29 C
Yerevan

Ի՞նչ Է Ծրագրում Ալիևը

Հայաստա­նի սահմա­նադրության խնդիրն, ամե­նա­հա­վա­նա­կա­նությամբ, արհեստա­ծին է: Ադրբե­ջա­նը կարգա­վորման «հինգ սկզբունքնե­րը» հրա­պա­րա­կել է 2022թ. մարտին: Դրանցում ազգա­յին օրենսդրության փոփո­խության մասին խոսք չկա: Առկա է սկզբունք, որ կողմե­րը ճանա­չում են միմյանց ինքնիշխա­նությունը, տարածքա­յին եւ քաղա­քա­կան ամբողջա­կա­նությունը:

Վահրամ Աթա­նեսյան

Ալիեւը պատերա՞զմ է անոնսա­վո­րում

Ադրբե­ջա­նի նախա­գա­հը Կանա­դա­յի նորանշա­նակ դեսպան Քավին Համիլտո­նի հետ հանդիպմա­նը խոսել է հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րում «բավա­կան արագ առա­ջընթա­ցի» մասին եւ գնա­հա­տել, որ կարե­լի է առնվազն կարգա­վորման հիմնա­կան սկզբունքնե­րի համա­ձայնե­ցումն ավարտել առա­ջի­կա մի քանի ամիսնե­րին: Ալիեւը վկա­յա­կո­չել է նախա­պա­տե­րազմա­կան բանակցություննե­րը, երբ պետք է համա­ձայնեցվեին մադրիդյան սկզբունքնե­րը, նախաստո­րագրվեին, ապա «կազմվեր տեքստը»:

Ալիեւը հաստա­տել է, որ դա կարող է «տարբե­րակնե­րից մեկը լինել՝ հասնել հիմնա­կան սկզբունքնե­րի համա­ձայնեցման, նախաստո­րագրել, իսկ հետո աշխա­տել (հարա­բե­րություննե­րի կարգա­վորման պայմա­նագրի) տեքստի վրա»: Բայց ըստ Ալիեւի, հնա­րա­վոր կլի­նի Հայաստա­նի սահմա­նադրության փոփո­խությունից հետո: Այնքան էլ պարզ չէ, որ Ալիեւը վերնջա­նա­կան պայմա­նագրի տեքստի վրա աշխա­տանքը է պայմա­նա­վո­րում Հայաստա­նի սահմա­նադրությամբ, թե նաեւ հիմնա­կան սկզբունքնե­ցումը:

Եթե գտնում ենք, որ նա առա­ջարկում է կարգա­վորման սկզբունքնե­րի շուրջ համա­ձայնության հասնել, ապա անցնել պայմա­նագրի տեքստի խմբագրա­կան աշխա­տանքին, որ, բնա­կա­նա­բար, ավե­լի տեւա­կան ժամա­նակ կպա­հանջի, իսկ այդ ընթացքում «Հայաստա­նը կփո­խի սահմաանդրությունը»: Բայց ինչու՞ է նա հիշել մադրիդյան սկզբունքնե­րը, որ չեն համա­ձայնեցվել հենց իր կոշտ դիրքո­րոշման պատճա­ռով: Ալիեւն ակնարկում է, որ եթե Հայաստա­նը չընդունի կարգա­վորման իր առա­ջարկած սկզբունքնե­րը, ապա Ադրբե­ջա­նը կդի­մի ուժի, ինչպես մադրիդյան սկզբունքնե­րի չհա­մա­ձայնեցվա­ծության դեպքում:

Հայաստա­նի փորձա­գի­տա­կան հանրության ուշադրությունից, կարծես, դուրս է մնում իրո­ղությունը, որ Ալիեւը Միլլի մեջլի­սը ցրել է նաեւ 2019թ. վերջին, արտա­հերթ ընտրություններ կայա­ցել են 2020‑ի փետրվա­րին: Կես տարի անց Ալիեւը պատե­րազմ է սկսել: Միլլի մեջլիսն արձակվել է, արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություններ կկա­յա­նան սեպտեմբե­րի 1‑ին: Նոյեմբե­րին Բաքուն կհյուրընկա­լի Կլի­մա­յի հարցե­րով միջազգա­յին խորհրդա­ժո­ղով, ինչին կհա­ջորդեն ԱՄՆ նախա­գա­հա­կան ընտրություննե­րը:

Ի՞նչ է ծրագրում Ալիեւը: Հայաստա­նի սահմա­նադրության խնդիրն, ամե­նա­հա­վա­նա­կա­նությամբ, արհեստա­ծին է: Ադրբե­ջա­նը կարգա­վորման «հինգ սկզբունքնե­րը» հրա­պա­րա­կել է 2022թ. մարտին: Դրանցում ազգա­յին օրենսդրության փոփո­խության մասին խոսք չկա: Առկա է սկզբունք, որ կողմե­րը ճանա­չում են միմյանց ինքնիշխա­նությունը, տարածքա­յին եւ քաղա­քա­կան ամբողջա­կա­նությունը: Միջազգա­յին իրա­վունքի տեսա­կե­տից վերջին ձեւա­կերպումը նշա­նա­կում է, որ պայմա­նա­վորվող երկրնե­րը մեկը մյուսի պետա­կան-սահմա­նադրա­կան կարգը ճանա­չում են լեգի­տիմ, միմյանց ներքին գործե­րին չեն միջամտում, մեկը մյուսի քաղա­քա­կան համա­կարգը փոխե­լու ուղղությամբ քայլ չի ձեռնարկում:

Եթե այս սկզբունքն Ադրբե­ջա­նը քննարկումնե­րից հանել է կամ մտա­դիր է հանել, ապա փոխա­րենն ի՞նչ է առա­ջարկում: Համարժեք կարող է լինել այն, որ կողմե­րը պարտա­վորվեն ազգա­յին օրենսդրությունը ստո­րա­դա­սել պայմա­նագրին՝ նշե­լով համա­պա­տասխան փոփո­խություններ կատա­րե­լու հստակ ժամկետներ: Ալիեւի խոսքից չի հետեւում, թե նա նման համա­ձայնության պատրաստ է կամ նույնիսկ մտա­դիր է քննարկել:

Հետեւա­բար Հայաստա­նի սահմա­նադրության փոփո­խության նախա­պայմա­նը կամ հետապնդում է Երեւա­նում ներքին սուր հակա­սություններ սադրե­լու, կամ խաղա­ղության պայմա­նագրից հրա­ժարվե­լու նպա­տակ: Երկու դեպքն էլ հղի է իրա­վի­ճա­կի սրացման վտանգով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3439136.html

Առնչվող Հոդվածներ