16.7 C
Yerevan

Եւ Դու՞, Վիկտոր

Ձեւա­կերպումը հասկա­նա­լի է, ինչպես ռուսներն են ասում՝ «անգամ ոզնուն». Թուրքիան հաստա­տա­կա­մո­րեն պաշտպա­նում է Ուկրաի­նա­յի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը եւ չի ճանա­չում Ղրի­մի ռուսաստա­նա­պատկա­նությունը:

Վահրամ Աթա­նեսյան

Չինաստա­նի եւ Եվրո­պա­յի միջեւ աշխարհա­քա­ղա­քա­կան հակա­սություններ եւ շահե­րի ֆունդա­մենտալ հակա­մարտություն չկա: Չինաստա­նի եւ Եվրա­միության միջեւ հարա­բե­րություննե­րը ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն եւ գլո­բալ ազդե­ցություն ունեն,-Հունգարիայի վարչա­պետ Վիկտոր Օրբա­նի հետ բանակցություննե­րից հետո հայտա­րա­րել է Չինաստա­նի նախա­գահ Սի Ծինփի­նը: Իր հերթին Հունգա­րիա­յի վարչա­պետն ասել է, որ պաշտպա­նում է ուկրաի­նա­կան կարգա­վորման Չինաստա­նի նախա­ձեռնությունը:

Ուկրաի­նա­կան կարգա­վորման չինա­կան նախա­ձեռնությունը պաշտո­նա­պես հրա­պա­րակվել է անցյալ տարի՝ այդ երկրի արտա­քին գործե­րի նախա­րա­րության կողմից: Պեկի­նի առա­ջարկության «մեկը» հակա­մարտությունը կողմե­րի ինքնիշխա­նության եւ տարածքա­յին ամբողջա­կա­նության հարգման սկզբունքի հիման վրա կարգա­վորման գերա­կա­յությունն է: Մնա­ցա­ծը հումա­նի­տար բնույթի հարցե­րի թվարկում է:

Վիկտոր Օրբա­նը Պեկին է մեկնել Թուրքա­կան պետություննե­րի կազմա­կերպության ոչ ֆորմալ գագա­թա­ժո­ղո­վից հետո, որտեղ, երեւում է, ուկրաի­նա­կան կարգա­վորման հարցում հօգուտ Ռուսաստա­նի ինչ-որ «նոտա հնչեցնե­լու» նրա առա­քե­լությունը չի կայա­ցել. Ամփո­փիչ փաստաթղթում հստակ արձա­նագրված է, որ ԹՊԿ‑ն սատա­րում է վիճե­լի հարցե­րը բացա­ռա­պես խաղաղ ճանա­պարհով եւ երկրնե­րի տարածքա­յին ամբողջա­կա­նությամբ հարգման գերա­կա­յությամբ կարգա­վո­րե­լու «անխախտե­լի սկզբունքնե­րին»:

Ձեւա­կերպումը հասկա­նա­լի է, ինչպես ռուսներն են ասում՝ «անգամ ոզնուն». Թուրքիան հաստա­տա­կա­մո­րեն պաշտպա­նում է Ուկրաի­նա­յի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը եւ չի ճանա­չում Ղրի­մի ռուսաստա­նա­պատկա­նությունը: Նույն դիրքո­րո­շումն ունե­նա ԹՊԿ անդամ երկրնե­րը, որոնցից երկուսը՝ Ղազախստա­նը եւ Կիրգի­զիան, ի դեպ, Ռուսաստա­նի հետ անվտանգության նույն համա­կարգի՝ ՀԱՊԿ‑ի մաս են կազմում:

Սի Ծինփին-Օրբան բանակցություննե­րը կարե­լի է համա­րել Ուկրաի­նա­յի հարցում Ռուսաստա­նի գլո­բալ մեկուսացվա­ծության հստակ արձա­նագրում. եթե Չինաստա­նը Եվրա­միության հետ շահե­րի ֆունդա­մենտալ հակա­մարտություն չունի, իսկ ԵՄ –ում Ռուսաստա­նի լոբբիստ Հունգա­րիան ընդունում է, որ ռուս-ուկրաի­նա­կան հակա­մարտությունը պետք է կարգա­վորվի տարածքա­յին ամբողջա­կա­նության սկզբունքի գերա­կա­յությամբ, ինչը փաստա­ցի ձեւա­կերպել են նաեւ ԹՊԿ անդամ երկրնե­րը, ապա ո՞րն է Ուկրաի­նա­յին կապի­տուլյա­ցիա պարտադրե­լու՝ Ռուսաստա­նի նպա­տա­կի քաղա­քա­կան աջակցությունը:

Նման աջակցություն չկա, որովհե­տեւ ՌԴ նախա­գահ Պուտի­նը մերժել է շփման գծում հրա­դա­դար հաստա­տե­լու առա­ջարկությունը: Մոսկվա­յին մնում է մի կռվան՝ տակտի­կա­կան միջուկա­յին զենքի կիրառման սպառնա­լի­քը: Ըստ երեւույթին, հաշվարկն այն է, որ եվրո­պա­կան երկրնե­րը, ելնե­լով սեփա­կան անվտանգության ապա­հովման անհրա­ժեշտությունից, կընդդի­մա­նան Միացյալ Նահանգնե­րին:

Դատե­լով Հունգա­րիա­յի վարչա­պե­տի հայտա­րա­րությունից, Վիկտոր Օրբա­նը չափա­զանց զգուշո­րեն է գնա­հա­տում իրա­վի­ճա­կը: Եւ առհա­սա­րակ ո՞վ է երաշխա­վո­րում, որ նախա­գա­հի փոփո­խության դեպքում ԱՄՆ‑ը Ռուսաստա­նին «արտո­նե­լու է Եվրո­պա­յի հետ վարվել» ինչպես ցանկա­նում է: Մոսկվան նաեւ Թուրքիա­յի, թուրքա­կան աշխարհի հետ էր մեծ հույսեր կապում: Ինչ ստացվեց իրա­կա­նում, Շուշիում ԹՊԿ գագա­թա­ժո­ղովն է վկա­յում, որից երկու օր անց Ղազախստա­նը, Ադրբե­ջա­նը, Ուզբեկստա­նը, Կիրգի­զիան եւ Տաջիկստա­նը համա­տեղ զորա­վարժություններ են անցկացնում:

Չինաստան այցից հետո, իհարկե, Պուտի­նը կարող է Հունգա­րիա­յի վարչա­պե­տին ասել: «Եւ դու՞, Վիկտոր»: Բայց նման դեպքի համար իրենք՝ ռուսնե­րը, հայտնի արտա­հայտություն ունեն. «Քո անկման համար ես մեղա­վոր չեմ»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ