25.6 C
Yerevan

Բաքվում Չգի­տեն, Թե Ինչ Անել

Մինչեւ բոլո­րո­վին վերջերս Հայաստա­նը կաշկանդված էր ՀԱՊԿ‑ի «երաշխի­քա­յին կապանքնե­րով». Եթե Երեւա­նը կարո­ղա­նա հաղթա­հա­րել անվտանգա­յին մեկուսա­ցումը, ապա իրա­վի­ճա­կը կախված կլի­նի ոչ միայն ֆրանսիա­կան «Սեզար» եւ հնդկա­կան համա­զարկա­յին կրա­կի ռեակտիվ համա­կարգի քանա­կից, այլ՝ Հայաստա­նին քաղա­քա­կան աջակցության կոնսո­լի­դա­ցումից:

Վահրամ Աթա­նեսյան

Բաքվի շոկը եւ խարդա­վանքը

Հունի­սի 21-ին Հայաստա­նը հայտա­րա­րել է Պաղեստի­նը անկախ պետություն ճանա­չե­լու մասին: Արա­բա­կան երկրնե­րի մեծ մասը, ինչպես նաեւ Թուրքիան ողջունել են Երեւա­նի որո­շումը: Բաքվում, բնա­կա­նա­բար, նման քայլից ոչ թե ոգեւորված չեն« այլ, ինչպես դիտարկվում է «շոկ են ապրում: Առա­ջին հայացքից դա վերա­բե­րում է Թուրքիա­յի ԱԳՆ արձա­գանքին«, որտեղ Հայաստա­նի քայլից «գոհունա­կություն« է հայտնվում«: Մանա­վանդ որ Պաղեստի­նի ճանաչման մասին Հայաստա­նը ծանուցել է Փաշինյան-Էրդո­ղան հեռա­խո­սազրույցից երեք օր հետ:

Բաքուն փորձում է հասկա­նալ, թե ի՞նչ առնչություն կա ԱՄՆ պետքարտուղարնե­րի Երեւան այցի, Էրդո­ղան-Փաշինյան հեռա­խո­սազրույցի եւ Հայաստա­նի կողմից Պաղեստի­նի անկա­խության ճանաչման միջեւ, եւ ինչպես կզարգա­նան Հայաստա­նի հարա­բե­րություններն արա­բա­կան աշխարհի հետ: Ադրբե­ջանցի փորձա­գետնե­րը «նրբանկա­տո­րեն» շրջանցում են մի էական հանգա­մանք: Հայաստա­նը Պաղեստի­նի անկա­խությունը ճանա­չել է Կահի­րեում արա­բա-իսրա­յե­լա­կան կարգա­վորման վերա­բերյալ առա­ջին անգամ անձամբ Իլհամ Ալիեւի մոտե­ցումը հնչեցնե­լուց տասը օր անց:

Թեեւ Ադրբե­ջա­նի եւ Պաղեստի­նի միջեւ դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ հաստատվել են դեռեւս 1992թ.-ին, իսկ 2011-ին Մահմուդ Աբասն այցե­լել է Բաքու, բայց փաստա­ցի Բաքուն միյան 2024թ. հունի­սի 11-ին է ձեւա­կերպել պաշտո­նա­կան դիրքո­րո­շումը՝ Պաղեստի­նը պետք է ճանաչվի 1967թ. սահմաննե­րով եւ Արեւելյան Երուսա­ղեմ մայրա­քա­ղա­քով:

Պաղեստի­նի խնդի­րը ոչ այնքան անկա­խության իրա­վունքի, որքան որ նրա սահմաննե­րի, Արեւելյան Երուսա­ղե­մի եւ տարածքի միա­վորման մեջ է: ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի 1947թ. նոյեմբե­րի 29‑ի թիվ 181 բանա­ձեւը բրի­տա­նա­կան ենթա­մանդա­տա­յին տարածքում հռչա­կել է երկու՝ հրեա­կան եւ արա­բա­կան պետություն: Մյուս հարցե­րը ենթա­կա են համա­պարփակ կարգա­վորման:

Շուրջ երեք տասնամյակ Ադրբե­ջա­նը Հայաստա­նի դեմ օգտա­գործել է իսլա­մա­կան համե­րաշխության գործո­նը: Պաղեստի­նի ճանաչման Երեւա­նի որո­շումը Բաքվին զրկում է այդ միանշա­նակ հակա­հայկա­կան լծա­կից, բայց հիմնա­կան անհանգստությունը, կրկնենք, Երեւա­նի ԱՄՆ մոտե­ցումից է, որ ալիեւյան քարոզչությունը նենգա­փո­խել է «միա­միտ տարա­կուսանքի»։ Հայաստանն ի՞նչ հույսով է Հնդկաստա­նի հետ բանակցում Իսրա­յե­լի հետ համա­տեղ արտադրության «Բարակ» ՀՕՊ համա­կարգ գնե­լու հարցում, եթե Նյու-Դելին առանց Թել-Ավի­վի համա­ձայնության «չի կարող նման գործարք իրա­կա­նացնել»։

Բաքվում, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ելնում են սեփա­կան փորձից. եթե իրենց հաջողվել է Պաղեստի­նի հետ դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ ունե­նա­լով Իսրա­յե­լից ուսպա­ռա­զի­նություննե­րի գնումներ իրա­կա­նացնել, ապա Հայաստանն ինչու՞ չի կարող ձեռք բերել հնդկա-իսրա­յե­լա­կան համա­տեղ արտադրության ՀՕՊ կայանքներ:

Ալիեւը եւ նրա քարո­զիչնե­րը ու փորձա­գետնե­րը, իհարկե, նույնիսկ ատրճա­նա­կի փողի տակ չեն խոստո­վա­նի, որ այդ գործարքնե­րը միջնորդա­վորված են երրորդ պետության հետ Իսրա­յե­լի հարա­բե­րություննե­րով: Բայց դա զգացվում է Բաքվի փորձա­գի­տա­կան հանրության շոկից, որ «թարգմա­նա­բար» կհնչի այսպես. «Մի՞թե Հայաստա­նին հաջողվում է հաղթա­հա­րել այդ փորձությունը։» Ընդ որում, իշխա­նա­կան լրատվա­մի­ջոցնե­րը խոսում են Հայաստա­նի եւ առհա­սա­րակ Հարա­վա­յին Կովկա­սի հարցում «ԱՄՆ-Ֆրանսիա քաղա­քա­կան տանդե­մի» մասին՞:

Բաքվի գերխնդիրն, ըստ էության մեկն, մինչեւ բոլո­րո­վին վերջերս Հայաստա­նը կաշկանդված էր ՀԱՊԿ‑ի «երաշխի­քա­յին կապանքնե­րով». Եթե Երեւա­նը կարո­ղա­նա հաղթա­հա­րել անվտանգա­յին մեկուսա­ցումը, ապա իրա­վի­ճա­կը կախված կլի­նի ոչ միայն ֆրանսիա­կան «Սեզար» եւ հնդկա­կան համա­զարկա­յին կրա­կի ռեակտիվ համա­կարգի քանա­կից, այլ՝ Հայաստա­նին քաղա­քա­կան աջակցության կոնսո­լի­դա­ցումից: Իսկ դա արդեն կարող է Ալիեւի տարա­ծաշրջա­նա­յին եւ ավե­լի լայն աշխարհագրությամբ դերա­կա­տա­րությա­նը լուրջ խոչընդոտներ հարուցել: Բաքվի տեղե­կատվա­կան խարդա­վանքը կառուցված է Իսրա­յե­լի հանդեպ հայ հանրության վերա­բերմունքի հաշվարկով: Հայաստա­նի քաղա­քա­կան դասի, փորձա­գի­տա­կան հանրության խնդիրն է երբեք տուրք չտալ Պաղեստի­նի ճանա­չումը պատե­րազմում Ադրբե­ջա­նին Իսրա­յե­լի ցուցա­բե­րած աջակցությամբ պայմա­նա­վո­րե­լու գայթակղությա­նը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ