րը պատրաստվել են Թուրքիա­յում գտնվող ճամբարնե­րում: Անկա­րան դրա­նից հետո դարձել է Ռուսաստա­նի հանդեպ ավե­լի ուշադի՞ր, թե՞ պարզա­պես այս անգամ տրա­մադրե­լով տեղե­կատվություն պատրաստվող ահա­բե­կության մասին, ստա­ցել է դրա դիմաց իր ակնկա­լած գինը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3434353.html

Առնչվող Հոդվածներ