25.6 C
Yerevan

Ռուսա­կան Բութ Գործիք Ադրբե­ջանն Էլ Չի Աշխա­տում

Ռուսաստա­նը ցանկա­նում է մնալ, որ շարունա­կի վաճա­ռել Հայաստա­նը իր բարե­կամ թուրքե­րին ու ադրբե­ջանցի­նե­րին։ Ու քանի որ այդ հնա­րա­վո­րությունը գնա­լով զրո­յի է հավա­սարվում, ռուսնե­րը ամեն կերպ փորձում են օգտա­գործել իրենց բութ գործի­քը։ Իսկ այդ գործի­քը Ադրբե­ջանն է, բայց որը չի կարո­ղա­նում այս պահին ինչ որ բան անել։ Ադրբե­ջա­նին հստակ հասկացրել են, որ վեր ընկիր տեղդ ու կտրուկ շարժումներ չանես, որովհետև պատասխան ես տալու դրա համար։

Դավիթ Ստե­փանյան

Freeneews Armenia‑ը զրուցել է ՄԱՀՀԻ փորձա­գետ Դավիթ Ստե­փանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրի­գորյա­նի հայտա­րա­րությունն այն մասի, որ ռուսնե­րը իրենք են վերա­դարձրել Արցախն Ադրբե­ջա­նին և հեռա­ցել։ Արմեն Գրի­գորյա­նը նաև նշել էր, որ առանց Ռուսաստա­նի համա­ձայնության այդ պատե­րազմը չէր կարող տեղի ունե­նալ։
Արմեն Գրի­գորյա­նին արդեն իսկ արձա­գանքել են Մոսկվան և Բաքուն։ Բաքուն այդ հայտա­րա­րությունը ռևանշիստա­կան է որա­կել, իսկ Զախա­րո­վան նշել է, որ այդ հայտա­րա­րությամբ Արմեն Գրի­գորյա­նը նսե­մացնում է հայ ժողովրդին։
Դավիթ Գրի­գորյանն ասաց, որ Արմեն Գրի­գորյա­նը գաղտնիք չէ բացա­հայտել։ Բոլորն էլ շատ լավ տեսնում նե, թե ինչ է կատարվել, հասկա­նում են և այդ հայտա­րա­րությունը շատ ճիշտ ու ժամա­նա­կին ասված է։ Ինչ վերա­բե­րում է նրան, որ հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը դրա­նից տուժե­լու են, ինչպես նորից ասում են ռուսնե­րը, ապա այդ հարա­բե­րություննե­րը ոչ մի փոփո­խության չեն ենթարկվե­լու։ Ամեն ինչ շարունակվե­լու է իր ձևով և ռուսնե­րը թող չփորձեն որևէ այլ բան ասել կամ անել, քանի որ դրա հնա­րա­վո­րություննե­րը չունեն։
Դավիթ Ստե­փանյանն ասաց, որ Մոսկվա­յի ու Բաքվի այս ծայրա­հեղ հիստե­րիան պայմա­նա­վորված է նրա­նով, որ Ադրբե­ջանն ու Ռուսաստա­նը ստիպված են հաշվի նստել խաղա­ղության պայմա­նագրի հետ, որը ստո­րագրվե­լու է։ Եվ դա իրենց համար վտանգա­վոր է այնքա­նով, որ այն պահից սկսած, երբ Հայաստան-Ադրբե­ջան հստակ ձևա­վորված սահման կլի­նի, փշա­լար քաշված, այդ պահիս սկսած Ադրբե­ջա­նը զրկվում է որևէ բան շահարկե­լու իր հնա­րա­վո­րություննե­րից, իսկ ռուսնե­րի ներկա­յությունն ընդհանրա­պես դադա­րում է որևէ իմաստ ունե­նա­լուց։ Ռուսնե­րը հենց դրա­նից են այդքան տագնա­պած, որ իրենց դուրս են մղում տարա­ծաշրջա­նից ու ամեն կերպ փորձում են ներկա­յացնել, որ իրենք միակ ուժն են, որ այստեղ կարող են խաղա­ղություն հաստա­տել։ Բայց մենք տեսել ենք, թե ինչ է նշա­նա­կում ռուսա­կան խաղա­ղություն։
Դավիթ Ստե­փանյանն ասաց, որ Արմեն Գրի­գորյա­նի հայտա­րա­րություննե­րը չէ, որ նվաստացրել են հայ ժողովրդին, այլ Ռուսաստանն ու նրա առուծա­խա­յին վերա­բերմունքը։ Ռուսաստա­նը ցանկա­նում է մնալ, որ շարունա­կի վաճա­ռել Հայաստա­նը իր բարե­կամ թուրքե­րին ու ադրբե­ջանցի­նե­րին։ Ու քանի որ այդ հնա­րա­վո­րությունը գնա­լով զրո­յի է հավա­սարվում, ռուսնե­րը ամեն կերպ փորձում են օգտա­գործել իրենց բութ գործի­քը։ Իսկ այդ գործի­քը Ադրբե­ջանն է, բայց որը չի կարո­ղա­նում այս պահին ինչ որ բան անել։ Ադրբե­ջա­նին հստակ հասկացրել են, որ վեր ընկիր տեղդ ու կտրուկ շարժումներ չանես, որովհետև պատասխան ես տալու դրա համար։ Դավիթ Ստե­փանյա­նը նշեց, որ Ադրբե­ջանն ինքը բազմա­թիվ հարթակնե­րում է պարտա­վո­րություններ ստանձնել խաղա­ղության կնքման համար ու նաև դա նշա­նա­կել է, որ ինքը պարտա­վորվում է իրա­կա­նացնել իր բաժին գործո­ղություննե­րը ու հիմա պարրզա­պես չի կարող փողո­ցա­յին լեզվով ասած «թռնել իր խոսքից»։ Ռուսնե­րը երբեմն փորձում են Հայաստա­նին վախեցնել ինչ որ տնտե­սա­կան սանկցիա­նե­րով՝ գազ թանկացնել, դադա­րեցնել ատո­մա­կա­յա­նին ուրան մատա­կա­րա­րել, բայց երբ Երև­ա­նը հասկացրեց, որ ռուսնե­րի այլընտրանք ունի, նրանք արագ դադա­րեցրին իրենց պաթսա­յին տոնը։ Հայաստանն առայժմ կշա­րունա­կի իր հարա­բե­րություննե­րը ռուսնե­րի հետ հիմնա­կա­նում ԵԱՏՄ շրջա­նակնե­րում, որովհետև դա ձեռնտու է երկու երկրնե­րին էլ, բյաց քաղա­քա­կան ու ռազմա­կան առումով Հայաստանն արդեն իսկ արևմուտքի գործընկեր է, իսկ Ալիևն այդքան չկա, որ կարո­ղա­նա հարձակվել արևմուտքի ազդե­ցության գոտու վրա։ Նա կարող է հարձակվել ռուսա­կան ազդե­ցության գոտու վրա։
Դավիթ Ստե­փանյա­նը նշեց, որ մենք արևմուտքի հետ պիտի շարունա­կենք աշխա­տել մեր պետության գոյությունը ապա­հո­վե­լու համար։ Ռուսա­կան բարե­կա­մությունը մահվան պես վտանգա­վոր է մեզ համար։ Բացի դրա­նից էլ մեր «դաշնա­կի­ցը» արդեն իսկ վտարված երկիր է դարձել, գնում է Հյուսի­սա­յին Կորեա­յի հետ է պայմա­նագրեր կնքում, մենք որպես ի՞նչ շարունա­կենք նրանց հետ աշխա­տել։
Ռուսաստա­նը իհարկե չի հրա­ժարվում Հայաստա­նի ներքին գործե­րին խառնվե­լուց։ Նա անվերջ կիրա­ռում է հայաստանյան ընդդի­մա­դիր ռուսա­մոլ հատվա­ծը, բայց, բարե­բախտա­բար մեր հասա­րա­կության մեծա­մասնությունը ուշքի է եկել։
Աղբյուրը՝ YouTube.com։


Առնչվող Հոդվածներ