21.2 C
Yerevan

Դաս Պուտի­նին, Ակնարկ՝ Ալիև­ին

Ալիևի դեմ Միացյալ Նահանգնե­րը, Եվրա­միության անդամ երկրնե­րը, Մեծ Բրի­տա­նիան՝ կարե­լի է միայն ենթադրել: Առայժմ նրան միայն տեղե­կատվա­կան «կսմիթներ» են հասցեագրվում: Ռուսաստա­նի հետ անվտանգա­յին նույն համա­կարգին ֆորմալ անդա­մակցությունը կարող է քաղա­քա­կան ու նաեւ առեւտրա-տնտե­սա­կան հետեւանքներ ունե­նալ:

Վահրամ Աթա­նեսյան

ԵԽԽՎ‑ն դատա­պարտում է Պուտի­նին. Ալիեւի փորձությունը

Եվրո­պա­յի խորհրդի խորհրդա­րա­նա­կան վեհա­ժոո­ղո­վը Ռուսաստա­նին վերա­բե­րող երեք բանա­ձեւ է ընդունել: Առա­ջի­նը սահմա­նում է ՌԴ նախա­գահ Պուտի­նին եւ բարձրաստի­ճան զինվո­րա­կա­նությա­նը քրեա­կան պատասխա­նատվության ենթարկե­լու համար միջազգա­յին տրի­բունալ ստեղծե­լու անհրա­ժեշտությունը, երկրորդը վերա­բե­րում է Ռուսաստա­նի դեմ առեւտրա-տնտե­սա­կան պատժա­մի­ջոցնե­րի խստացմա­նը, երրորդը՝ դատա­պարտում Ռուսաստա­նի կողմից Ուկրաի­նա­յի մշա­կութա­յին ինքնության ոչնչա­ցումը:

Միջազգա­յին տրի­բունալ ստեղծե­լու հարցով, պարզվում է, Եվրո­պա­յի խորհուրդը եւ Ուկրաի­նան արդեն իսկ համա­ձայնա­գիր են ստո­րագրել, Եվրա­հանձնա­ժո­ղո­վը համա­ձայնության է եկել ՌԴ դեմ պատժա­մի­ջոցնե­րի տասնչորսե­րորդ փաթե­թի հարցում, իսկ ահա Ուկրաի­նա­յի մշա­կութա­յին ինքնության ոչնչացման թեման, կարծես թե, առա­ջին անգամ է կարեւորվում՝ ներա­ռե­լով նաեւ օկուպացված տարածքնե­րից ուկրաի­նա­ցի բնակչության բռնա­տե­ղա­հա­նության, հատկա­պես երե­խա­նե­րին Ռուսաստան տեղա­փո­խե­լու, ապօ­րի­նի որդեգրման հետ կապված հարցեր:

Նախօ­րեին Միջազգա­յին քրեա­կան դատա­րա­նը ձերբա­կա­լության օրդեր է ձեւա­կերպել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի եւ ԶՈՒ ԳՇ պետ Գերա­սի­մո­վի անունով: Գործնա­կա­նում Շոյգուն եւ Գերա­սի­մո­վը չեն կալա­նա­վորվի, բայց քաղա­քա­կան առումով ճանաչվում են ոչ բանակցունակ, իսկ ԵԽԽՎ-ում Ռուսաստա­նին վերա­բե­րող միանգա­մից երեք բանա­ձեւի ընդունումը վկա­յում է, որ Ուկրաի­նա­յի հարցում Արեւմուտք-Ռուսաստան երկխո­սության հնա­րա­վո­րությունը գնա­լով ավե­լի է նվա­զում:

Այս ֆոնին խիստ կարեւոր է դիտարկել Բաքվի քաղա­քա­գի­տա­կան շրջա­նակնե­րից հնչող տեսա­կե­տը, որ Ադրբե­ջա­նը հետխորհրդա­յին տարածքում Ռուսաստա­նի նախա­ձեռնած ինտեգրա­ցիոն ծրագրա­վո­րումնե­րին ներգրվե­լու ազգա­յին-պետա­կան շահ չունի: Իշխող կուսակցությունից Միլլի մեջլի­սի պատգա­մա­վոր Բաբաօղլուն գնա­հա­տում է, որ Ադրբե­ջա­նը «սեփա­կան միջոցնե­րով լուծում է անվտանգության հարցը»: Քաղա­քա­կան վերլուծություննե­րի «Ատլաս» կենտրո­նի տնօ­րեն Շահի­նօղլուն ակնարկում է, որ Ադրբե­ջա­նը «եվրա­սիա­կան անվտանգության համա­կարգին «կարող է մասնակցել միայն թուրքա­խոս պետություննե­րի դաշինքի ձեւա­չա­փով»:

Հասկացվում է «որ Ռուսաստա­նի հետ անվտանգա­յին նույն համա­կարգում Ադրբե­ջա­նի ֆորմալ մասնակցութան հարցը» չափա­զանց բարդ է: Ըստ երեւույթին, Աստա­նա­յում Պուտին-Էրդո­ղան հանդի­պումը ծանր է լինե­լու այն իմաստով, որ Շանհա­յի համա­գործակցության կազմա­կերպության գագա­թա­ժո­ղո­վից հետո Թուրքիա­յի նախա­գա­հը մտա­դիր է Շուշիում կազմա­կերպել «թուրքա­կան աշխարհի» առաջնորդնե­րի հանդի­պում:

Ալիևի դեմ Միացյալ Նահանգնե­րը, Եվրա­միության անդամ երկրնե­րը, Մեծ Բրի­տա­նիան՝ կարե­լի է միայն ենթադրել: Առայժմ նրան միայն տեղե­կատվա­կան «կսմիթներ» են հասցեագրվում: Ռուսաստա­նի հետ անվտանգա­յին նույն համա­կարգին ֆորմալ անդա­մակցությունը կարող է քաղա­քա­կան ու նաեւ առեւտրա-տնտե­սա­կան հետեւանքներ ունե­նալ: Պատա­հա­կան չէ, որ Սերբիա­յի նախա­գահ Վուչի­չը չի բացա­ռել, որ Ադրբե­ջա­նին վաճառված սպա­ռա­զի­նություննե­րը կարող էին հայտնվել Ուկրաի­նա­յում:

Բաքվում, երեւում է, հաշվարկ են ունե­ցել, որ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը չի երկա­րաձգվի, Արեւմուտք-Ռուսաստան լարվա­ծությունը չի վերա­ճի էքզիստենցիալ դիմա­կա­յության եւ այդ միջա­կայքում հնա­րա­վոր կլի­նի խուսա­փել աշխարհա­քա­ղա­քա­կան միանշա­նակ կողմնո­րոշման փորձությունից: Այդ հավա­նա­կա­նությունն, իհարկե, լիո­վին չի սպառվել, բայց միջա­կայքը գնա­լով սեղմվում է: Աստա­նա­յում ՇՀԿ գագա­թա­ժո­ղո­վին ընդա­ռաջ հայտնի է դարձել, որ ԱՄՆ‑ը քննարկում է Թուրքիա­յին 40 միլիարդ դոլա­րի ներդրումա­յին ծրա­գիր առա­ջարկե­լու հարցը: ՆԱՏՕ-ից Թուրքիա­յի հեռա­նա­լու ռուսաստանյան ակնկա­լիքնե­րը չեն արդա­րա­նում: Իսկ Ալիեւն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կլի­նի այնտեղ, որտեղ Թուրքիան է:


Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ