ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ժողովուրդների «Բանտ» Ադրբեջանը

Ադրբեջանը ուդիական քրիստոնեության նկատմամբ հանդուրժող է եղել բացառապես մի նպատակով՝ այն հայերին հակադրելու, հայերից գողանալու համար։ Իսկ հիմա, երբ Ադրբեջանում վստահ են, որ արցախյան հարցը լուծվել է, ապա ուդիական ազգային ու կրոնական ճնշումները դառնալու են նորմալ երևույթ»։ «Մավրը իր գործն արեց, մավրը կարող է գնալ»։ 

Արայիկ Մկրտումյան

2023թ․ սեպտեմբերին Արցախը բռնի հայաթափման ենթարկելուց առաջ ու հետո Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ պիտի լինեն ու «հրավիրել է» արցախի հայերին, որպեսզի նրանք ադրբեջանական անձնագիր վերցնեն և «հաշտ ու համերաշխ ապրեն ադրբեջանցիների հետ՝ օգտնվելով քաղաքացիական բոլոր ազատություններից»։ Այն, որ Ադրբեջանի խոստումները մի քոռ կոպեկ անգամ չարժեն՝ հայտնի փաստ է։ Ինչպես նաև հայտնի փաստ է այն, որ իրեն ժողովուրդների «դրախտ» համարող Ադրբեջանը, որ փորձում է հանդուրժողականության ու ազգային փոքրամասնությունների ազատության դրախտի դեր տանել, հանդիսանում է ոչ միայն հայատյաց, այլև անհանդուրժող բոլորի ու ամեն ինչի նկատմամբ։ Ադրբեջանը միայն հայերին չէ, որ ատում է։ Ադրբեջանը ատում է բոլորին՝ այդ թվում և ուրիշներից գողացված ու Ստալինի քավորությամբ ստեղծված հանրապետությունում ապրող այն ազգերին ու ժողովուրդներին, ովքեր այդտեղ են եղել դեռևս այն ժամանակներին, երբ Ադրբեջան կոչված փորձանքը դեռևս չէր էլ պատրաստվում հայտնվել աշխարհի վրա։ Եվ հիմա Ադրբեջանը ատում է բոլոր նրանց, ովքեր իր կեղծիքի, կեղծ ինքնության ու կեղծ պատմության ստեղծման վկաներն են։ Բաքվի սուլթանը ամեն ինչ անում է Ադրբեջանի տարածքում գտնվող մշակույթն ու պատմությունը ադրբեջանականացնելու ուղղությամբ։
Առաջին ու գլխավոր հարվածն իհարկե ուղղված է հայերի դեմ, բայց Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնությունները ևս «վայելում են» Բաքվի ֆաշիստական քաղաքականությունը։ Ուսումնասիրելով, թե ինչ է կատարվում էթնիկ փոքրամասնությունների հետ Ադրբեջանում, հասկանում ես, թե ինչ է առաջարկում Ալիևը հայերին՝ ջարդ, ճնշումներ, ձուլում։ Եվ այս խնդիրներին Ադրբեջանում ապրող փոքրամասնությունները բախվում են ամեն օր։ Թալիշներ, լեզգիներ, երգիվջներ, բարդուղներ, թաթեր, ուդիներ, քրդեր, ավարներ․․․նրանք Ադրբեջանում ապրող այն ազգային փոքրամասնությունների մի մասն են, ովքեր դժբախտություն ունեն ադրբեջանցիների իշխանության տակ ապրելու։ Բաքվում ոչ մի ջանք ու եռանդ չեն խնայում նրանց ձուլելու, նրանց ինքնագիտակցությունը վերացնելու համար։ Նրանք Ադրբեջանի համար այն «երկրորդ կարգի» մարդիկ են, որոնց պետք է օգտագործել ամենաբարդ ժամանակ ու դեն նետել։ Այդ ազգային փոքրամասնությունները զրկված են իրենց լեզուն ու ազգային սովորույթները պահպանելու կամ զարգացնելու հնարավորությունից։ Շատ անգամ նրանց արգելում են իրենց բնիկ անուններով կոչվելու։ Օրենքով ամեն ինչ թույլատրված է, թղթի վրա սքանչելի ստեր կան գրված, բայց միայն այդքանը։
Մենք հրաշալի գիտենք, որ արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանում ընդունված քաղաքականություն կար սահմանագծին թալիշ, լեզգի և այլ ազգերից զինվորներ շարելու։ Հայերի դեմ մարտական գործողությունների ժամանակ մշտապես ադրբեջանցիները առաջին հերթին ուղարկել են ոչ-ադրբեջանցիներին՝ այդ կերպ երկու հարց լուծելով՝ մի կողմից նվազեցրել են ադրբեջանցիների հնարավոր կորուստները, մյուս կողմից մահվան բերան են ուղարկել այն բոլորին, ովքեր այլ գիտակցություն և ինքնություն ունեն։ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների հարվածում են ոչ միայն կրթական ու մշակութային առումով(օրինակ բուդուղերենը գրեթե ոչնչացված են ու նույնիսկ եթե այն սկսի գրային մակարդակում տարածվել, դեռևս երաշխավորված չէ, որ կփրկվի անհետացումից․ ահա սա է ադրբեջանական հումանիզմը), այլև՝ տնտեսապես։ Բաքվի բռնապետը ամեն ինչ անում է, որ ազգային փոքրամասնությունները մնան չքավոր, անգրագետ ու մերժված, որովհետև եթե նրանք կարողանան կապիտալ կուտակել, լինեն կիրթ ու գիտակից, ապա կպայքարեն իրենց իրավունքների համար։ Օրինակները բազմաթիվ են։ Օրինակ Եվլախի շրջանում, որը Ադրբեջանի ամենաաղքատ շրջաններից մեկը չէ, թալիշներին գրեթե հասցրել են մուրացկանի կարգավիճակի։ Բազմազավակ ընտանիքներին ոչ մի կարգի օգնություն չի ցուցաբերվում, կրոնական փոքրամասնությունները որևէ ազատություն չունեն։ Ադրբեջանում ամեն ինչ անում են, որ այնտեղ ապրեն միայն ադրբեջանցիները և մյուսները ենթական են միայն մշակման ու օգտագործման։
Հարկ է նշել, որ ադրբեջանցիները հայկական ճարտարապետական մշակույթի զարդերը փորձում են կա՛մ լրիվ ոչնչացնել, կամ «նվիրել» ուդիներին՝ դրանով իսկ փորձելով «ապահայկականացնել տարածաշրջանը»։ Բայց հայերից մշակույթ գողանալով ուդիները չեն հարստանալու։ Ադրբեջանը ուդիական քրիստոնեության նկատմամբ հանդուրժող է եղել բացառապես մի նպատակով՝ այն հայերին հակադրելու, հայերից գողանալու համար։ Իսկ հիմա, երբ Ադրբեջանում վստահ են, որ արցախյան հարցը լուծվել է, ապա ուդիական ազգային ու կրոնական ճնշումները դառնալու են նորմալ երևույթ»։ «Մավրը իր գործն արեց, մավրը կարող է գնալ»։
Ցավոք ստի Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնությունները ջախջախված են տնտեսապես, գտնում են այնպիսի ծանր սոցիալ-տնտեսական վիճակում, որ անհնար դառնա ինքնությունը պահելը։ Նրանց մի մասը ուծացված է, իսկ մնացածը ուժ չունեն։ Եվ դա տրամաբանական է։ Իր առաջին հանրապետության տարիներից էլ սկսած Ադրբեջանը մշտապես պետական համակարգի ողջ ուժով պայքարել է ոչ-ադրբեջանցիների դեմ։ Դա այդպես է նաև այսօր։ Ալիևյան վարչակարգի այն ստերը, թե Ադրբեջանում ամեն ինչ կարգին է հատկապես ազգային փոքրամասնությունների համար, աշխարհում որևէ հեղինակավոր աղբյուր կամ պարբերական չի հաստատել։ Դա սուտ է ու այդ սուտը շատ թանկ է նստում։ Մեզ վրա նույնպես։
Ադրբեջանը այն պետությունն է, որտեղ ոչ միայն չի գործում ժողովրդավարությունը, այն ոչ միայն ավտոկրատ երկիր է, այլ ֆաշիստական է ու ռասիստական։ Ադրբեջանում ատելությունն ու ուրիշների նկատմամբ, շովինիզմը սովորական պահվածք է։ Այսօր Արևմուտքը ավելի քան մոտ է կանգնած Ադրբեջանին ու Հայաստանին։ Արևմուտքը՝ հանձինս ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պետք է խորապես գնահատեն այս իրավիճակը, որովհետև մի կողմից ունեն ժողովրդավար Հայաստան, որտեղ ազատ խոսքը ամենուր է ու նույնիսկ չափն անցնող և այդ Հայաստանում որևէ ազգային փոքրամասնությունից որևէ մեկը չի կարող անգամ մեկ բառ ասել, որ Հայաստանում վատ է և ունեն Ադրբեջան, որտեղ ապրող ազգային փոքրամասնությունները հանդիսանում են միայն «ծախսվող վառելանյութ» և ոչ ավելին։
Հայաստանը այսօր ավելի մեծ դեր ունի, քան կարելի է պատկերացնել։ Հայաստանն այսօր ոչ միայն ժողովրդավարության, այլև հումանիզմի կենտրոն է, որտեղ հայերը, ռուսները, հնդիկները, պարսիկները, ասորիները, եզդիները ու նույնիսկ հրեաները (որ միշտ կանխակալ են մեր նկատմամբ տրամադրված) ապրում են միանգամայն ազատ ու հանգիստ, անվնաս։ Հայաստանն այսօր շատ ավելի բարեհաճ է օրինակ ռուսների նկատմամբ, քան հենց Ռուսաստանի կառավարությունը, որ ամեն բառի համար բանտարկում է, գործակալ է ճանաչում և այլն։ Եվ այսօր այդ Հայաստանը լուրջ օգնության կարիք ունի։ Հայաստանն այսօր պարզապես տնտեսական միջանցք կամ ռազմավարական օբյեկտ չէ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը մարդկային իրավունքների ու ազգային արժանապատվությունների երկիր է, ուր մաշկի գույնի կամ կրոնի պատճառով երբեք խնդիրներ չեն առաջացել։ Եվ այդ Հայաստանին այսօր Արևմուտքը պարտավոր է օգնել թեկուզ այն բանի պատճառով, որ այս փոքրիկ ու վիրավոր երկրում ամենաբարձրն է գնահատվում ու պաշտպանվում այն, ինչն իրենց համար դրոշակ են դարձրել եվրոպացիներն ու ամերիկացիները՝ մարդկային ազատությունը, արժանապատվությունն ու ընտրելու իրավունքը։ Մենք՝ հայերս ընտրել ենք մեր ուղին՝ դա հումանիզմն է, ազատությունը, մնում է Արևմուտքը բավարար չափով քաջ գտնվի ու հասկանա, որ Հայաստանը տարածաշրջանի ազատության ու հավասարության խորհրդանիշն է, քանի որ առանց Հայաստանի, տարածաշրջանում մնում են միայն ռեակցիոն ավտորիտարները։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *