Մինչեւ բոլորովին վերջերս Հայաստանը կաշկանդված էր ՀԱՊԿ-ի «երաշխիքային կապանքներով». Եթե Երեւանը կարողանա հաղթահարել անվտանգային մեկուսացումը, ապա իրավիճակը կախված կլինի ոչ միայն ֆրանսիական «Սեզար» եւ հնդկական համազարկային կրակի ռեակտիվ համակարգի քանակից, այլ՝ Հայաստանին քաղաքական աջակցության կոնսոլիդացումից:
Վահրամ Աթանեսյան
Բաքվի շոկը եւ խարդավանքը
Հունիսի 21-ին Հայաստանը հայտարարել է Պաղեստինը անկախ պետություն ճանաչելու մասին: Արաբական երկրների մեծ մասը, ինչպես նաեւ Թուրքիան ողջունել են Երեւանի որոշումը: Բաքվում, բնականաբար, նման քայլից ոչ թե ոգեւորված չեն« այլ, ինչպես դիտարկվում է «շոկ են ապրում: Առաջին հայացքից դա վերաբերում է Թուրքիայի ԱԳՆ արձագանքին«, որտեղ Հայաստանի քայլից «գոհունակություն« է հայտնվում«: Մանավանդ որ Պաղեստինի ճանաչման մասին Հայաստանը ծանուցել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից երեք օր հետ:
Բաքուն փորձում է հասկանալ, թե ի՞նչ առնչություն կա ԱՄՆ պետքարտուղարների Երեւան այցի, Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի եւ Հայաստանի կողմից Պաղեստինի անկախության ճանաչման միջեւ, եւ ինչպես կզարգանան Հայաստանի հարաբերություններն արաբական աշխարհի հետ: Ադրբեջանցի փորձագետները «նրբանկատորեն» շրջանցում են մի էական հանգամանք: Հայաստանը Պաղեստինի անկախությունը ճանաչել է Կահիրեում արաբա-իսրայելական կարգավորման վերաբերյալ առաջին անգամ անձամբ Իլհամ Ալիեւի մոտեցումը հնչեցնելուց տասը օր անց:
Թեեւ Ադրբեջանի եւ Պաղեստինի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են դեռեւս 1992թ.-ին, իսկ 2011-ին Մահմուդ Աբասն այցելել է Բաքու, բայց փաստացի Բաքուն միյան 2024թ. հունիսի 11-ին է ձեւակերպել պաշտոնական դիրքորոշումը՝ Պաղեստինը պետք է ճանաչվի 1967թ. սահմաններով եւ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:
Պաղեստինի խնդիրը ոչ այնքան անկախության իրավունքի, որքան որ նրա սահմանների, Արեւելյան Երուսաղեմի եւ տարածքի միավորման մեջ է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1947թ. նոյեմբերի 29-ի թիվ 181 բանաձեւը բրիտանական ենթամանդատային տարածքում հռչակել է երկու՝ հրեական եւ արաբական պետություն: Մյուս հարցերը ենթակա են համապարփակ կարգավորման:
Շուրջ երեք տասնամյակ Ադրբեջանը Հայաստանի դեմ օգտագործել է իսլամական համերաշխության գործոնը: Պաղեստինի ճանաչման Երեւանի որոշումը Բաքվին զրկում է այդ միանշանակ հակահայկական լծակից, բայց հիմնական անհանգստությունը, կրկնենք, Երեւանի ԱՄՆ մոտեցումից է, որ ալիեւյան քարոզչությունը նենգափոխել է «միամիտ տարակուսանքի»։ Հայաստանն ի՞նչ հույսով է Հնդկաստանի հետ բանակցում Իսրայելի հետ համատեղ արտադրության «Բարակ» ՀՕՊ համակարգ գնելու հարցում, եթե Նյու-Դելին առանց Թել-Ավիվի համաձայնության «չի կարող նման գործարք իրականացնել»։
Բաքվում, ամենայն հավանականությամբ, ելնում են սեփական փորձից. եթե իրենց հաջողվել է Պաղեստինի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալով Իսրայելից ուսպառազինությունների գնումներ իրականացնել, ապա Հայաստանն ինչու՞ չի կարող ձեռք բերել հնդկա-իսրայելական համատեղ արտադրության ՀՕՊ կայանքներ:
Ալիեւը եւ նրա քարոզիչները ու փորձագետները, իհարկե, նույնիսկ ատրճանակի փողի տակ չեն խոստովանի, որ այդ գործարքները միջնորդավորված են երրորդ պետության հետ Իսրայելի հարաբերություններով: Բայց դա զգացվում է Բաքվի փորձագիտական հանրության շոկից, որ «թարգմանաբար» կհնչի այսպես. «Մի՞թե Հայաստանին հաջողվում է հաղթահարել այդ փորձությունը։» Ընդ որում, իշխանական լրատվամիջոցները խոսում են Հայաստանի եւ առհասարակ Հարավային Կովկասի հարցում «ԱՄՆ-Ֆրանսիա քաղաքական տանդեմի» մասին՞:
Բաքվի գերխնդիրն, ըստ էության մեկն, մինչեւ բոլորովին վերջերս Հայաստանը կաշկանդված էր ՀԱՊԿ-ի «երաշխիքային կապանքներով». Եթե Երեւանը կարողանա հաղթահարել անվտանգային մեկուսացումը, ապա իրավիճակը կախված կլինի ոչ միայն ֆրանսիական «Սեզար» եւ հնդկական համազարկային կրակի ռեակտիվ համակարգի քանակից, այլ՝ Հայաստանին քաղաքական աջակցության կոնսոլիդացումից: Իսկ դա արդեն կարող է Ալիեւի տարածաշրջանային եւ ավելի լայն աշխարհագրությամբ դերակատարությանը լուրջ խոչընդոտներ հարուցել: Բաքվի տեղեկատվական խարդավանքը կառուցված է Իսրայելի հանդեպ հայ հանրության վերաբերմունքի հաշվարկով: Հայաստանի քաղաքական դասի, փորձագիտական հանրության խնդիրն է երբեք տուրք չտալ Պաղեստինի ճանաչումը պատերազմում Ադրբեջանին Իսրայելի ցուցաբերած աջակցությամբ պայմանավորելու գայթակղությանը:
Հոդվածը՝ 1in.am կայքից։