15.8 C
Yerevan

Ինքնասպա­նություն Հայկա­կան Ձևով՝ Արտա­գաղթ

1991թ․ առ այսօր Հայաստա­նից գնա­ցել ու չի վեդարձել մեկ մլն-ից ավել մարդ։ Գնա­ցողնե­րը հիմնա­կա­նում եղել են աշխա­տե­լու լավ տարի­քում գտնվողնե­րը։ Նրանք իրենց հետ տարել են իրենց երե­խա­նե­րին, իրենց տնտե­սա­կան ու ֆինանսա­կան պոտենցիա­լը, ուղե­ղա­յին հնա­րա­վո­րություննե­րը։

Արա­յիկ Մկրտումյան

Արտա­գաղթն ավե­րում է Հայաստա­նը։ Ավե­լի ուժեղ, քան որևէ այլ բան։ Ո՛չ պատե­րազմը, ո՛չ տնտե­սությունը և ոչ էլ որևէ այլ բան այնպես չի հարվա­ծում, ինչպես արտա­գաղթը։ ՔՊ խմբակցության պատգա­մա­վոր, Առողջա­պա­հության նախկին նախա­րար Արսեն Թորոսյա­նը ԱԺ-ում ելույթի ժամա­նակ հայտա­րա­րել էր, որ մտա­հո­գիչ իրա­վի­ճա­կում ենք կագնած և կառա­վա­րությա­նը կոչ էր արել որքան հնա­րա­վոր է շուտ իրա­վի­ճա­կը փոխե­լու ծրագրեր իրա­կա­նացնել, որովհետև նվա­զող ժողովրդի պարա­գա­յում մենք չենք կարող գոյատև­ել որպես պետություն, որովհետև նվա­զող բնակչությամբ հնա­րա­վոր չէ ունե­նալ ուժեղ տնտե­սություն, անվտանգություն և այլն։ Իր հերթին վարչա­պետ Փաշինյա­նը ևս անդրա­դարձել էր այդ խնդրին՝ նշե­լով, որ արտա­գաղթողնե­րի մեջ քիչ չեն ընտա­նիքներ, ովքեր գնում են, որպեսզի իրենց որդին կամ որդի­նե­րը խուսա­փեն զինվո­րա­կան ծառա­յությունից։

Նկա­տենք, որ միջին հաշվով Հայաստա­նից ամեն տարի մեկնում և չի վերա­դառնում միջի­նում 35–40 հազար մարդ։ Տասը տարվա ընթացքում դա կազմում է երկու հարյուր հազա­րից ավել։ Վերջին տարի­նե­րին Հանրա­պե­տության բնակչության թվա­քա­նա­կի կազմում դրա­կան աճ նկատվել է հատկա­պես 2023թ․, բայց դրա­նում ոչ մի ուրա­խա­նա­լու բան չկա, քանի որ բնակչության ավե­լա­ցումը կապված է եղել 2023թ․ սեպտեմբե­րին Արցա­խի ամբողջա­կան հայա­թա­փումով, երբ Հայաստան տեղա­փոխվեց մոտ 100 հազար մարդ, բայց դրա­նից հետո էլ նրանց մի մասը Հայաստա­նից հեռա­ցել է։ Նշվում է 10–30 հազար մարդ։ Միայն 2016թ․ Հայաստա­նից մեկնել ու չի վերա­դարձել ավե­լի քան 90 հազար մարդ։

Հայաստա­նից մեկնողնե­րի թվում հաճախ հաշվում են նաև արտագնա աշխա­տանքի մեկնողնե­րին։ Մինչև ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը Հայաստա­նից մի քանի տասնյակ հազար մարդ է մեկնել Ռուսաստան, բայց միջազգա­յին դրության սրումից հետո Ռուսաստա­նում առա­ջարկվող աշխա­տա­վարձնե­րը այլևս չեն բավա­րա­րում հայաստանյան կենսա­պայմաննե­րը, ուստի այդ ուղղությամբ արտագնա աշխա­տանքի մեկնողնե­րի թիվը համե­մա­տա­բար կրճատվել է։ Փոխա­րենն ահռե­լիո­րեն մեծա­ցել է ԱՄՆ մեկնե­լու ցանկություն հայտնածնե­րը։ Մի քանի տարվա ընթացքում ԱՄՆ մեկնել ցանկա­ցողնե­րի թիվը գերա­զանցել է երկու միլիո­նը։ Սարսա­փե­լի ցուցա­նիշ է այն, որ ընդա­մե­նը մեկ տարվա ընթացքում գրին քարտի խաղարկությա­նը մասնակցել էր երկու հարյուր հազա­րից ավել մարդ։ 

Ստացվում է, որ ԱՄՆ և Եվրո­պա մուտքի վիզա­յի անարգել լինե­լը և Ռուսաստա­նում բարձր աշխա­տա­վարձե­րը կարող են ընդա­մե­նը մի քանի, առա­վե­լա­գույնը 5 տարվա ընթացքում ամբողջո­վին դատարկել Հայաստա­նը։ Որովհետև շատե­րը կան, որ չեն գնա­ցել, ոչ թե այն պատճա­ռով, չեն ցանկա­ցել, այլ չեն կարո­ղա­ցել։ 

Ընդ որում սա ինչ որ նոր վախ չէ։ Արտա­գաղթն ավե­րում է Հայաստա­նը դեռևս 1990-ականնե­րից սկսած, երբ Սպի­տա­կի ողբերգա­կան երկրա­շարժը, Արցա­խում պատե­րազմը, տնտե­սա­կան բարդություննե­րը, իսկ հետո քրեաօ­լի­գարխիկ իշխա­նա­կան տարի­նե­րը, համա­տա­րած կոռուպցիան, անարդա­րություննե­րը և հուսա­հա­տությունը պատճառ դարձան, որ Հայաստա­նից մեկնեն ու չվե­րա­դառնան միլիո­նից ավել մարդ։

Այս թվե­րը կարող են համե­մատվել միայն համիդյան ջարդե­րի հետ, երբ երե­սուն տարում արնա­խում Աբդուլ Համի­դը կես միլիո­նի հասնող հայ կոտո­րեց Արևմտյան Հայաստա­նում։ Եվ ահա Երրորդ Հանրա­պե­տության տարի­նե­րին Հայաստա­նը կայուն քայլե­րով ինքնաոչնչա­նում է, որովհետև արտա­գաղթը ոչ միայն էապես վնա­սում է ներկան, այլև զրկում ցանկա­ցած տեսա­կի ապա­գա ունե­նա­լու հնա­րա­վո­րությունից։

Դատարկվող Հայաստա­նը չի կարող համա­պա­տասխան քանա­կի բանակ ունե­նալ, տնտե­սություն կառուցել, արտադրություն հիմնել։ Պարզա­պես անհնար կլի­նի, որովհետև մարդիկ պարզա­պես չեն հերի­քի։ Այս դեմոգրաֆիա­կան աղե­տը, կամ ավե­լի ճիշտ կլի­նի ասել՝ սպի­տակ ցեղասպա­նությունը, որ տեղի է ունե­նում, կարող է շատ հանգիստ իրա­կա­նացնել հայ ժողովրդի հին ու նոր թշնա­մի­նե­րի երա­զանքը՝ Հայաստանն առանց հայե­րի։

Բոլորս հիշում ենք, թե ինչ տեղի ունե­ցավ Արցա­խում։ Արցա­խը, որ իր տարածքով Լիբա­նա­նից մեծ էր, ուներ ընդա­մե­նը 120 հազար հոգա­նոց բնակչություն, համե­մա­տած Լիբա­նա­նի մոտ յոթ մլն բնակչության։ Եվ Արցախն ընկավ նաև այն պատճա­ռով, որ ուներ ընդա­մե­նը 120 հազար բնակչություն, իսկ ՀՀ‑ը ընդա­մե­նը 3 մլն։ Եթե Արցախն ունե­նար գոնե մեկ մլն բնակչություն, իսկ ՀՀ‑ը՝ գոնե հինգ մլն(ինչը լրիվ իրա­տե­սա­կան էր, եթե հաշվի առնենք, որ հայաստանն անկա­խա­ցել էր մոտ 4 մլն բնակչությամբ), ապա Արցա­խը կարող էր ինքնուրույն ունե­նալ ամե­նա­քի­չը 50–70 հազա­րա­նոց մշտա­կան բանակ, իսկ ընդհա­նուր մոբի­լի­զա­ցիա­յի դեպքում՝ առնվազն 150–170 կամ նույնիսկ 200 հազար և ավե­լին։ Հայաստա­նը կարող էր ունե­նալ մշտա­կան 200 հազա­րա­նոց բանակ, իսկ համընդհա­նուր մոբի­լիա­զա­ցիա­յի դեպքում մարտի կհա­ներ ամե­նա­քի­չը կես մլն բանակ։ Իսկ ինչո՞ւ այդ ամե­նը հնա­րա­վոր չեղավ։ Այն պատճա­ռով, որ Հայաստա­նում երեք մլն մարդ չէր ապրում, իսկ Արցա­խում՝ ընդա­մե­նը 100 հազար։ Եվ Հայաստա­նից Արցախ ուղարկված զինվորնե­րի հետ մեկտեղ Արցա­խի ՊԲ թիվը չէր անցնում 20–22 հազա­րից։ Ադրբե­ջա­նը չէր կարող կռվել ՀՀ ու ԱՀ միացյալ 500–700 հազա­րա­նոց բանա­կի դեմ։ Ոչ ոք չէր կարող։ 

1991թ․ առ այսօր Հայաստա­նից գնա­ցել ու չի վերա­դարձել մեկ մլն ից ավել մարդ։ Գնա­ցողնե­րը հիմնա­կա­նում եղել են աշխա­տե­լու լավ տարի­քում գտնվողնե­րը։ Նրանք իրենց հետ տարել են իրենց երե­խա­նե­րին, իրենց տնտե­սա­կան ու ֆինանսա­կան պոտենցիա­լը, ուղե­ղա­յին հնա­րա­վո­րություննե­րը։ Գնա­ցել են զինվորներ, գիտնա­կաններ, ուսուցիչներ, մշա­կույթի ու արվեստի գործիչներ։ Նրանց մի մասն արտա­սահմա­նում ամուսնա­ցել է ուրիշ ազգի հետ։ Տասնյակ հազա­րա­վոր երե­խա­ներ Հայաստա­նում չեն ծնվել։ Տասնյակ հազա­րա­վորներն ընդհանրա­պես չեն ծնվել։ Նրանց երե­խա­նե­րը, որ այստեղ կամուսնա­նա­յին ու երե­խա­ներ կունե­նան, իրար չեն հանդի­պել։ Հայ ընտա­նիքնե­րը, որ պիտի կառուցվեին, չեն կառուցվել։ Չկա­ռուցված ընտա­նիքնե­րի երե­խա­նե­րը չեն ծնվել։ Մեկ մլն մարդու պոտենցիա­լը ցրիվ է եկել աշխարհով մեկ։ Փոշիա­ցել է։ Մեկ մլն֊ը, որ 30 տարում կդառնար գոնե 3 մլն, տարեց֊տարի մաշվել ու զրո­յա­ցել է արտա­սահմա­նում։ Արտա­գաղթը ավե­րել է մեր ներկան ու մաշել ապա­գան։ Ու նույնը շարունակվում է հենց հիմա։

Այս ամե­նը պարզա­պես ինքնասպա­նություն է։ Ուղիղ ճանա­պարհ դեպի պետա­կա­նության գերեզման։ Մենք կարծես վարակվել ենք նիհի­լիզմով ու ձգտում ենք դեպի ոչնչա­կա­նություն։ Էմիլ Սիո­րանն անգամ կնա­խանձեր մեր հավա­քա­կան պետա­կան ինքնասպա­նության այս խելա­հեղ ձգտումին։

Այս թույլ ու ավե­րիչ ժողովրդագրությունը ուղիղ ճանա­պարհ է դեպի գերեզման։ Բժշկության մեջ հայտնի է «անո­րեքսիա» հիվանդությունը, որն անընդմեջ նիհա­րե­լու հիվանդությունն է։ Եվ հեգնանքն այն է, որ օրգա­նիզմը հաճախ կարող է չդի­մադրել այդ անո­րեքսիա­յին ու չդա­դա­րի նիհա­րել, եթե անգամ մարդը այլևս չի ուզում։ Քիչ չի պատա­հում, որ օրգա­նիզմն այնպես է թուլա­նում, որ արդեն չնա­յած բոլոր ջանքե­րին՝ նիհա­րում է մինչև սպառվե­լը, մահա­նա­լը։ Թող ոչ ոք հիմար վստա­հություն չունե­նա, թե մեր հավա­քա­կան օրգա­նիզմը ունակ է անվերջ սթրեսնե­րին դիմա­կա­յե­լու։ Եվ չմո­ռա­նանք նաև, որ մենք շրջա­պատված ենք թուրք-ադրբե­ջանցի­նե­րով, որոնք բազմա­նում են անհա­վա­տա­լի արա­գությամբ։ 

2024թ մենք ունենք պարտություննե­րի մի ամբողջ շարք ու հազա­րա­վոր զոհեր, կորցված հայրե­նիք։ Ի՞նչ ենք մենք առա­ջարկում այդ ամե­նի դիմաց։ Արտա­գաղթ։ Մեր ընկերներն ու որդի­նե­րը իրենց կյանքով են պաշտպա­նել այս հայրե­նի­քը, որը մենք լքում ենք այսքան հեշտ ու թեթև։ Մենք ինքներս ենք ավե­րում ու ամա­յացնում մեր երկի­րը։ Ու ընդհանրա­պես  արժեք չունի, թե որ նախա­րա­րը, վարչա­պե­տը կամ պատգա­մա­վո­րը մտա­հոգ կխո­սի, թե ոչ։ Կարև­ո­րը այն է, որ մենք շարունա­կում ենք օրե­ցօր մաշվել։ Մենք մաշվում ենք ու ամեն գնա­ցո­ղի հետ թուլա­նում է մեր ընդհա­նուր ուժը, տնտե­սությունը, կրթությունը, թուլա­նում ենք մենք։ Թուլա­նում է Հայաստա­նը, թուլա­նում է մայր հայրե­նի­քը, որի զավակնե­րը անվերջ լքում են նրան։

Եվ այո՛, այս հարցն առա­ջին հերթին իշխա­նություննե­րի գործն է։ Նրանք է, որ պարտա­վոր են րոպե առաջ կանգնեցնել այս ինքնա­կործան հեղե­ղը։ Թեկուզ և ամե­նաանհնա­րին գնով, բայց կանգնեցնել։ Բայց և ամեն հայ է պետք է ի՛ր բաժին պատասխա­նատվությունն ունե­նա ու զգա։ Եվ վերջում հիշենք Առա­ջին Հանրա­պե­տության վարչա­պետ Սիմոն Վրացյա­նի խոսքը՝

«Նորից և վերջին անգամ հրա­պա­րա­կավ դիմում եմձեզ հայ գյուղատնտեսներանասնա­բույծներանտա­ռա­գետներհանքա­գետներջրա­գետներայգե­պաններկաթնատնտեսներ և ուրիշմասնա­գետներ՝ եկե՛ք Հայաստանուր ձեզ համարկա առատ գործ և հարմար պաշտոններ։
Ճիշտ էՀայաստա­նում աշխա­տելն այժմ դժվար է ևկապված է զոհո­ղություննե­րի հետբայց եթե դուք չեքգալու դժվա­րին օրե­րինեթե չեք կամե­նումզոհո­ղություն անել այսօրվաղըերբ հասնեն լայն ուհեշտ օրեր՝ դուք այլևս ավե­լորդ եք Հայաստա­նիհամար։
Ինչու՞ ռուսըլեհը կարող են հիմա էլ ծառա­յելՀայաստա­նումիսկ դուք չեք կարողո՞ր օրվա համարէ ձեր հայրե­նա­սի­րությունը։
Թե՞ կարծում եքոր Թիֆլի­սումՊոլսում ևԱմե­րի­կա­յում նստածգեղե­ցիկ ճառերարտա­սա­նե­լով ու լավ-լավ խորհուրդներ տալով մեզ՝արդեն իսկ կատա­րած եք լինում ձերազգա­սի­րա­կան պարտա­կա­նություննե­րը։
Եթե դուք Հայաստա­նի հետ եք ու Հայաստա­նիբարե­կամ՝ եկե՛ք Հայաստանեթե չեք գալիսթողե՛քՀայաստա­նը հանգիստ։ Հայաստա­նը ձեր ճառե­րինու խորհուրդնե­րին կարոտ չէՀայաստա­նին ձերգործն է հարկա­վորձեր հմտությունըձերմասնա­գի­տությունըձեր հայա­գի­տությունը։
Եկե՛ք»։

Առնչվող Հոդվածներ