Մինչեւ բոլորովին վերջերս Հայաստանը կաշկանդված էր ՀԱՊԿ‑ի «երաշխիքային կապանքներով». Եթե Երեւանը կարողանա հաղթահարել անվտանգային մեկուսացումը, ապա իրավիճակը կախված կլինի ոչ միայն ֆրանսիական «Սեզար» եւ հնդկական համազարկային կրակի ռեակտիվ համակարգի քանակից, այլ՝ Հայաստանին քաղաքական աջակցության կոնսոլիդացումից:
Վահրամ Աթանեսյան
Բաքվի շոկը եւ խարդավանքը
Հունիսի 21-ին Հայաստանը հայտարարել է Պաղեստինը անկախ պետություն ճանաչելու մասին: Արաբական երկրների մեծ մասը, ինչպես նաեւ Թուրքիան ողջունել են Երեւանի որոշումը: Բաքվում, բնականաբար, նման քայլից ոչ թե ոգեւորված չեն« այլ, ինչպես դիտարկվում է «շոկ են ապրում: Առաջին հայացքից դա վերաբերում է Թուրքիայի ԱԳՆ արձագանքին«, որտեղ Հայաստանի քայլից «գոհունակություն« է հայտնվում«: Մանավանդ որ Պաղեստինի ճանաչման մասին Հայաստանը ծանուցել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից երեք օր հետ:
Բաքուն փորձում է հասկանալ, թե ի՞նչ առնչություն կա ԱՄՆ պետքարտուղարների Երեւան այցի, Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի եւ Հայաստանի կողմից Պաղեստինի անկախության ճանաչման միջեւ, եւ ինչպես կզարգանան Հայաստանի հարաբերություններն արաբական աշխարհի հետ: Ադրբեջանցի փորձագետները «նրբանկատորեն» շրջանցում են մի էական հանգամանք: Հայաստանը Պաղեստինի անկախությունը ճանաչել է Կահիրեում արաբա-իսրայելական կարգավորման վերաբերյալ առաջին անգամ անձամբ Իլհամ Ալիեւի մոտեցումը հնչեցնելուց տասը օր անց:
Թեեւ Ադրբեջանի եւ Պաղեստինի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են դեռեւս 1992թ.-ին, իսկ 2011-ին Մահմուդ Աբասն այցելել է Բաքու, բայց փաստացի Բաքուն միյան 2024թ. հունիսի 11-ին է ձեւակերպել պաշտոնական դիրքորոշումը՝ Պաղեստինը պետք է ճանաչվի 1967թ. սահմաններով եւ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:
Պաղեստինի խնդիրը ոչ այնքան անկախության իրավունքի, որքան որ նրա սահմանների, Արեւելյան Երուսաղեմի եւ տարածքի միավորման մեջ է: ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի 1947թ. նոյեմբերի 29‑ի թիվ 181 բանաձեւը բրիտանական ենթամանդատային տարածքում հռչակել է երկու՝ հրեական եւ արաբական պետություն: Մյուս հարցերը ենթակա են համապարփակ կարգավորման:
Շուրջ երեք տասնամյակ Ադրբեջանը Հայաստանի դեմ օգտագործել է իսլամական համերաշխության գործոնը: Պաղեստինի ճանաչման Երեւանի որոշումը Բաքվին զրկում է այդ միանշանակ հակահայկական լծակից, բայց հիմնական անհանգստությունը, կրկնենք, Երեւանի ԱՄՆ մոտեցումից է, որ ալիեւյան քարոզչությունը նենգափոխել է «միամիտ տարակուսանքի»։ Հայաստանն ի՞նչ հույսով է Հնդկաստանի հետ բանակցում Իսրայելի հետ համատեղ արտադրության «Բարակ» ՀՕՊ համակարգ գնելու հարցում, եթե Նյու-Դելին առանց Թել-Ավիվի համաձայնության «չի կարող նման գործարք իրականացնել»։
Բաքվում, ամենայն հավանականությամբ, ելնում են սեփական փորձից. եթե իրենց հաջողվել է Պաղեստինի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալով Իսրայելից ուսպառազինությունների գնումներ իրականացնել, ապա Հայաստանն ինչու՞ չի կարող ձեռք բերել հնդկա-իսրայելական համատեղ արտադրության ՀՕՊ կայանքներ:
Ալիեւը եւ նրա քարոզիչները ու փորձագետները, իհարկե, նույնիսկ ատրճանակի փողի տակ չեն խոստովանի, որ այդ գործարքները միջնորդավորված են երրորդ պետության հետ Իսրայելի հարաբերություններով: Բայց դա զգացվում է Բաքվի փորձագիտական հանրության շոկից, որ «թարգմանաբար» կհնչի այսպես. «Մի՞թե Հայաստանին հաջողվում է հաղթահարել այդ փորձությունը։» Ընդ որում, իշխանական լրատվամիջոցները խոսում են Հայաստանի եւ առհասարակ Հարավային Կովկասի հարցում «ԱՄՆ-Ֆրանսիա քաղաքական տանդեմի» մասին՞:
Բաքվի գերխնդիրն, ըստ էության մեկն, մինչեւ բոլորովին վերջերս Հայաստանը կաշկանդված էր ՀԱՊԿ‑ի «երաշխիքային կապանքներով». Եթե Երեւանը կարողանա հաղթահարել անվտանգային մեկուսացումը, ապա իրավիճակը կախված կլինի ոչ միայն ֆրանսիական «Սեզար» եւ հնդկական համազարկային կրակի ռեակտիվ համակարգի քանակից, այլ՝ Հայաստանին քաղաքական աջակցության կոնսոլիդացումից: Իսկ դա արդեն կարող է Ալիեւի տարածաշրջանային եւ ավելի լայն աշխարհագրությամբ դերակատարությանը լուրջ խոչընդոտներ հարուցել: Բաքվի տեղեկատվական խարդավանքը կառուցված է Իսրայելի հանդեպ հայ հանրության վերաբերմունքի հաշվարկով: Հայաստանի քաղաքական դասի, փորձագիտական հանրության խնդիրն է երբեք տուրք չտալ Պաղեստինի ճանաչումը պատերազմում Ադրբեջանին Իսրայելի ցուցաբերած աջակցությամբ պայմանավորելու գայթակղությանը:
Հոդվածը՝ 1in.am կայքից։
