17.7 C
Yerevan

Ի՞նչ Են Խոսել Միրզո­յանն ՈՒ Բայրա­մո­վը

Ադրբե­ջա­նը պատրաստվում է գուցե էսկա­լա­ցիա­յի նոր միջա­վայրա­յին հնա­րա­վո­րության եւ այն օգտա­գործե­լուն: Արդյո՞ք այդ հանգա­մանքն էլ օգտա­գործվում է Երեւա­նին «խիզախ քայլե­րի» մղե­լու համար:

Հակոբ Բադալյան

Ինչ են խոսել Բլինքե­նը, Միրզո­յանն ու Բայրա­մո­վը

Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րը X‑ի իր միկրոբլո­գում գրա­ռում է արել եւ շնորհա­կա­լություն հայտնել ԱՄՆ պետքարտուղար Բլինքե­նին՝ Վաշինգտո­նում Միրզո­յան-Բլինքեն-Բայրա­մով եռա­կողմ հանդիպման կազմա­կերպման համար, նշե­լով նաեւ, որ Հայաստանն ունի քաղա­քա­կան կամք Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության պայմա­նա­գի­րը ավարտին հասցնե­լու եւ ստո­րագրե­լու համար: Վաշինգտո­նում տեղի ունե­ցած հանդիպման առնչությամբ տարածվել է բավա­կա­նին համեստ բովանդա­կությամբ հաղորդագրություն այն մասին, որ կողմե­րը քննարկել են խաղա­ղության պայմա­նագրի հարցում առա­ջընթա­ցը եւ պայմա­նա­վորվել են շարունա­կել աշխա­տանքը:

ԱՄՆ հայտնել է իր վճռա­կան աջակցությունը այդ գործընթա­ցին: Այստեղ չկա որեւէ նոր բան: Սովո­րա­բար, հաղորդագրություննե­րի այդպի­սի համեստությունը պայմա­նա­վորված է լինում իրա­պես անարդյունա­վե­տությամբ, կամ հակա­ռա­կը՝ որեւէ պայմա­նա­վորվա­ծությամբ, որը սակայն ունի իմպլե­մենտա­ցիա­յի հեռանկա­րի հանրա­յին մատուցման ուղղությամբ լրա­ցուցիչ աշխա­տանքի կարիք, եւ ավե­լորդ բարձրա­ձայնումնե­րը դիտվում են այդ աշխա­տանքին խոչընդոտ: Ո՞ր դեպքի հետ գործ ունենք վաշինգտոնյան հանդիպման պարա­գա­յում, բարդ է ասել: Հանդի­պումը տեւել է մոտ մեկ ժամ:

Համե­նայն դեպս այդքան է Հայաստա­նի ԱԳՆ հաղորդագրություննե­րի «ժամա­նա­կա­յին հեռա­վո­րությունը»՝ հանդիպման մեկնարկի ու ավարտի մասին հաղորդագրություննե­րի: Համե­նայն դեպս, Վաշինգտո­նի հանդի­պումից առաջ Բաքուն մի քանի անգամ հայտա­րա­րել է, որ խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրման խոչընդոտ է համա­րում Հայաստա­նի Սահմա­նադրությունն ու այն փոխե­լը ստո­րագրման պայման է: Ընդ որում, այդ մասին Ադրբե­ջա­նը ասել է նաեւ պետքարտուղա­րի Եվրո­պա­յի ու Եվրա­սիա­յի հարցե­րի տեղա­կալ Ջեյմս Օ Բրա­յա­նին, որը Երեւան այցից օրեր անց ժամա­նել էր Բաքու:

Ի դեպ, Բաքվում նա հայտա­րա­րել էր, որ Երեւա­նը պատրաստ է «խիզախ քայլե­րի»: Թե ինչ «խիզախ քայլե­րի» մասին է խոսքը, պարզ չէ, եւ պարզ չէ նաեւ, թե ինչի է պատրաստ Բաքուն: Ավե­լին, Բաքվի պահվածքից բավա­կա­նին պարզ է, որ Ադրբե­ջա­նը պատրաստ չէ խաղա­ղության պայմա­նագրի: Եվ ավե­լին՝ Ադրբե­ջա­նը պատրաստվում է գուցե էսկա­լա­ցիա­յի նոր միջա­վայրա­յին հնա­րա­վո­րության եւ այն օգտա­գործե­լուն: Արդյո՞ք այդ հանգա­մանքն էլ օգտա­գործվում է Երեւա­նին «խիզախ քայլե­րի» մղե­լու համար:

Հոդվա­ծը 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ