19.9 C
Yerevan

Ընդդի­մությունն Ուզում Է Արդա­րացնել Մանդա­տից Չհրա­ժարվե­լը

Ընդդի­մությունը միա­ժա­մա­նակ փորձել է թե՛ վիճարկել ընտրություննե­րի արդյունքնե­րը, թե՛ պահպա­նել խորհրդա­րա­նում ներկա­յություն ունե­նա­լու հնա­րա­վո­րությունը։

Մարիա Կարա­պետյան

Լուրե­րը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգա­մա­վոր Մարիա Կարա­պետյա­նի հետ։ Զրույցի ընթացքում վերջինս ներկա­յացնում է իր դիրքո­րո­շումը հետընտրա­կան զարգա­ցումնե­րի վերա­բերյալ՝ պնդե­լով, որ իշխող ուժը ստա­ցել է օրգա­նա­կան քվե՝ վերա­հաստա­տե­լով իր լեգի­տի­մությունը։ Ըստ Կարա­պետյա­նի՝ ընդդի­մության կողմից ընտրություննե­րի արդյունքնե­րի վիճարկումը զուրկ է իրա­վա­կան հիմքե­րից, քանի որ նրանց հավա­քած ձայնե­րի շուրջ առկա են ընտրա­կա­շառքի հիմնա­վոր կասկածներ և հրա­պա­րակված ձայնագրություններ։ Փորձում էհիմնա­վո­րել, որ նոր ընտրություննե­րի կարիք չկա, իսկ ընդդի­մա­դիրնե­րի առա­ջարկած հետընտրա­կան կոա­լի­ցիան պարզա­պես փորձ է՝ արդա­րացնե­լու խորհրդա­րա­նա­կան մանդատնե­րը վերցնե­լու որո­շումը սեփա­կան ընտրողնե­րի առջև։ Վերջում շեշտվում է, որ կառա­վա­րող ուժը շարունա­կե­լու է իրա­կա­նացնել իր ծրագրե­րը՝ կառա­վա­րե­լով հնա­րա­վոր անվտանգա­յին ռիսկե­րը և ապա­հո­վե­լով պետա­կան ինստի­տուտնե­րի բնա­կա­նոն գործունեությունը։

Մարիա Կարա­պետյա­նը նշեց, որ իշխա­նությունը չի պնդում, թե խորհրդա­րա­նը լեգի­տիմ չէ։ Նրա խոսքով՝ կառա­վա­րող ուժը վերա­հաստա­տել է իր մանդա­տը «օրգա­նա­կան քվեով», քանի որ ավե­լի քան 720 հազար քաղա­քա­ցի աջակցել է խաղա­ղության օրա­կարգին և իշխա­նության ծրագրե­րին։ Միևնույն ժամա­նակ, պատգա­մա­վո­րը դիտարկեց, որ ընդդի­մա­դիր որոշ ուժե­րի ստա­ցած ձայնե­րի շուրջ լուրջ կասկածներ կան՝ հատկա­պես ընտրա­կա­շառքնե­րի վերա­բերյալ հրա­պա­րակված ձայնագրություննե­րի ֆոնին։

Կարա­պետյա­նը ասաց, որ այդ կասկածնե­րը հիմնված չեն ենթադրություննե­րի վրա, այլ իրա­վա­պահ մարմիննե­րի աշխա­տանքի և հրա­պա­րակված նյութե­րի վրա։ Նրա կարծի­քով՝ իրա­վա­կան գործընթացներն իրենց ընթացքով կտան համա­պա­տասխան պատասխաննե­րը, ուստի իշխա­նության համար Սահմա­նադրա­կան դատա­րան դիմե­լու անհրա­ժեշտություն չկա։Անդրադառնալով ընտրություննե­րի արդյունքնե­րին՝ ԱԺ պատգա­մա­վո­րը պնդեց, որ իշխա­նությունը հաղթել է նույնիսկ այն պայմաննե­րում, երբ ընդդի­մությունը, ըստ նրա, օգտա­գործել է ընտրա­կա­շառքի մեխա­նիզմներ։ Նա ընդգծեց, որ հաղթա­նա­կը պատկա­նում է ոչ թե իշխա­նությա­նը, այլ այն հարյուր հազա­րա­վոր քաղա­քա­ցի­նե­րին, որոնք իրենց քվեն տվել են գործող իշխա­նությա­նը։

Մարիա Կարա­պետյա­նը քննա­դա­տեց այն գնա­հա­տա­կաննե­րը, թե ժողո­վուրդը պարտվել է ընտրություննե­րում։ Նա ասաց, որ ժողովրդի մեծա­մասնությունը կատա­րել է իր ընտրությունը, և այդ ընտրությունը պետք է հարգել։

Խոսե­լով Կենտրո­նա­կան ընտրա­կան հանձնա­ժո­ղո­վի որո­շումնե­րի շուրջ ստեղծված վիճա­բա­նություննե­րի մասին՝ Կարա­պետյա­նը նշեց, որ իշխա­նությունը պաշտպա­նել է ընտրություննե­րի արդյունքնե­րը հենց սկզբից։ Նրա դիտարկմամբ՝ ընդդի­մությունը միա­ժա­մա­նակ փորձել է թե՛ վիճարկել ընտրություննե­րի արդյունքնե­րը, թե՛ պահպա­նել խորհրդա­րա­նում ներկա­յություն ունե­նա­լու հնա­րա­վո­րությունը, ինչն իր կարծի­քով հակա­սա­կան վարքա­գիծ է։ Պատգա­մա­վո­րը մանրա­մասն ներկա­յացրեց ընտրա­կան օրենսգրքի դրույթնե­րը՝ նշե­լով, որ որոշ ընտրա­տե­ղա­մա­սե­րում արդյունքնե­րի անվա­վեր ճանա­չումը ինքնա­բե­րա­բար չի նշա­նա­կում վերաքվեարկության անցկա­ցում։ Նրա խոսքով՝ օրենքը պահանջում է գնա­հա­տել, թե արդյոք արձա­նագրված խախտումնե­րը իրա­կան ազդե­ցություն ունե­ցել են համա­պե­տա­կան արդյունքնե­րի վրա, և կատարված հաշվարկնե­րը ցույց են տվել, որ նման ազդե­ցություն չի եղել։

Անդրա­դառնա­լով ընդդի­մության հավա­քած ավե­լի քան կես միլիոն ձայնե­րին՝ ՔՊ ներկա­յա­ցուցի­չը­կարծիք հայտնեց, որ այդ թիվը չի արտա­ցո­լում իրա­կան քաղա­քա­կան աջակցությունը։ Նրա խոսքով՝ հրա­պա­րակված ձայնագրություննե­րը վկա­յում են, որ բազմա­թիվ դեպքե­րում խոսքը ոչ թե քաղա­քա­կան համոզմունքի, այլ քվե­նե­րի առքուվա­ճառքի մասին է եղել։ Կարա­պետյա­նը, սակայն, ընդգծեց, որ չի կարե­լի բոլոր ընդդի­մա­դիր ընտրողնե­րին նույնացնել ընտրա­կա­շառք ստա­ցողնե­րի հետ։ Միա­ժա­մա­նակ նա մտա­հո­գիչ համա­րեց այն հանգա­մանքը, որ հասա­րա­կության մի հատված նորմալ է ընկա­լել նման երև­ույթնե­րը։

Խոսե­լով ընդդի­մության մեղադրանքնե­րի մասին, թե իշխա­նությունը վարչա­կան ռեսուրս է օգտա­գործել և բյուջե­տա­յին միջոցնե­րով ձայներ է ապա­հո­վել, Մարիա Կարա­պետյա­նը ասաց, որ յուրա­քանչյուր կառա­վա­րող ուժ տնօ­րի­նում է պետա­կան բյուջեն և իրա­կա­նացնում սոցիա­լա­կան ծրագրեր։ Նրա խոսքով՝ թոշակնե­րի բարձրա­ցումը, սոցիա­լա­կան աջակցությունը և առողջա­պա­հա­կան ծրագրե­րը տարածվում են բոլոր քաղա­քա­ցի­նե­րի վրա՝ անկախ քաղա­քա­կան հայացքնե­րից։ Ընդդի­մությունը կարող էր մրցակցել այլընտրանքա­յին ծրագրե­րով, սակայն, իր գնա­հատմամբ, ընտրել է այլ ճանա­պարհ՝ հենվե­լով ֆինանսա­կան ազդե­ցության մեխա­նիզմնե­րի վրա։

Անդրա­դառնա­լով սահմա­նադրա­կան մեծա­մասնության թեմա­յին՝ Կարա­պետյա­նը հիշեցրեց, որ վարչա­պե­տը նախկի­նում խոսել էր դրա անհրա­ժեշտության մասին՝ խաղա­ղության գործընթա­ցի ապա­հովման նպա­տա­կով։ Նա ընդունեց, որ այժմ նման մեծա­մասնություն չկա, սակայն ընդգծեց, որ առա­ջա­ցած ռիսկե­րը կառա­վա­րե­լի են և արդեն իրա­կա­նացվում են համա­պա­տասխան քաղա­քա­կան քայլեր։

Եթե արտա­քին դերա­կա­տարնե­րը համոզված լինեն, թե Հայաստա­նում հարյուր հազա­րա­վոր քաղա­քա­ցի­ներ իսկա­պես աջակցում են պատե­րազմա­կան օրա­կարգ ունե­ցող ուժե­րին, դա կարող է լրա­ցուցիչ ռիսկեր ստեղծել երկրի համար։ Այդ պատճա­ռով, ըստ նրա, իրա­վի­ճա­կը պահանջում է զգույշ կառա­վա­րում։

Խոսե­լով Սամվել Կարա­պետյա­նի նախա­ձեռնած հետընտրա­կան ընդդի­մա­դիր համախմբման մասին՝ Մարիա Կարա­պետյա­նը կարծիք հայտնեց, որ դրա հիմնա­կան նպա­տա­կը խորհրդա­րա­նա­կան մանդատներ վերցնե­լու գործընթա­ցը քաղա­քա­կա­նո­րեն արդա­րացնելն է։ Նրա համոզմամբ՝ ընդդի­մա­դիր ուժե­րը փորձում են միասնա­կան որոշման տպա­վո­րություն ստեղծել, որպեսզի նվա­զեցնեն իրենց աջա­կիցնե­րի քննա­դա­տությունը։ Կարա­պետյա­նը հիշեցրեց, որ ընտրություննե­րից առաջ ընդդի­մա­դիր ուժե­րը նույնպես փորձել էին տարբեր ձևա­չա­փե­րով համա­գործակցել, սակայն չեն կարո­ղա­ցել համո­զիչ քաղա­քա­կան առա­ջարկ ներկա­յացնել հասա­րա­կությա­նը։

Ամփո­փե­լով՝ ՔՊ պատգա­մա­վորն ասաց, որ որևէ հետընտրա­կան կոա­լի­ցիա­յի ձևա­վո­րումը, իր կարծի­քով, չի փոխի քաղա­քա­կան իրա­կա­նությունը։ Նրա համոզմամբ՝ ընդդի­մությունը չունի այնպի­սի «օրգա­նա­կան» հանրա­յին դժգո­հություն, որը կարող է լայն փողո­ցա­յին շարժման հիմք դառնալ, իսկ խաղա­ղության գործընթացն արդեն գտնվում է կայացման փուլում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ