17.8 C
Yerevan

Մեզ Փորձում Են Զրկել Ընտրե­լու Իրա­վունքից

1915թ․ հետո ռուսա­կան ներկա­յությունը հայե­րի կյանքում հավա­սա­րեցվեց աբսոլյուտի։ Ռուսնե­րի դերը այնքան մեծացվեց և ուռեցվեց, որ նաև սկսեց գերիշխել այն տարածված միտքը, որ «ռուսը չլի­նի, թուրքը մեզ կուտի»; Բայց մենք պետություն ունենք ու այդ պետությունը չպետք է ուրի­շի կողմից ստեղծած վախով ապրի։

Հակոբ Մովսես

1inTV‑ի եթե­րում «Մեհրաբյան Online» հաղորդա­շա­րի շրջա­նակնե­րում հյուրընկալվել էր բանաստեղծ, թարգմա­նիչ Հակոբ Մովսե­սը։ Զրույցի ընթացքում քննարկվել են ներքին և արտա­քին մի շարք իրա­դարձություններ։

Բանաստեղծն ասաց, որայս օրե­րին ամե­նա­ծանրն այն է, որ պետության դեմ պայքա­րի շրջա­նակնե­րում հայոց պետա­կա­նության դեմ պատվեր իջեցրածնե­րը փորձում են նաև խլել եկե­ղե­ցին, նրան ներքա­շել քաղա­քա­կա­նության մեջ։ Բայց հայ ժողո­վուրդը բավա­կա­նա­չափ խոհեմ և իմաստուն է և նույնիսկ այս պարա­գա­յում, երբ ընդա­մե­նը մի քանի տարի առաջ հազա­րա­վոր որդի­ներ է կորցրել, պահպա­նում է սառնասրտությունն ու տուրք չի տալիս առա­ջարկվող թակարդին։

Բանաստեղծի կարծի­քով հայ ժողո­վուրդը վերջա­պես պետա­կա­նության զգա­ցումը կրկին արթնացրել է իր մեջ, «պետության հոտ է առել» ու հիմա նրան հնա­րա­վոր չէ հետ պահել ու հետ կանգնեցնել իր պետա­կա­նության ճակա­տա­գի­րը կերտե­լուց։ Իհարկե պետք չէ մոռա­նալ, որ պետության դեմ աշխա­տողնե­րը կարո­ղա­նում են ու փորձում են փողոց բերել ժողովրդի մեջ առկա հանցա­վոր տարրե­րին, բյաց դա էլ իր տրա­մա­բա­նությունն ունի, ցանկա­ցած ժողո­վուրդ ունի իր լավ և մութ կողմե­րը և Հայաստա­նի դեմ աշխա­տողնե­րը փորձում են հենվել հենց այդ մութ կողմե­րի վրա։ Ըստ էության փորձում են անել այն, ինչ արե­ցին 1998թ․ երբ ընտրություններն անցկացվեց ռազմա­կան ուժի վրա հենվե­լով, քանի որ ժողովրդի գերակշիռ մասը նրանց չէր պաշտպա­նում, ուստի և փորձե­ցին ռազմի սպառնա­լի­քով պահել իշխա­նությունը։

Հակոբ Մովսեսն ասաց, որ այսօր, անկախ նրա­նից, թե ներկա­յիս իշխա­նություններն ինչքա­նով են լավը կամ վատը, նրանք մեր ընտրությունն են, մեր սեփա­կան կամքի ու ցանկության արտա­հայտումը և եթե ժողո­վուրդը ցանկա­նա նրան փոխել, ապա եկող տարի արդեն կպատրաստվի այդ փոփո­խությա­նը։ Կընտրի նրան, ում կցանկա­նա։ Ու հիմա պայքա­րը հենց դրա դեմ է գնում գլխա­վո­րա­պես։ Պայքա­րը գնում է նրա համար, որ ժողովրդին զրկեն իր ընտրությունն անե­լու, իր կամքը ցույց տալու հնա­րա­վո­րությունից։ Ընդդի­մա­դիրնե­րը ասում են իշխա­նություննե­րը վատն են, ընտրող ժողո­վուրդն է ուրեմն վատը, ժեխ է ու հետև­ա­բար նա չպի­տի ընտրություն կատա­րի։ Սա ամե­նա­մեծ վտանգն է, որի դեմ պիտի տարվի գլխա­վոր պայքա­րը, քանի որ սեփա­կան ընտրությունը սեփա­կան ապա­գան ունե­նա­լու կամքն է։

Բանաստեղծը հիշա­տա­կեց Նյուրնբերգյան դատա­վա­րությունը, որի ընթացքում, երբ դատում էին նաև Հիտլե­րի անձնա­կան ճարտա­րա­պե­տին, նրա բանտա­պա­հը գրե­թե անլսե­լի ձայնով մի արտա­հայտություն արեց, որին քչե­րը ուշադրություն դարձրին, բայց որը պատմա­կան դարձավ։ Բանտա­պահն ասել էր․ «Հետաքրքիր օրեր են, իրեն արդա­րացնե­լու համար սատա­նան Աստծուն է վկա կանչում»։ Հիմա գրե­թե նույն վիճակն է։ Հայրե­նի­քից ու Աստծուց խոսում են մարդիկ ու կազմա­կերպություններ, որ խոշոր հաշվով դրա հետ ոչ մի կապ չունեն ու միայն հրա­ման կատա­րե­լով են զբաղված։

Մենք պետք է լավ հարա­բե­րություններ ունե­նանք բոլո­րի հետ։ Չվա­խե­նանք ոչ ոքից։  Թուրքի հանդեպ մեր պահվածքը պետք է բխի մեր ուժի գիտակցումից, ոչ թե վախի, իսկ 1915թ․ հետո ռուսա­կան ներկա­յությունը հայե­րի կյանքում հավա­սա­րեցվեց աբսոլյուտի։ Ռուսնե­րի դերը այնքան մեծացվեց և ուռեցվեց, որ նաև սկսեց գերիշխել այն տարածված միտքը, որ «ռուսը չլի­նի, թուրքը մեզ կուտի»; Բայց մենք պետություն ունենք ու այդ պետությունը չպետք է ուրի­շի կողմից ստեղծած վախով ապրի։

Հակոբ Մովսե­սը ամա­բարձր գնա­հա­տեց կրթության նախա­րա­րության գործը, ասե­լով, որ կրթությունն է մեր աչքե­րը բացե­լու, մեզ մտա­ծել սովո­րեցնե­լու։ Տիգրան Մեծի գրա­ված կայսրության տարածքը քառա­կուսի մետրով հաշվե­լը կրթություն չէ, կրթությունը ստրա­տե­գիա հասկա­նալն ու կիրա­ռելն է։ Շախմա­տիստնե­րը երբ խաղում, պայքա­րում են միմյանց դեմ, նրանք խաղա­տախտա­կով իրար գլխին չեն խփում, այլ պայքա­րում են մտքով, այսինք երբ մի քալ անում են, դա անում են, որովհետև տասը քայլ հետո գիտեն, թե ինչ պիտի անեն։ Մենք ևս պետք է կարո­ղա­նանք դա հասկա­նալ ու կիրա­ռել։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ