19.9 C
Yerevan

Հայաստան-Իրան Պայմա­նա­վորվա­ծություն

Հայ-իրա­նա­կան հարա­բե­րության առնչությամբ նոր իրո­ղություննե­րը ծավալվում են մի շրջա­փուլում, երբ Հայաստա­նի ուղղությամբ բավա­կա­նին ակտիվ է նաեւ ԱՄՆ քաղա­քա­կա­նությունը: Իսկ այդ առնչությամբ, ԱՄՆ պետքարտուղա­րի տեղա­կալ Ջեյմս Օ Բրա­յա­նը հայտա­րա­րել է Ադրբե­ջան-Հայաստան-Թուրքիա առեւտրա­յին միջանցքի նպա­տա­կի եւ այդ կերպ ռեգիո­նում Ռուսաստա­նի եւ Իրա­նի ազդե­ցությունը նվա­զեցնե­լու խնդրի մասին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Փաշինյանն ու Փեզեշկիա­նը պայմա­նա­վորվել են. երբ կլի­նի հանդի­պումը

Հուլի­սի 9‑ին տեղի է ունե­ցել Հայաստա­նի վարչա­պետ Փաշինյա­նի եւ Իրա­նի նորընտիր նախա­գահ Մասուդ Փեզեշկիա­նի հեռա­խո­սազրույցը: Նույն օրը Մասուդ Փեզեշկիա­նը հեռա­խո­սազրույց է ունե­ցել նաեւ Իլհամ Ալիեւի հետ: Թեեւ, թե Փաշինյա­նի, թե Ալիեւի հետ հեռա­խո­սազրույցնե­րը ըստ էության ավե­լի մեծ շարքի մասն են: Իրա­նի նախա­գա­հը անցնող երկու օրե­րին շփումներ է ունե­ցել ըստ էության բոլոր այն երկրնե­րի նախա­գահնե­րի հետ, որոնք այս կամ այն մասշտա­բի եւ տրա­մա­չա­փի ներկա­յություն ու դեր ունեն Իրա­նի արտա­քին քաղա­քա­կան եւ անվտանգա­յին արեա­լում: Փաշինյան-Փեզեշկիան հեռա­խո­սազրույցի մասին պաշտո­նա­կան հաղորդագրությունը հայտնում է, որ կողմե­րը վերհաստա­տել են նախկի­նում ձեռք բերած պայմա­նա­վորվա­ծություննե­րին հավա­տարմությունն ու դրանց իրա­կա­նացման ուղղությամբ աշխա­տանքի պատրաստա­կա­մությունը:

Սա կարեւոր է, հաշվի առնե­լով այն, որ նախա­գահ Ռեյի­սիի մահից հետո տեղի ունե­ցած արտա­հերթ ընտրությա­նը ռեֆորմիստ թեյնա­ծու Մասուդ Փեզեշկիա­նի ընտրության ինչ որ առումով անսպա­սե­լի արդյունքը Հայաստա­նում առա­ջացրել է մտա­հո­գություններ, հատկա­պես այն առումով նաեւ, որ Իրա­նի նորընտիր նախա­գա­հը էթնիկ ադրբե­ջանցի է: Իհարկե այդ հանգա­մանքին անդրա­դառնա­լու առիթ ունե­ցել եմ: Բավա­կան է հիշել, որ ծագումով էթնիկ ադրբե­ջանցի է նաեւ Իրա­նի բարձրա­գույն իշխա­նության կրո­ղը՝ Այա­թոլլահ Խամե­նեին: Իրա­նը հազա­րամյա ավանդույթնե­րով բազմազգ պետա­կա­նություն է, որը ունի ձեւա­վորված հստակ ռազմա­վա­րություն ու շահեր, հստակ փիլի­սո­փա­յություն, եւ քաղա­քա­կա­նա­պես մակե­րե­սա­յին է որեւէ գործչի էթնիկ ծագման հանգա­մանքը դիտարկել, որպես իրանյան քաղա­քա­կա­նության ուղենշա­յին գործոն:

Առա­վել եւս, երբ այդ գործի­չը խոշոր հաշվով բարձրա­գույն իշխա­նությունը չէ, այլ ավե­լի շատ գործա­դիր իշխա­նության ղեկա­վա­րը: Այդպի­սով, կարեւոր է, որ Հայաստա­նի վարչա­պետն ու Իրա­նի նորընտիր նախա­գա­հը խոսել են գոյություն ունե­ցող պայմա­նա­վորվա­ծություննե­րը շարունա­կե­լու, դրանց ուղղությամբ աշխա­տե­լու պատրաստա­կա­մության մասին: Միա­ժա­մա­նակ, նշվում է, որ պայմա­նա­վորվել են հանդի­պել առա­ջի­կա պատեհ առի­թով: Մեծ հավա­նա­կա­նությամբ խոսքը Մասուդ Փեզեշկիա­նի երդմնա­կա­լության արա­րո­ղության մասին է, որին թերեւս մասնակցության հրա­վեր կստա­նա ու կմասնակցի Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը, որը Թեհրան էր մեկնել նաեւ նապա­գահ Ռեյի­սիի հուղարկա­վո­րության առի­թով: Միեւնույն ժամա­նակ, հայ-իրա­նա­կան հարա­բե­րության առնչությամբ նոր իրո­ղություննե­րը ծավալվում են մի շրջա­փուլում, երբ Հայաստա­նի ուղղությամբ բավա­կա­նին ակտիվ է նաեւ ԱՄՆ քաղա­քա­կա­նությունը: Իսկ այդ առնչությամբ, ԱՄՆ պետքարտուղա­րի տեղա­կալ Ջեյմս Օ Բրա­յա­նը հայտա­րա­րել է Ադրբե­ջան-Հայաստան-Թուրքիա առեւտրա­յին միջանցքի նպա­տա­կի եւ այդ կերպ ռեգիո­նում Ռուսաստա­նի եւ Իրա­նի ազդե­ցությունը նվա­զեցնե­լու խնդրի մասին: Իրանն էլ հայտա­րա­րել ու հայտա­րա­րում է արտա­ռե­գիո­նալ խաղա­ցողնե­րի ներկա­յություն անընդունե­լիության մասին: Երեւա­նին անհրա­ժեշտ է այդ իմաստով ապա­հո­վել հավա­սա­րակշռությունը, մի կողմից զարգացնե­լով կարեւոր հարա­բե­րությունն ԱՄՆ հետ, մյուս կողմից սակայն դրա­նով որեւէ կերպ չվնա­սե­լով Իրա­նի հետ ոչ պակաս կարեւոր հարա­բե­րությա­նը, առա­վել եւս՝ անվտանգա­յին միջա­վայրում Իրա­նի հետ թերեւս շահե­րի ամե­նա­բարձր համադրե­լիության պարա­գա­յում:

Հոդվա­ծը 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ