17.8 C
Yerevan

Ադրբե­ջա­նա­կան «Ճամփա­բա­ժա­նի» Սպառնա­լի­քը

«Նեզա­վի­սի­մա­յա գազետա»-ի համար մեկնա­բա­նե­լով իրա­վի­ճա­կը, քաղա­քա­գետ Ալեքսանդր Իսկանդարյա­նը կանխա­տե­սել է իրա­վի­ճակ, երբ Սյունի­քում «սահմա­նա­զատման շուրջ բողոքներն ավե­լի ուժեղ կլի­նեն»:

Վահրամ Աթա­նեսյան

Ուկրաի­նա­յի Խաղա­ղության խորհրդա­ժո­ղո­վին Ադրբե­ջա­նի բացա­կա­յությունը, երեւում է, Բաքվում ներքա­ղա­քա­կան լուրջ քննարկումնե­րի տեղիք է տվել: Միլլի մեջլի­սի «հաստի­քա­յին» պատմա­վոր, արտա­քին հարա­բե­րություննե­րի եւ միջխորհրդա­րա­նա­կան կապե­րի կոմի­տեի անդամ Ռասիմ Մուսա­բե­կո­վի կարծի­քով «դա չի անդրա­դառնա Ուկրաի­նա­յի եւ Ադրբե­ջա­նի հարա­բե­րություննե­րին, որովհե­տեւ այն գործնա­կան չէր»: Մուսա­բե­կո­վը հիշեցրել է, որ Ադրբե­ջա­նը մասնակցել է Ուկրաի­նա­յի տնտե­սա­կան վերա­կանգնման հարցե­րով Բեռլի­նի կազմա­կերպած միջո­ցառմա­նը:

«Ազատություն/Ազատ Եվրո­պա» ռադիո­կա­յա­նի ադրբե­ջա­նա­կան ծառա­յությա­նը հացրազրույցում Քաղա­քա­կան մենեջմենթի ինստի­տուտի տնօ­րեն Ազեր Գասիմլին հստակ սահմա­նել է, որ Բաքվի որո­շումը «պայմա­նա­վորված է Մոսկվա­յի ազդե­ցությամբ»:

Նա արձա­նագրել է իրո­ղությունը, որ Ադրբե­ջանն «այլեւս ավտո­րի­տար ակումբի անդամ է». Գասիմլին համա­րում է, որ «տեսա­նե­լի ապա­գա­յում աշխարհը բաժանվե­լու է դեմոկրատնե­րի եւ ավտո­րի­տարնե­րի ճամբա­րի, ինչը կանխո­րո­շե­լու է երկրնե­րի ապա­գան». Նա համա­րում է, որ Իլհամ Ալիեւի «ընտրությունը հեռանկա­րա­յին չէ, պայմա­նա­վորված է նաեւ անձնա­կան հանգա­մանքնե­րով»:

1920թ. գարնանն Անդրկովկա­սի խորհրդայնա­ցումն սկսվել է Բաքվից, ինչը ռուս-հայկա­կան պատե­րազմի, Հայաստա­նից Նախի­ջեւա­նի, Լեռնա­յին Ղարա­բա­ղի եւ Զանգե­զուրի գավա­ռի մի զգա­լի հատվա­ծի օտարման պատճառ է դարձել: Այդ էքսպանսիան ավարտին է հասել 1921թ. փետրվա­րին՝ Վրաստա­նում:

Ալիեւի ընտրությամբ է, թերեւս, պայմա­նա­վորված Վրաստա­նի ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը Վրա­ցի մի շարք փորձա­գետներ արդեն իսկ կասկա­ծում են, որ աշնա­նը կայա­նա­լիք խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը չեն լինի ազատ, արդար եւ թափանցիկ: Այդ դեպքում դիմա­կա­յությունն անխուսա­փե­լի կլի­նեն: Այս թրենդի մեջ է, կարծես, նաեւ «Տավուշը հանուն հայրե­նի­քի» շարժումը: «Նեզա­վի­սի­մա­յա գազետա»-ի համար մեկբա­նե­լով իրա­վի­ճա­կը, քաղա­քա­գետ Ալեքսանդր Իսկանդարյա­նը կանխա­տե­սել է իրա­վի­ճակ, երբ Սյունի­քում «սահմա­նա­զատման շուրջ բողոքներն ավե­լի ուժեղ կլի­նեն»:

Նա ասել է «Փաշինյա­նի կառա­վա­րության վարկա­նի­շը մնում է ցածր», եւ մարդիկ դելի­մի­տա­ցիա­յով հիա­ցած չեն։ «Շատ հավա­նա­կան է, որ Հայաստա­նի ընդդի­մությունը «սրացման» հաջորդ փորձն անի Վրաստա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի մրցա­պայքա­րին զուգա­հեռ։ Մինչ այդ Ադրբե­ջա­նում կարող են անցկացվել խորհրդա­րա­նի արտա­հերթ ընտրություններ։

Ռուսաստա­նի փոխարտգործնա­խա­րար Գալուզինն Արեւմուտքին մեղադրել է Հայաստա­նը «խլացդարմի վերա­ծե­լու փորձի» մեջ, ինչից ուղղա­կիո­րեն հետեւում է, որ Մոսկվան Բաքվի արդեն իսկ «նվա­ճած հարթակն» օգտա­գործե­լու է, որպեսզի Վրաստա­նում առկա ստա­տուս-քվոն պահպանվի, իսկ Հայաստա­նում իշխա­նա­փո­խություն տեղի ունե­նա։

«Նեզա­վի­սի­մա­յա գազետա,»-ն առանձնա­հա­տուկ ուշադրություն է հրա­վի­րել Բագրատ Գալստանյա­նի այն հայտա­րա­րության վրա, որ խորհրդա­րա­նա­կան ընդդմիությունը «մանդատնե­րից կհրա­ժարվի, երբ դա սկզբունքա­յին նշա­նա­կություն կունե­նա,»: Խոսքը քաղա­քա­կան ճգնա­ժամ հասունացնե­լու, ԱԺ‑ն անգործունակ դարձնե­լու եւ այդ «հիմնա­վորմամբ» Փաշինյա­նին հրա­ժա­րա­կան պարտադրե­լու մասին է:

Չափա­զանց չարա­գուշակ հեռանկար է: Իսկ գուցե Թուրքիան կանխի՞: Հունի­սի 18-ին ո՞րն է եղել Թուրքիա­յի նախա­գահ Էրդոա­ղա­նի եւ Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հեռա­խո­սազրույցի բուն թեման: Կողմերն առարկա­յա­կան քննարկե­լիք ունե՞ն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ