19.9 C
Yerevan

Հայաստա­նը Զբո­սաշրջի­կին Պետք Է Ներկա­յա­նա Հալի­ձո­րով

Երեւա­նում պետք է լինի Հայոց արքա­յա­տոհմե­րի խորհդանշա­կան պանթեոն։ Ոչ թե միայն Հայկ Նահա­պե­տի արձան։

Վահրամ Աթա­նեսյան

Հետաքրքիր է, երբ Երեւա­նի կենտրո­նում Կիրո­վի փողո­ցը վերանվել է Կորյունի, բնա­կիչնե­րը ի՞նչ վերա­բերմունք են ունե­ցել։ Կամ երբ Լենինգրադյա­նը վերանվեց Քըրք Քըրքորյա­նի, որեւէ մեկը բողոքե՞ց։ Կարծես՝ ոչ։ Ընդհա­կա­ռա­կը, շատե­րը ողջունե­ցին, որ հայ մեծ բարե­րա­րի հիշա­տա­կը հավերժացվել է։ 

Ամիրյան փողո­ցը Երեւա­նի ավա­գա­նու որոշմամբ կոչվել է Պապ թագա­վո­րի։ Սոցիա­լա­կան ցանցե­րում, որքան դիտարկումնե­րը թույլ են տալիս, օգտա­տե­րե­րը հիմնա­կա­նում «տարա­կուսած են»։

Բայց եթե դա կարե­լի է բացատրել Փոքր կենտրո­նի բնա­կիչնե­րի «քաղքե­նիությամբ», ապա մի քաղա­քա­գե­տի դիտարկումը, որ դա արվել է «պետությունը եկե­ղե­ցուն հակադրե­լու, Ձիրա­վի ճակա­տա­մարտի հերոս Պապ թագա­վո­րին եկե­ղե­ցու դեմ պայքա­րո­ղի կերպա­փո­խե­լու եւ մեր ազգա­յին արժեքնե­րով մեր ինքնության դեմ պայքա­րե­լու նպա­տա­կով», մեծ ցանկության դեպքում իսկ դժվար է «անձնա­կան տեսա­կետ» համա­րել։

Երեւա­նում կա Արշա­կունյաց պողո­տա։ Եւ եթե մեր պատմագրությա­նը հավա­տանք, Տրդա­տից հետո գրե­թե բոլոր Արշա­կունի արքա­նե­րը, մեղմ ասած, Եկե­ղե­ցու հետ խնդիրներ են ունե­ցել։ Այդ թվում եւ՝ Պապի հայր Արշակ Երկրորդը։ Նրա եւ Ներսես Մեծի հակա­ռա­կությունը հայտնի է, իսկ Արշա­կի հայր Տիրա­նը հայ միակ թագա­վորն է, ում հրա­մա­նով կաթո­ղի­կոս է սպանվել։

Երբ Հոկտեմբերյան պողո­տան վերանվանվել է Արշա­կունյաց, Մայր աթո­ռը դժգո­հություն հայտնե՞լ է, այդ որո­շումը Ամե­նայն Հայոց կաթո­ղի­կո­սի հետ համաձայնեցվե՞լ է, թե՞ Եկե­ղե­ցին բավա­րարվել է նրա­նով, որ Կարմիր բանա­կի փողոցն էլ կոչվել է Գրի­գոր Լուսա­վորչի՞։

Անկախ նրա­նից, թե որտեղ է ծնվել Արսեն Ամիրյա­նը, ինչ հայացքներ է ունե­ցել, նրա անունով փողոց անկախ Հայաստա­նի մայրա­քա­ղա­քում չի կարող լինել, քանի որ ոչ կենսագրությամբ, ոչ գործունեությամբ նա Հայաստա­նի հետ որեւէ կապ չի ունե­ցել։

Օգտա­տե­րե­րից մեկը հիշել է, որ Ամիրյան փողո­ցը ժամա­նակ առաջ վերանվանվել է Վռամշա­պուհ արքա­յի, բայց «անունը չի կպել, անբա­րե­հունչ էր»։ Երեւա­նում Մաշտո­ցի պողո­տա կա, պետք է լինի նաեւ կամ նախ պետք է լիներ Վռամշա­պուհ արքա­յի փողոց, որովհե­տեւ Հայոց գրի համար նախ նրան ենք պարտա­կան։ 

Երեւա­նում պետք է լինի Հայոց արքա­յա­տոհմե­րի խորհդանշա­կան պանթեոն։ Ոչ թե միայն Հայկ Նահա­պե­տի արձան, բայց՝ Նոր Նորքում։ Այդ արձա­նի տեղը Հանրա­պե­տության հրա­պա­րակն է։

Վերջին շրջա­նում նախանձախնդիր մարդիկ բացում են աշխարհիկ Հայաստա­նի «թաքցված գանձե­րը»՝ բերդեր, ամրոցներ։ Հայաստա­նը տասնամյակներ շարունակ զբո­սաշրջիկնե­րին ներկա­յացրել են Մատենդա­րա­նով, Էջմիածնով, Սեւա­նով եւ Գառնի-Գեղարդով։ Հայաստա­նը պետք է ներկա­յա­նա նաեւ, պայմա­նա­կան ասած՝ Հալի­ձո­րով։

Մի սերունդ հետո երի­տա­սարդությունը պետք է հպարտա­նա, որ ծնվել եւ մեծա­ցել է Երեւա­նի կենտրո­նում՝ Պապ թագա­վո­րի փողո­ցում։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ