21.2 C
Yerevan

Մինսկի Խումբը Դեռ Անե­լիքներ Ունի

Հենց այդ քննարկումը բացա­ռե­լու համար է, որ Իլհամ Ալիեւը «մոգո­նել» է «խնդրանքի» ինստի­տուտը եւ փորձում է դրան միացնել Երեւա­նին՝ շանտա­ժով: Որովհե­տեւ, երբ Երեւանն ու Բաքուն «համա­տեղ խնդրում» են լուծա­րել Մինսկի խումբը եւ հետեւա­բար նաեւ համա­նա­խա­գա­հությունը, ապա այդտեղ արդեն որեւէ քննարկում ինքնին դառնում է անի­մաստ: Իսկ քննարկումը Ալիեւին անհանգստացնում է իրա­պես, որովհե­տեւ այդ պարա­գա­յում նա կարող է կանգնել իր համար տհաճ փաստե­րի առաջ։

Հակոբ Բադալյան

Մինսկի խմբի մասով առնվազն կա մի անե­լիք, որից տագնա­պում է Ալիեւը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամե­րի­կա­ցի նախկին համա­նա­խա­գահ Ջեյմս Ուորլի­քը, որը տարի­ներ առաջ ավարտել է դիվա­նա­գի­տա­կան ծառա­յությունը ԱՄՆ պետքարտուղա­րությունում, հայտա­րա­րում է, որ Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հությունը տարի­ներ շարունակ շատ կարեւոր առա­քե­լություն է իրա­կա­նացրել Լեռնա­յին Ղարա­բա­ղում՝ ապա­հո­վել խաղա­ղությունը: Ըստ Ուորլի­քի, այժմ, երբ Ադրբե­ջա­նը ռազմա­կան ճանա­պարհով փոխել է իրա­վի­ճա­կը, մնացյալ բոլոր գործնա­կան հարցե­րում Մինսկի խմբի անհրա­ժեշտություն այլեւս չկա, համա­րում է նախկին դիվա­նա­գե­տը:

Սա տարօ­րի­նակ կարծիք է, որովհե­տեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ստեղծվել Լեռնա­յին Ղարա­բա­ղում խաղա­ղություն ապա­հո­վե­լու համար, այն ստեղծվել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտության խաղաղ կարգա­վորման միջնորդա­կան առա­քե­լության համար: Խաղա­ղության ապա­հո­վումը սրա բաղադրիչ է, բայց ամե­նեւին ոչ միա­կը: Ըստ այդմ, ինքնին փաստը, որ Ադրբե­ջա­նը ռազմա­կան ճանա­պարհով փոխել է իրա­վի­ճա­կը՝ ագրե­սիա­յի ենթարկե­լով Լեռնա­յին Ղարա­բաղն ու նաեւ ագրե­սիա­յի սպառնա­լիք կիրա­ռե­լով Հայաստա­նի հանդեպ, նշա­նա­կում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հության մանդա­տի պատասխա­նատվություն:

Հետեւա­բար, եթե անգամ այսօր խումբը եւ համա­նա­խա­գա­հությունը չունեն անե­լիք՝ գործնա­կան տիրույթում, ապա մի անե­լիք առնվազն կա՝ հաշվետվություն ավե­լի քան երկու տասնամյա­կի գործունեության եւ մանդա­տից բխող առա­քե­լության համար: Այդ հաշվետվությունից հետո՝ համա­նա­խա­գա­հությունը կարող եւ լուծարվել, այսինքն հաշվետվությունից հետո որեւէ եզրա­կա­ցություն բացա­ռել հնա­րա­վոր չէ: Բայց, այդ ամե­նը պետք է լինի հաշվետվությունից հետո: Քանի դեռ չկա այդ հաշվետվությունը, չկա արված գործունեության քննությունը, քննարկումը, չպետք է լինի խմբի եւ համա­նա­խա­գա­հության լուծա­րում:

Հենց այդ քննարկումը բացա­ռե­լու համար է, որ Իլհամ Ալիեւը «մոգո­նել» է «խնդրանքի» ինստի­տուտը եւ փորձում է դրան միացնել Երեւա­նին՝ շանտա­ժով: Որովհե­տեւ, երբ Երեւանն ու Բաքուն «համա­տեղ խնդրում» են լուծա­րել Մինսկի խումբը եւ հետեւա­բար նաեւ համա­նա­խա­գա­հությունը, ապա այդտեղ արդեն որեւէ քննարկում ինքնին դառնում է անի­մաստ: Իսկ քննարկումը Ալիեւին անհանգստացնում է իրա­պես, որովհե­տեւ այդ պարա­գա­յում նա կարող է կանգնել իր համար տհաճ փաստե­րի առաջ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ