29 C
Yerevan

Ձգձգող Արևմուտքն Ու Շտա­պող Արև­ելքը

Չին-ադրբե­ջան ռազմա­վա­րա­կան հռչա­կագրով Չինաստա­նը պարտա­վորվել է արդիա­կա­նացնել Ադրբե­ջան-Վրաստան հաղորդակցությունը: Չինաստա­նը խոշո­րա­ծա­վալ ներդրումներ է անում Վրաստա­նում: Աստա­նա­յում Իլհամ Ալիեւը փաստա­ցի հակադրվել է Կենտրո­նա­կան Ասիա­յում Արեւմուտքի աշխարհա­քա­ղա­քա­կան նախագծումնե­րին:

Վահրամ Աթա­նեսյան

Եվրաբյուրոկրա­տիզմի դեմ՝ ասիա­կան պրագմա­տիզմ

Աստա­նա­յում Սի Ծինփին-Ալիեւ հանդի­պումից պարզ է դարձել, որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը Շանհա­յի համա­գործակցության կազմա­կերպության հաջորդ գագա­թա­ժո­ղո­վի մասնակցության հրա­վեր է ստա­ցել: Այն եկող տարի կգումարվի Չինաստա­նում, իսկ Իլհամ Ալիեը մասնակցությունը տեղի կունե­նա Պեկին պետա­կան այցի մակարդա­կով: Անոնսա­վորվել է, որ ՇՀԿ հաջորդ գագա­թա­ժո­ղո­վում կքննարկվի կազմա­կերպության հետ Ադրբե­ջա­նի հարա­բե­րություննե­րի իրա­վա­կան կարգա­վի­ճա­կի բարձրացման հարցը: Սա նշա­նա­կում է, որ Ադրբե­ջանն առնվա­զը ՇՀԿ դիտորդ անդամ կդառնա: Չինաստա­նը ողջունել է նաեւ ԲՐԻԿՍ-ին անդա­մակցե­լու Ադրբե­ջա­նի ցանկությունը եւ օժանդա­կության պատրաստա­կա­մություն հայտնել:

ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղով ծրագրվում է անցկացնել առա­ջի­կա նոյեմբե­րին: Տարեսկզբից կազմա­կերպության նախա­գա­հությունն անցել է Ռուսաստա­նին: Նախա­պատրաստա­կան աշխա­տաննքե­րի նպա­տա­կով վերջերս Նիժնի Նովգո­րո­դում անցկացվել է նախա­րա­րա­կան հանդի­պում, որին մասնակցել է Թուրքիա­յի արտա­քին գործե­րի նախա­րար Ֆիդա­նը: Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Լավրո­վը ՇՀԿ Աստա­նա­յի գագա­թա­ժո­ղո­վին ընդա­ռաջ ասել է, որ ԲՐԻԿՍ‑ն այս փուլում ընդլայնման ծրա­գիր չունի:

Այդուհանդերձ ենթադրե­լի է, որ Ալիեւը նոյեմբե­րին կհրա­վիրվի ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղո­վին, որն ի դեպ կգումարվի Կազա­նում: Կազա­նը պատմա­կա­նո­րեն Ոսկե հորդա­յի մայրա­քա­ղաքն է, իսկ Արեւելյան Ասիա­յից եւ Կենտրո­նա­կան Ասիա­յից թուրքա­կան էթնիկ խմբե­րի դեպի արեւմուտք տեղա­շարժն սկիզբ է առել «Մետաքսի ճանա­պարհի» գործարկման ժամա­նակնե­րից: Աստա­նա­յում հուլի­սի 3‑ին Ղազախստա­նի նախա­գահ Տոկաեւը եւ Չինաստա­նի առաջնորդ Սի Ծինփի­նը պաշտո­նա­պես տվել են Տրանսկասպյան երթուղու մեկնարկը:

Չին-ադրբե­ջան ռազմա­վա­րա­կան հռչա­կագրով Չինաստա­նը պարտա­վորվել է արդիա­կա­նացնել Ադրբե­ջան-Վրաստան հաղորդակցությունը: Չինաստա­նը խոշո­րա­ծա­վալ ներդրումներ է անում Վրաստա­նում: Աստա­նա­յում Իլհամ Ալիեւը փաստա­ցի հակադրվել է Կենտրո­նա­կան Ասիա­յում Արեւմուտքի աշխարհա­քա­ղա­քա­կան նախագծումներին՝:Արեւելյան գործընկե­րության ծրա­գիր իրա­կա­նացնող Եվրա­միությունը փաստա­ցի կարող է մնալ ձեռնունայն: Մրցակցության մեջ գերիշխում է ասիա­կան պրագմա­տիզմը: Դա արտա­ցոլված է չին-ադրբե­ջա­նա­կան հռչա­կագրում, որտեղ կողմե­րը մերժում են մարդու իրա­վունքնե­րի եւ ազա­տություննե­րի ունի­վերսա­լությունը:

Դժվար է ասել՝ Աստա­նա­յում Ռուսաստա­նը կորցրե՞լ է Կենտրո­նա­կան Ասիա­յի եւ Հարա­վա­յին Կովկա­սի հսկո­ղությունը, այն հանձնե՞լ է Չինաստա­նին եւ Թուրքիա­յին, թե դրվել է եվրա­սիա­կան անվտանգա­յին համա­կարգի տնտե­սա-քաղա­քա­կան հի՞մքը: Հարցի պատասխա­նից ըստ էության քիչ բան է փոխվում: Ակնհայտ է, որ Եվրա­միությունը եւ Միացյալ նահանգնե­րը կամ պետք է լրջա­գույն, երկա­րա­ժամկետ եւ շատ ծախսա­տար մրցակցություն ծրագրա­վո­րեն, կամ Չինաստա­նի եւ Ռուսաստա­նի ու Թուրքիա­յի հետ փոխզի­ջումներ փնտրեն: Շատ հիպո­թե­տիկ կլի­նի պատկե­րացնել, որ Բրյուսե­լը հրա­ժարվե­լու է բյուրոկրա­տա­կան մանրախնդրությունից եւ դռնե­րը լայնո­րեն բացե­լու է Վրաստա­նի եւ Հայաստա­նի առջեւ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ