15.8 C
Yerevan

Սովե­տը Դեռ Շարունակվում Է, Ապրում Է Մեր Մեջ

Մոսկվա­յի կողմից իրա­կա­նացվող ու վերահսկվող քաղա­քա­կա­նություն է ու միջնորդ վերահսկի­չի դերն էլ Ռուսաստա­նի հայե­րի միության նախա­գահ Արա Աբրա­համյանն է կատա­րում, որը ոչ հայե­րեն, ոչ ռուսե­րեն նորմալ խոսել չգի­տե։

Ռուբեն Հախվերդյան

Քաղա­քա­կա­նությունը միշտ էլ եղել է հասա­րա­կության տարբեր հատվածնե­րին միա­վո­րող կամ պառակտող երև­ույթ։ Ներքին իրադրություննե­րը, դրանց զարգա­ցումներն ու սրա­ցումնե­րը հաճախ իրար դեմ են հանել հանրության տարբեր խմբե­րին կամ միա­վո­րել։ Այդ շարքում առանձնա­հա­տուկ են հանրության այն խմբերն ու ներկա­յա­ցուցիչնե­րը, որոնք առա­վել պատասխա­նա­տու են հասա­րա­կության կրթության, բարո­յա­կան արժե­հա­մա­կարգի նկատմամբ։ Այդ առումով առա­վել կարև­որ է, թե հասա­րա­կության կրթա­կան, մշա­կութա­յին հատվա­ծի ներկա­յա­ցուցիչնե­րը ինչ դիրք կբռնեն իրա­դարձություննե­րի ժամա­նակ, ի՞նչ արժեքնե­րով կկրթեն և ուր կտա­նեն նրան։
Այդ առումով անշուշտ գերա­դա­սե­լի է, որ այն մարդիկ, որոնց մենք ընդհա­նուր անունով կոչում ենք մտա­վո­րա­կան, այսինքն ուսուցիչներ, երա­ժիշտներ, գիտա­կաններ և այլն, ոչ միայն իրենց հաստատ ներկա­յությունն ունե­նան այդ հարցե­րում, այլև անձնա­կան օրի­նակ ցուցա­բե­րեն։ Այդ առումով հետաքրքիր էր Պետրոս Ղազարյա­նի և երգիչ, երգա­հան Ռուբեն Հախվերդյա­նի զրույցը, որտեղ երգա­հա­նը նաև քննա­դա­տել է որոշ արտիստնե­րի։

Մեր Ուղին

Ստորև ներկա­յացնում ենք այդ զրույցի համա­ռոտ նկա­րա­գի­րը՝

Երգա­հանն իր կարծիքն է հայտնել մի շարք երև­ույթնե­րի հանդեպ, ինչպես օրի­նակ ՀՀՇ(Հայոց Համազգա­յին Շարժում) և Ղարա­բաղ Կոմի­տեի մասին։ Հախվերդյա­նի կարծի­քով մենք հաղթել ենք առա­ջին արցախյան պատե­րազմը, որովհետև ռուսներն այդպես էին ուզում։ Այնպես ինչպես և նրանք ամեն ինչ արե­ցին, որ մենք պարտվենք երկրորդ պատե­րազմում։ Դա Մոսկվա­յի հին քաղա­քա­կա­նությունն է՝ բաժա­նիր, որ տիրես և ահա Մոսկվան էլ անդրկովկա­սի ժողո­վուրդնե­րին իրար դեմ է հանում, կոնկրետ այս դեպքում Արցա­խով է թշնա­մացնում հայե­րին ու ադրբե­ջանցի­նե­րին։
Ռ․ Հախվերդյանն ասաց, որ դեռևս շարժման տարի­նե­րին Մոսկվան էր վերահսկում ամեն ինչ, հայե­րին պատրանքներ տալիս, որ ամեն ինչ լավ է լինե­լու, որ նրանք հաղթե­լու են։ Մինչդեռ Մոսկվան իր մարդկանց ուներ ամե­նուր՝ բոլոր կրթա­կան, մշա­կութա­յին, այսինքն բոլոր ստրա­տե­գիա­կան կետե­րում կային խորհրդա­յին, իսկ հետո նաև ռուսա­կան ՊԱԿ աշխա­տա­կիցներ, այնպես ինչպես Զորի Բալա­յանն էր խորհրդա­յին ՊԱԿ կողմից գրողնե­րի միությունում հսկիչ նշա­նակվել։ Այնպես ինչպես, որ Ամե­նայն Հայոց Կաթո­ղի­կո­սի առա­ջին տեղա­կա­լը պիտի հաստի­քով կգբ աշխա­տա­կից լինի։ Ու այդ ամե­նը չի դադա­րել, շարունակվում է հենց հիմա։ Խորհրդա­յին Միությունը դեռ շարունակվում է, ապրում է մեր մեջ, կայսրությունը ողջ է ու նրա ծանր շունչը խեղդում է բոլո­րիս։
Երգա­հանն ասաց, որ Հայաստա­նի անկա­խության առա­ջին օրե­րից էլ Մոսկովյան կգբ‑ը հսկել է հայե­րին ու ՀՀ ներքա­ղա­քա­կան կյանքը։ Շատերն են մասնա­կից ու կատա­րող։ Նա մի շարք օրի­նակներ բերեց, թե ինչպես են Հայաստա­նում տարբեր պաշտոնյա­ներ սպանվել ու վերացվել մոսկվա­յի կողմից, բայց ոչ դատ է եղել, ոչ էլ որևէ բան։
Ռ․ Հախվերդյա­նը նաև անդրա­դարձավ Բագրատ արքե­պիսկո­պոս Գալստանյա­նի կողմից ձեռնարկված բողո­քի շարժմա­նը, համա­րեց, որ այն Մոսկվա­յի կողմից իրա­կա­նացվող ու վերահսկվող քաղա­քա­կա­նություն է ու միջնորդ վերահսկի­չի դերն էլ Ռուսաստա­նի հայե­րի միության նախա­գահ Արա Աբրա­համյանն է կատա­րում, որը ոչ հայե­րեն, ոչ ռուսե­րեն նորմալ խոսել չգի­տե։
Երգա­հա­նը խոսեց մտա­վո­րա­կա­նության մասին։ Ասաց, որ չի հասկա­նում, թե մտա­վո­րա­կանն ով է։ Մենք ում ասես մտա­վո­րա­կան ենք համա­րում որպես ի՞նչ։ Նկա­րի­չին ու երգչին ինչո՞ւ են մտա­վո­րա­կան համա­րում։ Երգի­չը երգիչ է, արտիստ է։ Օրի­նակ Մրոն, Դավիթ Ամալյա­նը կամ Արա­մոն։ Նրանք էլ երգում են ամեն մեկն իր համար։ Նրանք արտիստներ են, ոչ թե մտա­վո­րա­կաններ։

Հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ