Հայաստան

Պուտինի Մի Շարք Վրիպումները

Մի բան, կարծես, ակնհայտ է. Եվրասիական «ՆԱՏՕ» չի ստացվում: Որքանո՞վ է ամուր ռուս-չինական «եղբայրությունը»: Եւ արդյոք Պուտինը Թրամփի հաղթանակին չի սպասում, որպեսզի «մաքուր էջից» սկսի Արեւմուտքի հետ հարաբերությունների վերբեռնումը:

Վահրամ Աթանեսյան

Պուտինի «տրոցկիստական ցատկը» չստացվեց. Բայդենը կօգնի՞ նրան

Աստանայում, Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է, որ շատ նման է Բորիս Պաստեռնակի վեպի մասին խորհրդային գրողներից մեկի ասածին. «Ես «Դոկտոր Ժիվագո» վեպը չեմ կարդացել, բայց գիտեմ, որ հակախորհրդային է.» Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱՄՆ նախկին նախագահ Թրամի «ես կկանգնեցնեմ ուկրաինական պատերազմը» հայտարարությունը, Պուտինը բառացիորեն ասել է, «Ես չեմ կասկածում, որ նա անկեղծ է, եւ մենք դա գնահատում ենք, թեեւ կոնկրետ առաջարկություններին ծանոթ չենք»:

Հոնկոնգի South China Morning Post-ը գրում է, որ Չինաստանը չի կարող պաշտպանել ուկրաինական կարգավորման Պուտինի ծրագիրը, որովհետեւ «սատանան մանրուքների մեջ է» -եւ ավելացնում, որ Թուրքիան, օրինակ, կորցրել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների մոդերատորի կարգավիճակը, որովհետեւ չի ճանաչում Ղրիմի Ռուսաստանին միավորումը։

Շանհայի համագործակցության կազմակերպության Աստանայի գագաթաժողովի հիմնական ինտրիգ South China Morning Post-ը համարում է Ղազախստանի նախագահ Տոկաեւին Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի տված խոստումը՝ բոլոր հարցերում աջակցել, որպեսզի Ղազախստանը վերածվի «միջին մակարդակի համաշխարհային տերության»: Պարբերականն արձանագրում է, որ Ղազախստանի հետ Չինաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը հասել է 41 միլիարդ դոլարի, իսկ դա ավելին է, քան «ռուս-ղազախականը» եւ ակնարկում, որ չին-ղազախական 1700 կիլոմետր ընդգրկող սահմանը հիմնականում անցնում է Սինցզյան ինքնավար օկրուգով: Իսկ այնտեղ Չինաստանն ունի ույղուրական անջատողականության խնդիր։

«Միջին մակարդակի համաշխարհային տերության» կարգավիճակը Ղազախստանի հնարավորությունն է՝ հաղթահարելու «Ղազախստանը խորհրդային կարգերի ծնունդ է» բարդույթը: Աստանայում ոչ մի երաշխիք չունի, որ Ուկրաինայում հաղթած Ռուսաստանը չի ակտուալացնի Ղազախստանի հյուիսային մարզերի խնդիրը: Այս իմաստով Չինաստանի հովանավորությունը ոչ միայն պահանջված, այլեւ առարկայական անհրաժեշտություն է: Չինաստանը, կարծես, Կենտրոնական Ասիայում նաեւ թուրքախոս պետությունների եւ Տաջիկստանի պատմական հաշտեցման հարց է լուծում:

Աստանան բացահայտեց ռուս-թուրքական սուր տարաձայնությունները: Բայց Աստանայում նաեւ հասկացվեց, որ Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետություններն էլ իրենց հերթին չեն ճանաչում «Թուրքիայի «հայրությունը»». Էրդողանի նախաձեռնած՝ Շուշիում ԹՊԿ գագաթաժողովը, որին կմասնակցի նաեւ Կիպրոսի հյուսիսում օկուպացիոն ռեժիմի ղեկավար Թաթարը, կանցնի նրա բացակայությամբ:

Հնարավոր է՝ Էրդողանը չեղարկի Վաշինգտոն ուղեւորությունը, եւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Թուրքիան ներկայացնի արտաքին գործերի նախարար Ֆիդանը: Աստանայում Թուրքիայի, Ադրբեջանի նախագահների եւ Պակիստանի վարչապետի հանդիպումը, որից հետո հայտնի դարձավ, որ հուլիսի 12-13-ին Իլհամ Ալիեւը գործուղվում է Իսլամաբադ, Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի հետ բարդ հարաբերություններում Էրդողանի խաղաքարտն է, բայց այն կաշխատի մի դեպքում. եթե Չինաստանը հովանավորի:

Մի բան, կարծես, ակնհայտ է. Եվրասիական «նատօ» չի ստացվում: Որքանո՞վ է ամուր ռուս-չինական «եղբայրությունը»: Եւ որդյոք Պուտինը Թրամփի հաղթանակին չի սպասում, որպեսզի «մաքուր էջից» սկսի Արեւմուտքի հետ հարաբերությունների վերբեռնումը: «Դեպի Արեւելք» տրոցկիստական երթն, ըստ էության, դատապարտված է: Արեւմուտքի հետ պատվավոր հաշտությունը, երեւի, Ռուսաստանի ապագայի երաշխիք է: Հակառակ դեպքում Մոսկվան ինքը Արեւելքում իր դեմ երկրորդ ճակատ կբացի: Եւ դեռ հարց է, նախագահ ընտրվելու դեպքում Բայդենը կօգնի՞, որ Ռուսաստանը խուսափի էքզիստենցիալ մրցակցությունից, թե՞ Չինաստանի միջոցով ավելի կխորացնի:

Մի բան, կարծես, ակնհայտ է. Եվրասիական «նատօ» չի ստացվում: Որքանո՞վ է ամուր ռուս-չինական «եղբայրությունը»: Եւ որդյոք Պուտինը Թրամփի հաղթանակին չի սպասում, որպեսզի «մաքուր էջից» սկսի Արեւմուտքի հետ հարաբերությունների վերբեռնումը: «Դեպի Արեւելք» տրոցկիստական երթն, ըստ էության, դատապարտված է: Արեւմուտքի հետ պատվավոր հաշտությունը, երեւի, Ռուսաստանի ապագայի երաշխիք է: Հակառակ դեպքում Մոսկվան ինքը Արեւելքում իր դեմ երկրորդ ճակատ կբացի: Եւ դեռ հարց է, նախագահ ընտրվելու դեպքում Բայդենը կօգնի՞, որ Ռուսաստանը խուսափի էքզիստենցիալ մրցակցությունից, թե՞ Չինաստանի միջոցով ավելի կխորացնի:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *