Հայաստան

Ընդդիմությանը Պետք է Ձերբակալել Հակապետականության Համար

Մի քանի հեղինակավոր երկիր չմասնակցի, այդ կոնֆերանսը բոլորովին այլ հեղինակություն կունենա, իսկ, եթե Ադրբեջանը շարունակի նման ագրեսիվ ու անպատասխանատու պահվածքը, ապա, չի բացառվում, որ ընդհանրապես զրկվի այդ կոնֆերանսն իր մոտ անցկացնելու շանսից։ ԱՄՆ-ը վերջերս Բաքվին արդեն բառացի ասել է, որ եթե Ադրբեջանը շարունակի խուսափել խաղաղության պայմանագրի ստորագրումից, ապա պատասխան է տալու դրա համար, իսկ Բաքուն հասկանում է դրա լրջությունը։

Հայկ Սուքիասյան

Լուրերը-ը զրուցել է Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի հետ։ Նրանք զրուցել են մի շարք ներքաղաքական ու արտաքին դիվանագիտական ճակատագրին վերաբերվող երևույթների մասին։
Հայկ Սուքիասյանը անդրադարձավ ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջներին։ Նա ասաց, որ Սահմանադրությունը փոխելու նախաձեռնությունը մերն է, բայց Ալիևը շատ լավ օգտվում է այդ իրավիճակից։ Նա հայտարարում է, որ իր պահանջով են հայերը Սահմանադրական փոփոխություններ ցանկանում անել։ Ու դժբախտաբար այդ մեթոդը շատ լավ աշխատում է։ Ալիևի խոսքերին հավատացողներ կան ու նա էլ փորձում է անընդհատ խառնել մեր ներքին իրադրությունը։ Դե եթե Ալիևն է պահանջում, որ մենք փոխենք մեր սահմնադրությունը, մենք էլ պահանջենք, թող Ալիևը Ադրբեջանում Սահմանադրություն փոխի։ Միայն ասելով չէ
Հայկ Սուքիասյանն ասաց, որ պետք չէ վախով ապրել, մեզնից շատերը վախով են ծնվել ու հիմա Ալիևի ամեն բառը վերածում են մեծ մարգարերության։ Բաքվի բռնապետին պետք է արժանի կերպով պատասխանել։ Այն ինչ ասում է ԱԳՆ-ը խաղաղության պայամանագրի հետ կապված, որ մեկ ամսում կստորագրվի, եթե ամեն ինչ նորմալ լինի, պետք է հասկանանք, որ դեռևս չի ստորագրվում զուտ այն պատճառով, որ Ադրբեջանը դա չի ուզում։ Սահմանադրություն փոխելու պահանջը շատ անիմաստ է հնչում։ Ալիևը ցանկանում է ժամանակ ձգել այնքան, որքան հնարավոր է։ Հիմա աշխարհում իրավիճակներ են փոխվում։ Եվրոպայում իշխանության են գալիս աջերը, ԱՄն-ում հավանական է, որ իշխանություն վերցնի Թրամփը։ Այդ դեպքում Բաքուն հույս ունի, որ ԱՄՆ-ը իրեն պահելու է այնպես, ինչպես 2020-ին էր, երբ Մոսկվան իրենց նվիրեց Արցախը։ Բայց աշխարհը փոխվում է անընդհատ ու ադրբեջանցիներն էլ դա գիտեն։ Այս պահին պատերազմի հավանականությունը շատ ցածր է։ Ապագայում գուցե ինչ որ բան փոխվի, բայց ոչ հիմա։
Հայկ Սուքիասյանը նաև խոսեց այն մասին, որ Ադրբեջանը հույս ունի, որ նոյեմբերին իր մոտ կայանալիք համաշխարհային բնապահպանական կոնֆերասը ուժեղացնելու է իր դիրքերն այնքան, որ դրանից հետո կարող է հանգիստ հարձակվել հայաստանի վրա, քանի որ այդ կոնֆերանսում հույս կա նաև շատերի համաձայնությունը ստանալ տարածաշրջանի ապագայի հետ ապված։ Բայց դեռ հարց է, թե ով կմասնակցի, իսկ ով՝ ոչ։ Մի քանի հեղինակավոր երկիր չմասնակցի, այդ կոնֆերանսը բոլորովին այլ հեղինակություն կունենա իսկ եթե Ադրբեջանը շարունակի նման ագրեսիվ ու անպատասխանատու պահվածքը, ապա, չի բացառվում, որ ընդհանրապես զրկվի այդ կոնֆերանսն իր մոտ անցկացնելու շանսից։ ԱՄՆ-ը վերջերս Բաքվին արդեն բառացի ասել է, որ եթե Ադրբեջանը շարունակի խուսափել խաղաղության պայմանագրի ստորագրումից, ապա պատասխան է տալու դրա համար, իսկ Բաքուն հասկանում է դրա լրջությունը։
Հայկ Սուքիասյանը անդրադարձավ նաև Հայաստանի ընդդիմությանը ու արդեն երեք տարի շարունակվող ցնցումներին։ Նա վերահաստատեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն առ այն, որ եթե չլիներ ռուսական համաձայնությունը, ապա 2020-ի պատերազմը չէր լինի, Արցախն էլ չէինք կորցնի։ Իսկ Հայաստանի ընդդիմությանը պետք է ձերբակալել՝ այլ երկրի շահերին ծառայելու համար։ Անընդհատ նոր դեմքեր են բերում իբրև թե առաջնորդներ են։ Իրենցից ի՞նչ առաջնորդ։ Առաջնորդը Տիգրան Մեծն էր, իսկ նրանք միայն մի բան են լավ անում՝ իջեցնում են հայաստանի միջազգային հեղինակությունը։ Նրանք բոլորն էլ ռուսական գործակալներ են ու պատվերներ կատարող։ Հիմա էլ հույս ունեն աշնանը ինչ որ նոր բան սկսել։
Հայկ Սուքիասյանը նաև կարևորեց հայաստանում ԵՄ թեկնածությանն անդամակցելուն ուղղված համապետական հանրաքվեի անցկացումը։ Դրա իմաստը այն է, որ ԵՄ-ը տեսնի, որ դեպի արևմուտք գնալը ոչ թե ու ոչ միայն իշխանության կուրսն է, այլ ժողովրդի ցանկությունը։

Տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *