16.7 C
Yerevan

Առջև­ում՝ Սուր, Հետև­ում՝ Հուր

Հայաստա­նը չի կարող իրո­ղություններն անտե­սել միայն նրա համար, որ Միացյալ Նահանգներն այդպես է ցանկա­նում: Մանա­վանդ որ ոչ ոք չգի­տի, թե նոյեմբե­րին ով է ԱՄՆ նախա­գահ ընտրվե­լու եւ կովկասյան ինչ քաղա­քա­կա­նություն է որդեգրե­լու:

Վահրամ Աթա­նեսյան

Մրից՝ մրջու՞ր. Հայաստա­նը ռեգիո­նալ դիմա­կա­յության շահ չունի

Միացյալ Նահանգնե­րի սենա­տոր Ռոջեր Ուի­քե­րը Երեւա­նից Բաքվին ուղերձ է հղել եւ հորդո­րել զգուշա­նալ, մտա­ծել, թե «ինչի կարող է բերել Պուտի­նի Ռուսաստա­նի հետ միա­վո­րումը»: Նրան հասկա­նալ կարե­լի է. Ալիեւը մերժել է Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման ամե­րիկյան առա­ջարկությունը, որ նրան ներկայցրել է փոխպետքարտուղար Օ՛Բրայանը: Բայց ո՞վ է ասել, թե Ադրբե­ջա­նը «միա­վորվում է Պուտի­նի Ռուսաստա­նին» կամ նման ցանկություն ունի:

ՇՀԿ Աստա­նա­յի գագա­թա­ժո­ղո­վում Իլհամ Ալիեւը Ռուսաստա­նից, ընդհա­կա­ռա­կը, հեռա­ցել է եւ մոտ օրերս կայցե­լի Պակիստան: Իսկ մինչ այդ ռազմա­վա­րա­կան համա­գործակցության հռչա­կա­գի­րը ստո­րագրել է Չինաստա­նի առաջնորդ Սի Ծինփի­նի հետ: Ադրբե­ջա­նը հետեւո­ղա­կա­նո­րեն հաղթա­հա­րում է «սատե­լիտ երկրի» բարդույթը: Դա տեսա­նե­լի է անգամ Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րում, ինչի վկա­յությունը է փաստը, որ Էրդո­ղա­նը Շուշի չի մեկնել:

Սենա­տոր Ուի­քե­րը կարող էր Ալիեւին ուղերձ հղել Վաշինգտո­նից: Ավե­լի քան երե­սուն կոնգրե­սա­կան Ադրբե­ջա­նի մի խումբ բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի դեմ պատժա­մի­ջոցներ սահմա­նող բանա­ձեւի նախա­գիծ է ներկա­յացրել, որ այդպես էլ չի քննարկվում: Լավա­գույն եւ սթա­փեցնող ազդակ կլի­ներ, եթե Ադրբե­ջա­նի ԶՈՒ գլխա­վոր շտա­բի պետի եւ անցյալ սեպտեմբե­րին Լեռնա­յին Ղարա­բա­ղում ռազմա­կան հանցա­գործություննե­րի մեջ մեղադրվող մյուս զինվո­րա­կաննե­րի Միացյալ Նահանգներ մուտքն արգելվեր:

Ամե­րի­կա­ցի սենա­տո­րը, կարծես, կանխո­րո­շում է, որ Հայաստա­նը չի կարող «Պուտի­նի Ռուսաստա­նի գործընկեր» լինել: Այդպես շուրջ երե­սուն տարի Ռուսաստա­նը է կանխո­րո­շել Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նությունը: Հետեւանքն աղե­տա­լի էր, բայց դրա­նից ուղղա­կի-միանշա­նա­կո­րեն չի հետեւում, թե Հայաստա­նը պետք է լինի միայն այնտեղ, որտեղ Միացյալ Նահանգներն է:

Մանա­վանդ որ Միացյալ Նահանգնե­րը միայն այնտեղ չէ, որտեղ Հայաստանն է: Կողմե­րի քաշա­յին կարգերն, իհարկե, անհա­մե­մա­տե­լի են, բայց համա­գործակցության առանցքում պետք է լինի «մի վնա­սիր» սկզբունքը: Սենա­տոր Ուի­քե­րը Հայաստա­նի Ազգա­յին ժողո­վի գործընկերնե­րի հետ քննարկումնե­րում ի՞նչ է ներկա­յացրել՝ հայտնի չէ, բայց նրա հրա­պա­րա­կա­յին հայտա­րա­րությունը չի նպաստե­լու հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորմա­նը:

ԱՄՆ-ին մերժե­լու համար Ալիեւը թիկունքա­յին ապա­հո­վություն ստեղծում է՝ Ռուսաստան, Չինաստան, Պակիստան, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ՝ նաեւ Իրան: Չխո­սած Թուրքիա­յի բազմա­կողմա­նի օժանդա­կության մասին: Եւ Հայաստա­նը չի կարող իրո­ղություններն անտե­սել միայն նրա համար, որ Միացյալ Նահանգներն այդպես է ցանկա­նում: Մանա­վանդ որ ոչ ոք չգի­տի, թե նոյեմբե­րին ով է ԱՄՆ նախա­գահ ընտրվե­լու եւ կովկասյան ինչ քաղա­քա­կա­նություն է որդեգրե­լու:

Ռուսաստա­նի «ֆորպոստի մրից» Հայաստա­նը դուրս է գալիս ծանրա­գույն կորուստնե­րով: Ամե­րիկյան «մրջրի» մեջ մտնե­լու անհրա­ժեշտություն գոնե աշխարհա­քա­ղա­քա­կան այս «միջսե­զո­նի փուլում» չկա: Բոլոր գործոննե­րը պետք է հաշվարկվեն, ռիսկե­րը՝ լրջո­րեն գնա­հատվեն: Ադրբե­ջա­նի կողմից Հայաստա­նի դեմ պատե­րազմ սկսե­լու հավա­նա­կա­նությունը, գուցե, մեծ չէ, բայց Բաքուն դասա­վորվում է մի «էշե­լո­նում» եւ ինտի­տուցիո­նա­լացման ձգտում, որ կարող է ավե­լի լայնա­ծա­վալ պատե­րազմի կողմ լինել: Հայաստա­նը նման ռեսուրսներ չունի՝ մեկ, երկրորդ՝ առարկա­յա­կան շահ նույնպես չի դիտարկվում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ