17.8 C
Yerevan

Ընդդի­մությունը Պուտի­նի «Լավրով 2» Պլանն Է

Ռուսնե­րը մեզ խորհուրդ են տալիս նայել Վրաստա­նին, Մոլդո­վա­յին ու Ուկրաի­նա­յին, որպես օրի­նակ այն բանի, որ Արևմուտքը օգնա­գործում է նրանց, բայց իրեն մոտ չի թողնում, բայց մոռա­նում են նշել, որ հենց Ռուսաստանն է ամեն ինչ անում, որ այդ երկրնե­րը չկա­րո­ղա­նան գնալ դեպի ԵՄ ու ՆԱՏՕ և դա անում է և՛ այդ երկրնե­րի, և՛ իր երկրի ժողո­վուրդնե­րին դժբախտացնե­լու հաշվին։

Դավիթ Ստե­փանյան

1inTV‑ի եթե­րում քաղա­քա­կան վերլուծա­բան Դավիթ Ստե­փանյանն անդրա­դարձել է երկու օր առաջ Ժողովրդա­կան Ուժե­րի Հարթա­կի մամլո ասուլի­սին։
Քաղա­քա­գե­տը ողջունել է ԵՄ անդա­մության թեկնա­ծու կարգա­վի­ճակ ստա­նա­լու համար համա­ժո­ղովրդա­կան հանրաքվեի անցկացման միտքը և այն տեսա­կե­տը հայտնել, որ դա լավ շանս է հայ ժողվրդի, ՀՀ քաղա­քա­ցու վերջնա­կան դիրքո­րո­շումը տալու ընթա­ցող պրո­ցեսնե­րին՝ միա­ժա­մա­նակ լռեցնե­լով այդ հարցը շահարկող տարբեր անձանց ու կազմա­կերպություննե­րի։
Դավիթ Ստե­փանյա­նը նշեց, որ այդ մամլո ասուլի­սին և ԵՄ անդա­մության թեկնա­ծուի կարգա­վի­ճակ ստա­նա­լու համար հանրաքվեի նախա­ձեռնությանն անդրա­դարձել են ռուսնե­րը և դա արել են բավա­կան ջղա­յին ու կոպիտ տոնով։ Ռուսնե­րը «հիշեցրել են» հայ-ռոսւա­կան «դարա­վոր բարե­կա­մության» մասին, ասել են, որ այդ բարե­կա­մությունն ամրապնդվել է ՀՀ անդա­մակցությամբ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին։ Ռուսնե­րը խոսել են այն մասին, հայ-ռուսա­կան բարե­կա­մությունը շատ երկար է ձգվում, ինչը դուր չի գալիս Արևմուտքին ու այն խափա­րե­լու համար նրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում։ Ռուսնե­րի կարծի­քով Արևմուտքը հարյուրա­վոր գործա­կալներ ու տասնյակ կազմա­կերպություններ է բացել այստեղ, հաճախ են Հայաստա­նում հյուրընկալվում ՆԱՏՕ էմի­սարներ, ովքեր ամեն կերպ ցանկա­նում են սեպ խրել հայ-ռուսա­կան բարե­կա­մության արանքում և Հայաստա­նը դարձնել իրենց գործա­կալ երկիր։
Դավիթ Ստե­փանյա­նը անհե­թե­թություն որա­կեց ռոսւա­կան այն կարծի­քը, որ Արևմուտքը չի պատրաստվում Հայաստա­նին ԵՄ կամ ՆԱՏՕ թողնել։ Ռուսնե­րը մեզ խորհուրդ են տալիս նայել Վրաստա­նին, Մոլդո­վա­յին ու Ուկրաի­նա­յին, որպես օրի­նակ այն բանի, որ Արևմուտքը օգնա­գործում է նրանց, բայց իրեն մոտ չի թողնում, բայց մոռա­նում են նշել, որ հենց Ռուսաստանն է ամեն ինչ անում, որ այդ երկրնե­րը չկա­րո­ղա­նան գնալ դեպի ԵՄ ու ՆԱՏՕ և դա անում է և՛ այդ երկրնե­րի, և՛ իր երկրի ժողո­վուրդնե­րին դժբախտացնե­լու հաշվին։ Ռուսաստա­նը հենց հիմա ցանկա­նում էկործա­նել Ուկրաի­նան իր օկուպանտա­կան պատե­րազմով, սրում է իրա­վի­ճա­կը Վրաստա­նում և Մոլդո­վա­յում ու դեռ մեզ էլ խորհուրդ է տալիս, որ մենք այդ երկրնե­րից օրի­նակ վերցնենք և հեռու մնանք «կործա­նիչ Արևմուտքից»։
Դավիթ Ստե­փանյա­նը նշեց, որ չնա­յած այդ ամե­նին Արևմուտքի հետ հարա­բե­րություննե­րը բավա­կան արագ են զարգա­նում, մասնա­վո­րա­պես հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րը և դրանք մեզ հնա­րա­վո­րություն են տալու փակել բոլո­րի բերանն ու ցույց տալ, թե իրա­կա­նում ինչ է ցանկա­նու հայ ժողո­վուրդը։
Քաղա­քա­գե­տը վերջում անդրա­դարձավ «Տավուշը հանուն հայրե­նի­քի» նախա­ձեռնությա­նը՝ այն անվա­նե­լով տրա­գի­կո­մե­դիա, որով Ռուսաստա­նը փորձում է իրա­կա­նացնել Լավրով 2 պլա­նը, այսինքն Զանգե­զուրի միջանցքի տրա­մադրումը։ Ընդդի­մա­դիրնե­րը պնդում են, որ Նիկոլ Փաշինյա­նը որո­շել է տալ այդ միջանցքը Ադրբե­ջա­նին, մինչդեռ այդ միջանցքը, ոչ թե Փաշինյա­նը, այլ Պուտինն է խոստա­ցել տալ, ընդ որում ոչ թե Ալիև­ին, այլ Էրդո­ղա­նին։ Ռուսնե­րը Արցա­խը դատարկե­լով իրա­կա­նացրին Լավրով 1 պլա­նը և հիմա փորձում են Գալստանյա­նի միջո­ցով իրա­կա­նացնել Լավրով 2 պլա­նը։ Բայց դա տեղի չի ունե­նա­լու, ժողո­վուրդը չի մասնակցում այդ ամե­նին և աջակցում է ոստի­կա­նությա­նը, որը իրա­վա­չափ ուժ է կիրա­ռում ընդդի­մության ապօ­րի­նություննե­րի դեմ։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ