Շատ լավ կլիներ, եթե գերատեսչությունները, պետական շատ ոլորտների ղեկավարները մտածեին վարչապետի պես և փորձեին իր պես աշխատել: Այդ դեպքում գուցե հնարավոր լինել շատ ավելի լավ արդարադատություն իրականացնել: Ի վերջո արդարադատությունը նաև հոգևոր կատեգորիա է: Արդարությունը միայն դատական իշխանությունը չէ, այն նաև անձնական որոշում է, բարոյական սկզբունք:
Հովսեփ Խուրշուդյան
1in TV-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ԵՄ անդամակցության թեկնածությանը վերաբերող համապետական հանրաքվեի անցկացման առաջարկը Ժողովրդավարական Ուժերի Հարթակի կողմից և իշխանության արձագանքը:
Հովսեփ Խուրշուդյանը, մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը հանրաքվեի հարցով, երբ վերջինս ասաց, որ հանրաքվեի անհրաժեշտություն չի տեսնում այն պատճառով, որ անցյալ տարվա հոկտեմբերին իր հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է մոնետալ ԵՄ-ին այնքան, ինչքան ԵՄ-ը կցանկանա, արդեն իսկ ցույց է տալիս ՀՀ պատրաստակամությունը այդ հարցում և այդ եվրաինտեգրման ցանկությունը ոչ թե միայն իշխանությունների, այլև ժողովրդի կամքն է, ասաց, որ նախ կցանկանար վերջանական հասկանալ, թե իշխանությունները ինչ են որոշել հանրաքվեի հարցում: Այս պահին հանրաքվեն չանցկացնելը զուտ տակտիկակա՞ն քայլ է, թե իր մեջ կրում է նաև քաղաքական որոշում: Հանրաքվեն կարևոր է, այն չպիտի որևէ կամակորության հանդիպի ու դրա անցկացման կամ մերժման հարցը չպետք է ենթարկվի որևէ անձնական կամ խմբային շահերի հանդիպի: Խուրշուդյանն ասաց, որ հանրաքվեի հարցով ընդհանուր առմամբ միշտ դրական արձագանք է ստացել իշխանություններից, իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ համակրանք են ցույց տվել այդ հարցի շուրջ: Թե ինչո՞ւ է Փաշինյանն այս պահին այդպես արձագանքել, դեռևս դժվար է ասել: Հ. Խուրշուդյանն այն կարծիքին է, որ իշխանությունները ավելի շատ տեղեկատվություն ունեն և հավանաբար որոշ անտեսանելի բաներ ավելի լավ գիտեն ու դրա հետևանքով կարող են մեթոդանաբանական այլընտրանքներ լինել: Ժողովրդավարական Ուժերի Հարթակն իր քաղուժով և ներկայությամբ սատարել է և կսատարի ՀՀ եվրաինտեգրման ծրագրին:
Հովսեփ Խուրշուդյանը անդրադարձավ վարչապետ Փաշինյանի՝ դատախազությունում ունեցած ելույթին, որտեղ վարչապետը նշել էր, որ ժողովրդի մեծ մասի գերագույն սպասելիքը արդարադատությունն է: Խուրշուդյանն ասաց, որ շատ լավ է, որ վարչապետն անձամբ ընդունում է մարդկանց սպասելիքը և այն, որ իրենք թերացումներ ունեն այդ հարցերում: Շատ լավ կլիներ, եթե գերատեսչությունները, պետական շատ ոլորտների ղեկավարները մտածեին վարչապետի պես և փորձեին իր պես աշխատել: Այդ դեպքում գուցե հնարավոր լինել շատ ավելի լավ արդարադատություն իրականացնել: Ի վերջո արդարադատությունը նաև հոգևոր կատեգորիա է: Արդարությունը միայն դատական իշխանությունը չէ, այն նաև անձնական որոշում է, բարոյական սկզբունք: Իշխանությունը բազմաթիվ լծակներ ունի իր ձեռքին հսկելու և կարգավորելու համար՝ ԱԱԾ, ՆԳՆ, ՊՎԾ և այլն: Այս պահին դատական իշխանության վրա լծակներ չունի և՛ օրենքով, և՛ ներքին կարգով, քանի որ վեթինգ տեղի չունեցավ:
Հ. Խուրշուդյանը նաև ասաց, որ եթե մենք ցանկանում ենք ԵՄ գնալ և անկեղծ ենք մեր ցանկություններում, մեր պայքարը կոռուպցիայի դեմ պիտի անողորմ լինի: Կոռուպցիան է քանդում մեր տունը: Ներկա իշխանության մեջ էլ քիչ չեն դեմքերը, ովքեր մեծ հաճույքով տեղավորվել են և դանդաղ սկսել վայելել իրենց ձեռքն ընկած հնարավորությունները: Ճիշտ է դեռևս Սերժ Սարգսյանի ժամանակների մասշտաբը չէ, բայց ախորժակն ուտելիս է բացվում: Կան մարդիկ, ովքեր պաշտոն ստանալով իրենց արդեն վերնախավ են համարում ու սկսում չտարբերվել նակիններինց, հովանավորչությամբ են զբաղված: Բայց մենք պետք է հասկանանք, որ կոռուպցիան շալակած չենք կարող ԵՄ մտնել: Իսկ իշխանություններն էլ պետք է պայքարեն դրա դեմ ամենախիստ կերպով՝ չմոռանալով իրենց իսկ հայտարարած թալանը հետ բերելու մասին:
Ամբողջական հարցազրույցը՝