17.8 C
Yerevan

Սա Ոչ Թե Շարժում Է, Այլ Դվի­ժե­նի

Եվրա­դի­տորդնե­րը միայն իրենց դիտորդա­կան առա­քե­լությամբ ավե­լի շատ գործ են անում, քան հայ-ռուսա­կան բազմա­թիվ պայմա­նագրեր։ Իսկ ԵՄ անդա­մության թեկնա­ծու Հայաստա­նին պաշտպա­նելն ավե­լի նպա­տա­կա­հարմար ու հեշտ կլի­նի, քան չկողմնո­րոշված Հայաստա­նին։

Արամ Սարգսյան

SHANT NEWS‑ը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին ու արտա­քին դրությա­նը վերա­բե­րող մի շարք երև­ույթներ։
Արամ Սարգսյա­նը, մեկնա­բա­նե­լով Ադրբե­ջա­նի կողմից վերջին շրջա­նում տարածվող ապա­տե­ղե­կատվությունն այն մասին, որ հայկա­կան կողմից կրա­կոցներ են կատարվում, ասաց, որ Ադրբե­ջանն այդ կերպ նպա­տակ ունի ապա­կողմնո­րո­շել իրադրությունը աշխարհում և նաև ինչ որ չափով աջակցում է Հայաստա­նի ընդդի­մությա­նը։ Ամեն անգամ, երբ Ադրբե­ջա­նի կողմից լարվա­ծություն է հրահրվում, Հայաստա­նում ընդդի­մությունը սկսում է գոռալ, որ քանի դեռ Հանրա­պե­տության վարչա­պե­տը Փաշինյանն է, ուրեմն միշտ այդպես է լինե­լու, նա պետք է հեռա­նա։ Դա անհիմն ու կառա­վարվող, ուղղորդվող տեսա­կետ է, քանի որ արտա­քին ուժի օժանդա­կությամբ ընդդի­մությունը իշխա­նա­փո­խություն է ցանկա­նում, որպեսզի կատա­րի հենց նույն ուղղորդող ուժի ցանկություննե­րը։ Ամեն դեպքում այս պահին մեծ լարվա­ծություն դժվար թե լինի։ Ադրբե­ջա­նը այդքան ռիսկ չունի, որ կարո­ղա­նա անել իր ուզա­ծը, քանի որ դրա համար հստակ պատասխան պիտի տա շատ ավե­լի մեծ և ուժեղ խաղա­ցողնե­րին, ինչպես օրի­նակ ԱՄՆ-ին։
Արամ Սարգսյա­նը նկա­տել տվեց, որ անընդհատ ՀՀ են այցե­լում ԱՄՆ պետքարտուղարներ, որոնք ինտենսիվ աշխա­տում են հայկա­կան կողմի հետ, կնքվում են պայմա­նագրեր, ի վերջո Հայաստանն ու ԱՄՆ‑ը սկսում են հարա­բերվել որպես գործընկերներ։ Ադրբե­ջա­նը, ով չի կարող հակա­ճա­ռել ԱՄՆ-ին, հատկա­պես երբ դա վերա­բերվում է Բլինքե­նին, ստիպված փորձում է ցույց տալ, որ ինքը փորձե­լու է ժամա­նակ չտալ Հայաստա­նին ու վերցնել այն, ինչ կարող է, բայց դա ընդա­մե­նը քաղա­քա­կան քայլ է։ Բլինքե­նը, ով վերջնագրե­րի լեզվով է խոսում, Ադրբե­ջա­նին ուղիղ ասել է, որ եթե Բաքուն ապա­կա­յունացնի իրա­վի­ճա­կը, չստո­րագրի իր վերցրած պարտա­վո­րություննե­րը, ապա ԱՄՆ‑ը կմի­ջամտի գործընթացնե­րին հնա­րա­վոր բոլոր միջոցնե­րով, այդ թվում և ռազմա­կան։
Արամ Սարգսյա­նը ընդգծեց, որ ԱՄՆ‑ը նմա­նա­տիպ պարա­գա­յում օժանդա­կում է այն փոքր երկրնե­րին, ովքեր ձգտում են խաղա­ղության, ովքեր պատրաստա­կամ են իրա­վի­ճա­կը խաղաղ հանգուցա­լուծե­լու և ընդհա­կա­ռա­կը կոշտ դիրքո­րո­շում ունի նրանց հանդեպ, ովքեր փորձում են խուսա­փել պատասխա­նատվությունից։ Մինչդեռ ՀՀ պաշտո­նա­կան դաշնա­կից Ռուսաստանն ասում է, դուք փոքր երկիր եք, դուք մի ուժե­ղա­ցեք, ես կգամ և կպաշտպա­նեմ ձեզ պետք եղած ժամա­նակ։ ԱՄՆ‑ը ասում է, որ ես ձեզ կուժե­ղացնեմ գիտե­լի­քով, տնտե­սությամբ ու դուք ինքներդ ձեզ պաշտպա­նեք։ Ընտրությունն ակներև է, այստեղ չի էլ կարող որևէ այլ ընտրություն լինել, ընտրությունը մեկն է։
Արամ Սարգսյա­նը խոսեց նաև մի քանի օր առաջ Ժողովրդա­կան Ուժե­րի Հարթա­կի կողմից ԵՄ անդա­մության թեկնա­ծություն ստա­նա­լու համար առա­ջարկվող համա­ժո­ղովրդա­կան հանրաքվեի մասին։ Դա Հայաստա­նի համար ոչ թե պարզա­պես քաղա­քա­կան կողմնո­րո­շում է, այլ քաղա­քակրթա­կան։ Անթիվ պատճառներ կան, որոնք մեզ դրդում են այդ ընտրությունն անե­լու, որի մեջ մտնում են նաև ամե­նա­կարև­որ անվտանգա­յին, քաղա­քա­կան, տնտե­սա­կան պատճառներ։ Վերցնենք վերջին օրե­րի ադրբե­ջա­նա­կան պրո­վո­կա­ցիա­նե­րը։ Ադրբե­ջանցի­նե­րը հայտա­րա­րում են, որ հայե­րը կրա­կում են, իսկ եվրա­դի­տորդնե­րը տեղում հերքում են դա։ Եվրա­դի­տորդնե­րը միայն իրենց դիտորդա­կան առա­քե­լությամբ ավե­լի շատ գործ են անում, քան հայ-ռուսա­կան բազմա­թիվ պայմա­նագրեր։ Իսկ ԵՄ անդա­մության թեկնա­ծու Հայաստա­նին պաշտպա­նելն ավե­լի նպա­տա­կա­հարմար ու հեշտ կլի­նի, քան չկողմնո­րոշված Հայաստա­նին։
Խոսե­լով Երև­ա­նում ընթա­ցող բողո­քի ցույցե­րի մասին՝ Արամ Սարգսյանն ասաց, որ դա ոչ թե շարժում է, այլ դվիժենի(ռուսերենից հայե­րեն՝ թարգմա­նա­բար նշա­նա­կում է «շարժում», բայց ունի ավե­լի ցածր մակարդա­կի, փողո­ցա­յին, քրեա­կան նշա­նա­կություն) և այդ դվի­ժե­նիով Քոչարյա­նը ցանկա­նում է մինչև 2026թ․ ընտրություննե­րը ինչքան հնա­րա­վոր է մաշեցնել իշխա­նություննե­րին, որպեսզի ընտրություննե­րի ժամա­նակ ինչ որ մեկին անցկացնի խորհրդա­րան՝ իշխա­նության ղեկը վերցնե­լու համար և այդ մարդը կլի­նի լոյալ իր ու Ռուսաստա­նի հանդեպ։ Քոչարյա­նը երբեք էլ չի խորշել Հայաստա­նը միութե­նա­կան պետություն դարձնե­լու մտքից, իսկ 2026թ-ին նա կրկին ակտի­վացնե­լու է այդ ծրա­գի­րը։ Քոչարյա­նը մաշեցրել է, բայց ոչ թե իշխա­նություննե­րին, այլ Վազգեն Մանուկյա­նին, Իշխան Սաղա­թելյա­նին, հիմա էլ մաշեցնում է Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին։

Ամբողջա­կան տեսանյութը՝
https://www.youtube.com/watch?v=7L4L2X3vqMY&ab_channel=SHANTNEWS

Առնչվող Հոդվածներ