25.6 C
Yerevan

«Իվա­նը» Զանգե՞լ Է Ալիեւին

Ալիեւը դեռեւս վերջնա­կան որո­շում չի ընդունել: Մինչդեռ ԱՄՆ պետա­կան դեպարտա­մենտը հույս ունի, որ այդ միջո­ցառման շրջա­նակնե­րում Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարնե­րը «կքննարկեն խաղա­ղության հաստատման եւ տարա­ծաշրջա­նա­յին համա­գործակցության հարցե­րը»:

Վահրամ Աթա­նեսյան

ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայանի Բաքու այցի հաջորդ օրն իշխա­նա­կան մամուլը «սենսա­ցիա» որա­կեց Ադրբե­ջան-Հայաստան-Թուրքիա հաղորդակցության հաստատման մասին նրա մոտե­ցումնե­րը: Երկու օր անց նույն լրատվա­մի­ջո­ցը գրում է, որ Միացյալ Նահանգնե­րի «դիրքո­րո­շումը կասկածնե­րի տեղիք է տալիս», եւ մասնա­վո­րեցնում, թե Վաշինգտո­նը «փաստա­ցի Ադրբե­ջա­նին մղում է Ռուսաստա­նի եւ Չինաստա­նի հետ ապրանքաշրջա­նա­ռության դադա­րեցման, բայց փոխա­րե­նը նոր շուկա չի առա­ջարկում»:

Երկու օրում հասկացվում է, Ալիեւ‑Օ՛Բրայան բանակցություննե­րում «միջին միջանցքի հարա­վա­յին երթուղու» հայաստանյան հատվա­ծի իրա­վա­կան ռեժի­մի թեման առանցքա­յին է եղել: Ըստ երեւույթի, ամե­րիկյան կողմի տեսա­կետն այն է, որ այդ հատվա­ծում հաղորդակցությունը եւ բեռնա­փո­խադրումնե­րը պետք է իրա­կա­նացվեն Հայաստա­նի իրա­վա­զո­րության ներքում, նրա ազգա­յին օրենսդրության սահմանված ընթա­ցա­կարգե­րով:

Իշխա­նա­կան լրատվա­մի­ջո­ցի հեղի­նա­կը, մինչդեռ, պտտում է հին ձայնասկա­վա­ռա­կը եւ հիշեցնում, որ նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ փաստաթղթի 9‑րդ կետով Հայաստա­նը «պարտա­վորված է ապա­հո­վել Ադրբե­ջա­նից Նախի­ջեւան անխո­չընդոտ հաղորդակցությունը, որի անվտանգությունը կապա­հո­վի Ռուսաստա­նը, բայց քանի որ Երեւա­նը համա­ռո­րեն հրա­ժարվում է, Ադրբե­ջա­նը որո­շել է Իրա­նի տարածքով «բարե­կա­մության ճանա­պարհ» կառուցել։

Անցյալ տարվա դեկտեմբե­րի 6‑ին, Օ՛Բրայանի Բաքու այցից մի քանի ժամ առաջ Ալիեւը հայտա­րա­րել է, որ Ադրբե­ջան-Իրան ուղեանցումը կծա­ռա­յի նաեւ Ռուսաստան-Իրան հաղորդակցությա­նը եւ տարա­կուսանք հայտնել, թե այդ նախա­գիծն ինչու՞ է անհանգստացնում Վաշինգտո­նին: Երեւում է, փոխպետքարտուղար Օ՛Բրայանը վերստին անդրա­դարձել է այդ խնդրին:

Ամեն դեպքում զգացվում է, որ Ալիեւ‑Օ՛Բրայան բանակցություննե­րին Մոսկվա-Բաքու շփում է հաջորդել: Ընդ որում՝ բավա­կան ազդե­ցիկ մակարդա­կով եւ Ալիեւի աշխա­տա­կազմից մամուլին հրա­հանգվել է «չոգեւորվել Օ՛Բրայանի «սենսա­ցիոն» առա­ջարկնե­րով,»: Իսկ երբ թեման մամուլում «խցանվում» եւ հին նարա­տիվնե­րը վերաշրջա­նառվում են, պետք է հասկա­նալ, որ Մոսկվա­յից Ալիեւի «կոշտուկը տրո­րել են»:

Այս եզրա­կա­ցության օգտին է խոսում նաեւ ՆԱՏՕ‑ի գագա­թա­ժո­ղո­վի նկատմամբ Բաքվի իշխա­նա­կան քարոզչության ակնհայտ զգուշա­վո­րությունը: Առ այս պահն Ադրբե­ջա­նը պաշտո­նա­պես չի հաստա­տել արտգործնա­խա­րար Բայրա­մո­վի Վաշինգտոն ուղեւո­րությունը: Տեղե­կատվությունը կառուցված է այն մատրի­ցա­յով, որ Վրաստա­նը եւ Հայաստա­նը կմասնակցեն ՆԱՏՕ‑ի գործընկեր երկրնե­րի արտգործա­նա­խա­րարնե­րի հանդիպմա­նը, որին «հրա­վիրված է նաեւ Ադրբե­ջա­նը»:

Դա նշա­նա­կում է, որ Ալիեւը դեռեւս վերջնա­կան որո­շում չի ընդունել: Մինչդեռ ԱՄՆ պետա­կան դեպարտա­մենտը հույս ունի, որ այդ միջո­ցառման շրջա­նակնե­րում Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարնե­րը «կքննարկեն խաղա­ղության հաստատման եւ տարա­ծաշրջա­նա­յին համա­գործակցության հարցե­րը»:

Ալիեւն, իհարկե, Միրզո­յան-Բայրա­մով վաշինգտոնյան հանդի­պումից խուսա­փե­լու սկզբունքա­յին պատճառ ունի: Հայաստա­նի հետ իրա­վա­կան ուժ ունե­ցող որեւէ փաստաթղթի ստո­րագրման հարցում նա չի շտա­պում: ԱՄՆ-ում ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը, մեղմ ասած, չափա­զանց անկա­յուն է: Բաքուն Թրամփի հաղթա­նա­կի հետ մեծ հույսեր է կապում: Բայց, երեւի, չէր խանգա­րի «հաճե­լին օգտա­կա­րի հետ համա­տե­ղել» եւ ՆԱՏՕ‑ի հրա­վե­րի մերժումը Մոսկվա­յին մատուցել որպես «հավա­տարմության եւս մեկ վկա­յություն»:

Խնդիրն այն է, թե դրա­նից ի՞նչ է շահում Ռուսաստա­նը: Ալիեւի նպա­տա­կադրվա­ծությունը հասկա­նա­լի է՝ պաուզա պահել, արհեստա­կան խոչընդոտներ հարուցել, ներգրա­վել Թուրքիա­յին, Կենտրո­նա­կան Ասիա­յի թուրքա­խոս երկրնե­րին՝ Միացյալ Նահանգնե­րին եւ Եվրա­միությա­նը համո­զե­լու, որ Հայաստա­նի տարածքով հաղորդակցության ռեժի­մը «պետք է փոխա­դարձա­բար համա­ձայնեցված լինի»: Այս համա­տեքստում «Իվա­նի» զանգն ի՞նչ սպառնա­լիքներ է պարունա­կում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ