17.7 C
Yerevan

Ի՞նչ Ծառա­յություն Է Մատուցել Գալստյա­նը Բաքվին

Սարգիս Գալստյա­նը, պատե­րազմից հետո ԿԳՄ նախա­րա­րության աշխա­տա­կազմի ղեկա­վա­րի տեղա­կալ լինե­լով՝ կարո՞ղ էր տեղյակ լինել, թե Արցա­խի Անվտանգության խորհրդում ինչ հարցեր են քննարկվում, ով ինչ դիրքո­րո­շում ունի կամ ինչ որա­կի են Նիկոլ Փաշինյան-Արա­յիկ Հարությունյան հարա­բե­րություննե­րը: Մանա­վանդ Արա­յիկ Հարությունյա­նը խոստո­վա­նել է, որ աշխա­տա­սենյա­կից մինչեւ հասնում է Ազգա­յին ժողով՝ երեւանյան մամուլն արդեն գրում է ԱԽ նիստի եւ ընդունված որո­շումնե­րի կամ առկա տարա­կարծություննե­րի մասին:

Վահրամ Աթա­նեսյան

Սարգիս Գալստյա­նը «Սարխան» է, թե՞ «Շիրխան»

Քննչա­կան կոմի­տեն հայտնում է, որ քրեա­կան վարույթից Ս.Գ.-ի վերա­բերյալ մասն անջատվել եւ մեղադրա­կան եզրա­կա­ցությամբ ուղարկվել է հսկող դատա­խա­զին՝ հաստա­տե­լու եւ դատա­րան ուղարկե­լու համար: Քրեա­կան գործով անցնող Ստե­փա­նա­կերտի բնա­կիչ Ս.Գ.-ն, ինչպես հասկացվում է 2018–23 թվա­կաննե­րին նրա զբա­ղեցրած պաշտոննե­րի թվարկումից, նույն ինքը Սարգիս Գալստյանն է, որ անցյալ տարվա սեպտեմբե­րին մնա­ցել էր Ստե­փա­նա­կերտում:

Նրան մեղսագրվում է, որ 2020թ. նոյեմբե­րին կապ է հաստա­տել օտա­րերկրյա հատուկ ծառա­յության ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, հավա­քագրվել, ստա­ցել «Սարխան» ծածկա­նունը եւ Արցա­խում տիրող իրա­վի­ճա­կի, ԼՂ հարցի շուրջ Երեւա­նի եւ Ստե­փա­նա­կերտի դիրքո­րո­շումնե­րի, բնակչության տրա­մադրություննե­րի մասին տեղե­կություններ է փոխանցել: Նշված է նաեւ, որ նա օտա­րերկրյա հատուկ ծառա­յության ներկա­յա­ցուցչի կողմից պաշտոն ստա­նա­լու առա­ջարկ է ստա­ցել։

Այսինքն, նա հավա­քագրվել կամ ինքնա­մա­տուցվել է քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո: Այդ դեպքում ի՞նչ նշա­նա­կություն ունի, թե նա մինչ այդ զբա­ղեցրել է Շուշիի վարչա­կազմի ղեկա­վա­րի տեղա­կա­լի, կամ ռազմա-հայրե­նա­սի­րա­կան դաստիա­րա­կության նախա­րա­րության աշխա­տա­կազմի ղեկա­վա­րի պաշտո­նը, երբ Շուշին արդեն ադրբե­ջա­նա­կան վերահսկո­ղության տակ էր, եւ մարդիկ ամե­նուր խոսում էին, որ ադրբե­ջանցի­նե­րը ռուս զինվո­րա­կաննե­րի ուղեկցությամբ վխտում են Ստե­փա­նա­կերտում:

Պատե­րազմում պարտված Արցա­խի բանա­կի, հանրա­յին տրա­մադրություննե­րի մասին ադրբե­ջա­նա­կան հատուկ ծառա­յություննե­րի աշխա­տակցին ի՞նչ պիտի ասեր Սարգիս Գալստյա­նը, որ գաղտնիք լիներ: Այն դեպքում, երբ Ադրբե­ջա­նի Պետա­կան անվտանգության ծառա­յության տնօ­րե­նի առա­ջին տեղա­կալ Ջեյհուն Շադլինսկին ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության միջո­ցով ցանկցած վայր էր այցե­լում:

Ինչ վերա­բե­րում է Հայաստան-Արցախ հաղորդակցությա­նը, ապա այն Շուշի-Քարինտակ խաչմե­րուկում տեսախցիկնե­րի միջո­ցով շուրջօրյա մշտա­դի­տարկման տակ էր, իսկ ՊԲ դիրքե­րը հետա­խուզում էին Աղդա­մի ռուս-թուրքա­կան մոնի­տո­րինգա­յին կենտրո­նի ԱԹՍ-երը: Կարճ ասած՝ նոյեմբե­րի 9‑ից հետո ԼՂ-ում Ադրբե­ջա­նին հետաքրքրող միայն մի գաղտնիք կարող էր լինել՝ քաղա­քա­կան ներքին վիճա­կը եւ Երեւան-Ստե­փա­նա­կերտ տարա­ձայնություննե­րը:

Սարգիս Գալստյա­նը, պատե­րազմից հետո ԿԳՄ նախա­րա­րության աշխա­տա­կազմի ղեկա­վա­րի տեղա­կալ լինե­լով՝ կարո՞ղ էր տեղյակ լինել, թե Արցա­խի Անվտանգության խորհրդում ինչ հարցեր են քննարկվում, ով ինչ դիրքո­րո­շում ունի կամ ինչ որա­կի են Նիկոլ Փաշինյան-Արա­յիկ Հարությունյան հարա­բե­րություննե­րը: Մանա­վանդ Արա­յիկ Հարությունյա­նը խոստո­վա­նել է, որ աշխա­տա­սենյա­կից մինչեւ հասնում է Ազգա­յին ժողով՝ երեւանյան մամուլն արդեն գրում է ԱԽ նիստի եւ ընդունված որո­շումնե­րի կամ առկա տարա­կարծություննե­րի մասին:

Ի՞նչ ընդհա­նուր վարույթի մասին է խոսքը, որից Սարգիս Գալստյա­նին վերա­բե­րող մասն առանձնացվել է՝ մեկ առա­ջադրված երկրորդ «Քննչա­կան կոմի­տեն» իրոք նրան մեղադրանք առա­ջադրել է միայն 2020–23 թվա­կաննե­րին «Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րի» հետ համա­գործակցության «համա­գործակցության» համա՞ր: Եթե՝ այո, ապա հարց է ծագում, թե ինչու՞ հատկա­պես նա է պատե­րազմից հետո ինքնա­մա­տուցվել Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րին, ի՞նչ շահ է հետապնդել, գործել է մենա՞կ, թե տարբեր գերա­տեսչություննե­րում, բանա­կում, ուժա­յին կառույցնե­րում գործա­կալներ է ունեցե՞լ, ինչու՞ նշված չէ, որ նա Շուշիում «Ավան պլա­զա» հյուրա­նո­ցի տնօ­րեն է եղել:

Ի վերջո, անհայտ է մնում, թե 2023թ. սեպտեմբե­րի 28-ին նա ի՞նչ մոտի­վա­ցիա­յով է նշա­նակվել Արցա­խի նախա­գա­հի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րի տեղա­կալ եւ վեց ամիս Ստե­փա­նա­կերտում կնոջ հետ ապրե­լուց հետո որո­շել, որ տեղա­փոխվում է Երեւան: Չէ՞ր կասկա­ծում, որ կձերբա­կալվի, չէ՞ր կարող մատուցած ծառա­յություննե­րի դիմաց խնդրել, որ Ադրբե­ջանն իրեն երրորդ երկիր ուղարկի: Սարգիս Գալստյա­նը «Սարխան» է, թե՞ «Շիրխան»։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ