19.9 C
Yerevan

Խաղա­ղության Իմաստը

Մանա­վանդ որ 1991թ. սեպտեմբե­րին կողմե­րը Ժելե­զո­վոդսկի կոմյունի­կե են ստո­րագրել՝ պարտա­վորվե­լով չեղարկել Լեռնա­յին Ղարա­բա­ղի մասին ԽՍՀՄ սահմա­նադրությա­նը հակա­սող բոլոր իրա­վա­կան ակտե­րը: BBC‑ի ադրբե­ջա­նա­կան ծառա­յությունը թեմա­յի վերա­բերյալ ծավա­լուն հրա­պա­րա­կում է արել, ինչից հասկացվում է, որ Բաքուն մերժում է իր սահմա­նադրության նախա­բա­նի որեւէ խմբագրում իսկ:

Վահրամ Աթա­նեսյան

Խաղա­ղությունը երկրի զարգացման համար է, ոչ թե ռազմա­վա­րա­կան սեղման

Հղում անե­լով հայկա­կան լրատվա­մի­ջոցնե­րին բաքվի մամուլը գրում է, որ Հայաստա­նը Վրաստա­նին կապող ավտո­մայրուղու մի հատվա­ծը «Թուրան» գործա­կա­լությունը եւ ուղեանց կամուրջն անցնում է Ադրբե­ջա­նին: Դա տեղի է ունե­նում Վաշինգտո­նում Բլինքեն-Միրզո­յան-Բայրա­մով հանդիպման ֆոնին, որի մասին, սակայն, ադրբե­ջա­նա­կան կողմը գրե­թե ոչինչ չի խոսում: Միայն «Թուրան» գործա­կա­լությունը է մեջբե­րել հանդիպման մեկնարկին ԱՄՆ պետքարտուղա­րի խոսքը, ըստ որի՝ ամե­րիկյան ներգրավվա­ծությամբ ձեռք են բերվել համա­ձայնություններ, եկել է դրանք ամփո­փե­լու ժամա­նա­կը:

Ի՞նչ համա­ձայնություննե­րի մասին է խոսքը, եթե Բաքվի իշխա­նա­կան մամուլն ասում է, որ Վաշինգտո­նում Ջեյհուն Բայրա­մո­վը Հայաստա­նի սպա­ռա­զինվե­լու մասին ահա­զանգ է հնչեցրել, իսկ սահմա­նա­զատման հանձնա­ժո­ղովնե­րի Կանո­նա­կարգի համա­ձայնեցման մասին այդպես էլ խոսք չկա:

Բաքվի պետա­կան-փորձա­գի­տա­կան քարոզչությունը հերթա­կան նենգա­փո­խության է գնա­ցել եւ ներկա­յացնում է այնպես, որ Հայաստա­նի եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի միա­վորման մասին դրույթն ամրագրված է Հայաստա­նի սահմա­նադրության առա­ջին հոդվա­ծում եւ քանի դեռ չի փոխվել՝ խաղա­ղության պայմա­նա­գիր չի ստո­րագրվի: ԱՄՆ պետքարտուղա­րի եւ Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րի հետ հանդիպմա­նը Ջեյհուն Բայրա­մովն այդ խնդրին անդրադարձե՞լ է:

Չափա­զանց սկզբունքա­յին է Կիրանցի ճանա­պարհա­հատվա­ծի հարցը, որովհե­տեւ եթե կողմե­րը գնում են խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրման, ապա ըստ էության որեւէ բարդություն չպետք է լինի, եթե նույնիսկ ուղեանց կամուրջը 1976թ. քարտե­զով գտնվել է Ադր. ԽՍՀ տարածքում. Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը կարող են պայմա­նա­վորվել ճանա­պարհա­հատվա­ծի եւ կամրջի ճահա­գործման հարցում: Եւ դա կլի­ներ հստակ ցուցիչ, որ հակա­ռակ կողմի մտադրություննե­րը խաղա­ղա­սի­րա­կան են:

Իրա­կա­նում, ինչպես մամուլն է փոխանցում, ճանա­պարհի այդ հատվածն արդեն փակ է, Հայաստա­նը շրջանցիկ հաղորդուղի է կառուցում, որը նաեւ Իջեւա­նը կկա­պի Նոյեմբերյա­նի հետ: Որքանո՞վ է արդա­րացված հայկա­կան կողմի կառուցո­ղա­կան պացիֆիզմը, եթե հակա­ռակ կողմից համարժեք վերա­բերմունք չկա: Պատե­րազմի եւ խաղա­ղության ընտրությունը, ինչպես 2018–20 թվա­կաննե­րին, առա­վել եւս այսօր Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի տիրույթում չէ:

Եթե աշխարհա­քա­ղա­քա­կան մրցակցությունը, որ Հարա­վա­յին Կովկա­սի եւ Կենտրո­նա­կան Ասիա­յի շուրջ սրվում է, տանի կոնֆրոնտա­ցիա­յի, ապա հայկա­կան պացիֆիզմը որեւէ նշա­նա­կություն չի ունե­նա­լու, ինչպես եւ սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի կամ նոր սահմա­նադրության ընդունման խոսույթը: Ոչ ոքի չի հետաքրքրում, թե Հայաստա­նի սահմա­նադրության նախա­բա­նում ինչ է գրված: Հակա­ռակ դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովա­նու ներքո քառորդ դար չարչրկված բանակցություննե­րում խնդի­րը կակտուա­լացվեր:

Մանա­վանդ որ 1991թ. սեպտեմբե­րին կողմե­րը Ժելե­զո­վոդսկի կոմյունի­կե են ստո­րագրել՝ պարտա­վորվե­լով չեղարկել Լեռնա­յին Ղարա­բա­ղի մասին ԽՍՀՄ սահմա­նադրությա­նը հակա­սող բոլոր իրա­վա­կան ակտե­րը: BBC‑ի ադրբե­ջա­նա­կան ծառա­յությունը թեմա­յի վերա­բերյալ ծավա­լուն հրա­պա­րա­կում է արել, ինչից հասկացվում է, որ Բաքուն մերժում է իր սահմա­նադրության նախա­բա­նի որեւէ խմբագրում իսկ:

Ստեղծված բարդ իրա­վի­ճա­կում Հայաստա­նին լրջա­գույն աջակցություն կարող է ցուցա­բե­րել Ստե­փա­նա­կերտը՝ որպես բռնա­տե­ղա­հանված 150 հազար մարդու իրա­վունքնե­րի ներկա­յա­ցուցիչ, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում: Եթե Ստե­փա­նա­կերտի վերնա­խա­վը չի կատա­րում այս փուլի իր հիմնա­կան պարտա­կա­նությունը, ապա ծագում է ԼՂ ներկա­յա­ցուցչա­կան մարմին ձեւա­վո­րե­լու խնդիր: Կիրանցի հատվա­ծում ճանա­պարհի կարգա­վի­ճա­կի փոփո­խությունը եւ Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան սուբյեկտության դեգրա­դա­ցիան հավա­սա­րա­զոր են: Երկու դեպքում էլ Հայաստա­նը դիրքա­յին չափա­զանց կարեւոր կորուստներ է կրում: Խաղա­ղությունը երկրի զարգացման, ոչ թե ռազա­մա­վա­րա­կան սեղման համար է։

Հոդվա­ծը 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ