29 C
Yerevan

Պուտի­նի Մի Շարք Վրի­պումնե­րը

Մի բան, կարծես, ակնհայտ է. Եվրա­սիա­կան «ՆԱՏՕ» չի ստացվում: Որքանո՞վ է ամուր ռուս-չինա­կան «եղբայրությունը»: Եւ արդյոք Պուտի­նը Թրամփի հաղթա­նա­կին չի սպա­սում, որպեսզի «մաքուր էջից» սկսի Արեւմուտքի հետ հարա­բե­րություննե­րի վերբեռնումը:

Վահրամ Աթա­նեսյան

Պուտի­նի «տրոցկիստա­կան ցատկը» չստացվեց. Բայդե­նը կօգնի՞ նրան

Աստա­նա­յում, Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նը հայտա­րա­րել է, որ շատ նման է Բորիս Պաստեռնա­կի վեպի մասին խորհրդա­յին գրողնե­րից մեկի ասա­ծին. «Ես «Դոկտոր Ժիվա­գո» վեպը չեմ կարդա­ցել, բայց գիտեմ, որ հակա­խորհրդա­յին է.» Պատասխա­նե­լով հարցին, թե ինչպե՞ս է գնա­հա­տում ԱՄՆ նախկին նախա­գահ Թրա­մի «ես կկանգնեցնեմ ուկրաի­նա­կան պատե­րազմը» հայտա­րա­րությունը, Պուտի­նը բառա­ցիո­րեն ասել է, «Ես չեմ կասկա­ծում, որ նա անկեղծ է, եւ մենք դա գնա­հա­տում ենք, թեեւ կոնկրետ առա­ջարկություննե­րին ծանոթ չենք»:

Հոնկոնգի South China Morning Post‑ը գրում է, որ Չինաստա­նը չի կարող պաշտպա­նել ուկրաի­նա­կան կարգա­վորման Պուտի­նի ծրա­գի­րը, որովհե­տեւ «սատա­նան մանրուքնե­րի մեջ է» ‑եւ ավե­լացնում, որ Թուրքիան, օրի­նակ, կորցրել է Ռուսաստա­նի եւ Ուկրաի­նա­յի միջեւ բանակցություննե­րի մոդե­րա­տո­րի կարգա­վի­ճա­կը, որովհե­տեւ չի ճանա­չում Ղրի­մի Ռուսաստա­նին միա­վո­րումը։

Շանհա­յի համա­գործակցության կազմա­կերպության Աստա­նա­յի գագա­թա­ժո­ղո­վի հիմնա­կան ինտրիգ South China Morning Post‑ը համա­րում է Ղազախստա­նի նախա­գահ Տոկաեւին Չինաստա­նի առաջնորդ Սի Ծինփի­նի տված խոստումը՝ բոլոր հարցե­րում աջակցել, որպեսզի Ղազախստա­նը վերածվի «միջին մակարդա­կի համաշխարհա­յին տերության»: Պարբե­րա­կանն արձա­նագրում է, որ Ղազախստա­նի հետ Չինաստա­նի տարե­կան ապրանքաշրջա­նա­ռությունը հասել է 41 միլիարդ դոլա­րի, իսկ դա ավե­լին է, քան «ռուս-ղազա­խա­կա­նը» եւ ակնարկում, որ չին-ղազա­խա­կան 1700 կիլո­մետր ընդգրկող սահմա­նը հիմնա­կա­նում անցնում է Սինցզյան ինքնա­վար օկրուգով: Իսկ այնտեղ Չինաստանն ունի ույղուրա­կան անջա­տո­ղա­կա­նության խնդիր։

«Միջին մակարդա­կի համաշխարհա­յին տերության» կարգա­վի­ճա­կը Ղազախստա­նի հնա­րա­վո­րությունն է՝ հաղթա­հա­րե­լու «Ղազախստա­նը խորհրդա­յին կարգե­րի ծնունդ է» բարդույթը: Աստա­նա­յում ոչ մի երաշխիք չունի, որ Ուկրաի­նա­յում հաղթած Ռուսաստա­նը չի ակտուա­լացնի Ղազախստա­նի հյուի­սա­յին մարզե­րի խնդի­րը: Այս իմաստով Չինաստա­նի հովա­նա­վո­րությունը ոչ միայն պահանջված, այլեւ առարկա­յա­կան անհրա­ժեշտություն է: Չինաստա­նը, կարծես, Կենտրո­նա­կան Ասիա­յում նաեւ թուրքա­խոս պետություննե­րի եւ Տաջիկստա­նի պատմա­կան հաշտեցման հարց է լուծում:

Աստա­նան բացա­հայտեց ռուս-թուրքա­կան սուր տարա­ձայնություննե­րը: Բայց Աստա­նա­յում նաեւ հասկացվեց, որ Կենտրո­նա­կան Ասիա­յի թուրքա­խոս պետություններն էլ իրենց հերթին չեն ճանա­չում «Թուրքիա­յի «հայրությունը»». Էրդո­ղա­նի նախա­ձեռնած՝ Շուշիում ԹՊԿ գագա­թա­ժո­ղո­վը, որին կմասնակցի նաեւ Կիպրո­սի հյուսի­սում օկուպա­ցիոն ռեժի­մի ղեկա­վար Թաթա­րը, կանցնի նրա բացա­կա­յությամբ:

Հնա­րա­վոր է՝ Էրդո­ղա­նը չեղարկի Վաշինգտոն ուղեւո­րությունը, եւ ՆԱՏՕ‑ի գագա­թա­ժո­ղո­վում Թուրքիան ներկա­յացնի արտա­քին գործե­րի նախա­րար Ֆիդա­նը: Աստա­նա­յում Թուրքիա­յի, Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րի եւ Պակիստա­նի վարչա­պե­տի հանդի­պումը, որից հետո հայտնի դարձավ, որ հուլի­սի 12–13-ին Իլհամ Ալիեւը գործուղվում է Իսլա­մա­բադ, Միացյալ Նահանգնե­րի եւ ՆԱՏՕ‑ի հետ բարդ հարա­բե­րություննե­րում Էրդո­ղա­նի խաղա­քարտն է, բայց այն կաշխա­տի մի դեպքում. եթե Չինաստա­նը հովա­նա­վո­րի:

Մի բան, կարծես, ակնհայտ է. Եվրա­սիա­կան «նատօ» չի ստացվում: Որքանո՞վ է ամուր ռուս-չինա­կան «եղբայրությունը»: Եւ որդյոք Պուտի­նը Թրամփի հաղթա­նա­կին չի սպա­սում, որպեսզի «մաքուր էջից» սկսի Արեւմուտքի հետ հարա­բե­րություննե­րի վերբեռնումը: «Դեպի Արեւելք» տրոցկիստա­կան երթն, ըստ էության, դատա­պարտված է: Արեւմուտքի հետ պատվա­վոր հաշտությունը, երեւի, Ռուսաստա­նի ապա­գա­յի երաշխիք է: Հակա­ռակ դեպքում Մոսկվան ինքը Արեւելքում իր դեմ երկրորդ ճակատ կբա­ցի: Եւ դեռ հարց է, նախա­գահ ընտրվե­լու դեպքում Բայդե­նը կօգնի՞, որ Ռուսաստա­նը խուսա­փի էքզիստենցիալ մրցակցությունից, թե՞ Չինաստա­նի միջո­ցով ավե­լի կխո­րացնի:

Մի բան, կարծես, ակնհայտ է. Եվրա­սիա­կան «նատօ» չի ստացվում: Որքանո՞վ է ամուր ռուս-չինա­կան «եղբայրությունը»: Եւ որդյոք Պուտի­նը Թրամփի հաղթա­նա­կին չի սպա­սում, որպեսզի «մաքուր էջից» սկսի Արեւմուտքի հետ հարա­բե­րություննե­րի վերբեռնումը: «Դեպի Արեւելք» տրոցկիստա­կան երթն, ըստ էության, դատա­պարտված է: Արեւմուտքի հետ պատվա­վոր հաշտությունը, երեւի, Ռուսաստա­նի ապա­գա­յի երաշխիք է: Հակա­ռակ դեպքում Մոսկվան ինքը Արեւելքում իր դեմ երկրորդ ճակատ կբա­ցի: Եւ դեռ հարց է, նախա­գահ ընտրվե­լու դեպքում Բայդե­նը կօգնի՞, որ Ռուսաստա­նը խուսա­փի էքզիստենցիալ մրցակցությունից, թե՞ Չինաստա­նի միջո­ցով ավե­լի կխո­րացնի:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ