16.7 C
Yerevan

Ընտրա­կան Քաոսն Ու Հայաստա­նը

Առա­ջի­կա օրե­րին, շաբաթնե­րին եւ ամիսնե­րին կորո­շա­կիա­նան նաեւ այդ հարցե­րը եւ սա թերեւս կնշա­նա­կի, որ «բարձրա­գույն խմբի» մրցակցությունը՝ ինչպես այլ ռեգիոննե­րում, այդպես էլ Կովկա­սում կարող է մտնել իսկա­պես վճռո­րոշ փուլ:

Հակոբ Բադալյան

Մնա­ցին Ֆրանսիան ու Միացյալ Նահանգնե­րը. Ինչպես է պատրաստվե­լու Հայաստա­նը

Կովկա­սի անվտանգության միջա­վայրի վրա շոշա­փե­լի ազդե­ցություն, Կովկա­սում դերա­կա­տարման հավակնություն ունե­ցող խոշոր խաղա­ցողնե­րի շրջա­նում ներքին վերա­դա­սա­վո­րումնե­րը կարծես թե մոտե­նում են ավարտին: Մասնա­վո­րա­պես, արդեն հայտնի է Իրա­նի նոր նախա­գա­հի անունը՝ մայի­սի 19-ին տեղի ունե­ցած ողբերգության հետեւանքով նշա­նակված արտա­հերթ ընտրության արդյունքում: Ավե­լի վաղ, Հնդկաստա­նում խորհրդա­րա­նի ընտրության արդյունքում իշխա­նությունը պահպա­նեց վարչա­պետ Մոդիի գլխա­վո­րած ուժը: Նախորդ տարի նախա­գա­հի ընտրությամբ իշխա­նության պահպանման հարցը լուծեց Էրդո­ղա­նը, իսկ ընթա­ցիկ տարում՝ Պուտի­նը: 2023‑ի գարնա­նը իշխա­նության ամրապնդման հարցը լուծեց Չինաստա­նի նախա­գահ Սի Ցզինպի­նը:

Բրի­տա­նիա­յում օրերս կայա­ցած արտա­հերթ ընտրության հետեւանքով թորի­նե­րի 14-ամյա կառա­վա­րումից հետո իշխա­նության եկան եւ կառա­վա­րություն են կազմում լեյբո­րիստնե­րը: Հուլի­սի 7‑ին շատ բան պարզ կլի­նի Ֆրանսիա­յի առնչությամբ, որտեղ կայա­նա­լու է խորհրդա­րա­նի արտա­հերթ ընտրության երկրորդ փուլը: Առա­ջի­նում, ինչպես հայտնի է, ավե­լի քան 34 տոկոս ձայնով հաղթել են աջե­րը, իսկ նախա­գահ Մակրո­նի կուսակցությունը ընդա­մե­նը 20 տոկո­սով զբա­ղեցրել էր երրորդ տեղը: Ինչ կփոխվի այդ պատկե­րում հուլի­սի 7‑ի քվեարկության արդյունքում, արդյո՞ք հնա­րա­վոր է սցե­նար, երբ նախա­գահ Մակրո­նը կդի­տարկի նաեւ նախա­գահհի արտա­հերթ ընտրության հնա­րա­վո­րություն, թե՞ կպահպա­նի իշխա­նությունը երկրորդ տեղը զբա­ղեցրած ձախե­րի հետ կոա­լի­ցիա­յով:

Այս հարցե­րի պատասխաննե­րը կախված են հուլի­սի 7‑ի քվեարկությունից: Նոյեմբե­րին ԱՄՆ-ում կայա­նա­լիք նախա­գա­հի ընտրության արդյունքից էլ կախված է այն, թե իշխա­նության հարցն ինպես կհանգուցա­լուծվի Սպի­տակ տանը: Այդպի­սով, մեծ հաշվով, Կովկա­սում էական, շոշա­փե­լի քաղա­քա­կան զարգա­ցումնե­րը պայմա­նա­վո­րող ուժա­յին կենտրոննե­րի «բարձրա­գույն խմբում» իշխա­նության հարցի անո­րո­շություն է առայժմ միայն Ֆրանսիա­յում եւ Միացյալ Նահանգնե­րում: Առա­ջի­կա օրե­րին, շաբաթնե­րին եւ ամիսնե­րին կորո­շա­կիա­նան նաեւ այդ հարցե­րը եւ սա թերեւս կնշա­նա­կի, որ «բարձրա­գույն խմբի» մրցակցությունը՝ ինչպես այլ ռեգիոննե­րում, այդպես էլ Կովկա­սում կարող է մտնել իսկա­պես վճռո­րոշ փուլ: Դրան ընդա­ռաջ, Իլհամ Ալիեւը անցկացնում է նախա­գա­հի, հիմա էլ խորհրդա­րա­նի արտա­հերթ ընտրություն: Աշնա­նը խորհրդա­րա­նի հերթա­կան ընտրություն է Վրաստա­նում: Ինչպե՞ս է պատրաստվե­լու վճռո­րոշ շրջա­փուլին Հայաստա­նը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ