29 C
Yerevan

Բրի­տա­նիա­յում‘ Ձախե­րը, Ֆրանսիա­յում‘ Աջե­րը

Ինչպի­սի՞ կոնտրաստ կստացվի այդ առումով Բրի­տա­նիա­յի ու ցամա­քա­յին Եվրո­պա­յի միջեւ, սա թերեւս կլի­նի միջազգա­յին քաղա­քա­կա­նության նուրբ ինտրիգնե­րից մեկը:

Հակոբ Բադալյան

Իշխա­նա­փո­խություն Բրի­տա­նիա­յում, ռազմա­վա­րա­կան մրցակցություն Կովկա­սում

Բրի­տա­նիա­յում տեղի ունե­ցած խորհրդա­րա­նի արտա­հերթ ընտրության արդյունքում պահպա­նո­ղա­կան կուսակցությունը պարտվել է լեյբո­րիստնե­րին: Նրանք 14 տարվա ընդմի­ջումից հետո կձեւա­վո­րեն Բրի­տա­նիա­յի նոր կառա­վա­րությունը: Լեյբո­րիստնե­րը բրի­տա­նա­կան քաղա­քա­կան համա­կարգի երկու հիմնա­կան ուժե­րից մեկն են, որ ձախ կենտրո­նա­մետ ուղղվա­ծության են, սոցիալ-դեմոկրա­տա­կան գաղա­փա­րա­խո­սության:

Ի դեպ այդ առումով ուշադրության է արժա­նի, որ, այսպես ասած ցամա­քա­յին Եվրո­պա­յի երկրնե­րում կայա­ցած վերջին ընտրություննե­րում՝ Եվրա­խորհրդա­րա­նի ընտրություններ, Ֆրանսիա­յի խորհրդա­րա­նի արտա­հերթ ընտրություններ, գերա­կա­յել է աջ ուժե­րի հաղթա­նա­կը, իսկ Բրի­տա­նիա­յում փաստո­րեն իշխա­նության են գալիս ձախե­րը: Ինչպի­սի՞ կոնտրաստ կստացվի այդ առումով Բրի­տա­նիա­յի ու ցամա­քա­յին Եվրո­պա­յի միջեւ, սա թերեւս կլի­նի միջազգա­յին քաղա­քա­կա­նության նուրբ ինտրիգնե­րից մեկը: Բրի­տա­նիա­յում լեյբո­րիստա­կան կառա­վա­րության ձեւա­վորման առումով թերեւս որո­շա­կի ուշադրության հիմքեր կան նաեւ Հայաստա­նում, հաշվի առնե­լով այն, որ նախորդ տարի Հայաստանն ու Բրի­տա­նիան արձա­նագրե­ցին ռազմա­վա­րա­կան երկխո­սության ձեւա­չափ, եւ այժմ իհարկե հետաքրքիր է, թե դրան ինչպես է վերա­բե­րե­լու լեյբո­րիստա­կան կառա­վա­րությունը:

Ձեւա­չա­փը լեյբո­րիստնե­րի համար կունե­նա նշա­նա­կություն, կարժա­նա­նա՞ աշխա­տանքա­յին ուշադրության, թե՞ ոչ: Բոլոր դեպքե­րում, Լոնդո­նի հետ հարա­բե­րությունը զարգացնե­լը իհարկե Հայաստա­նի համար դիվա­նա­գի­տա­կան աշխա­տանքի կարեւոր մաս է, թեեւ պետք է նաեւ արձա­նագրել, որ գործնա­կան իմաստով Կովկաա­սի հանդեպ բրի­տա­նա­կան քաղա­քա­կա­նության հիմնա­կան հենա­րանյե­րը շարունա­կում են մնալ եւ թերեւս մնա­լու են Թուրքիան ու Ադրբե­ջա­նը:

Այդ հանգա­մանքը ինքնին իհարկե կարեւոր է դարձնում հայ-բրի­տա­նա­կան հնա­րա­վո­րինս արդյունա­վետ հարա­բե­րության հանգա­մանքը, սակայն միեւնույն ժամա­նակ այդ արդյունա­վե­տությունը կախված է նաեւ չափա­զանցված սպա­սումնե­րից զերծ մնա­լուց եւ իրո­ղություննե­րը հաշվի առնե­լուց: Իսկ իրո­ղություննե­րի շարքում է նաեւ Հայաստա­նի համար թերեւս բավա­կա­նին էական մի նրբե­րանգ, մասնա­վո­րա­պես այն, որ մեր ռեգիո­նում մրցակցա­յին ռեժի­մում են բրի­տա­նա­կան եւ ֆրանսիա­կան ռազմա­վա­րություննե­րը:

Հովա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ