17.7 C
Yerevan

Բաքուն Փորձում Է Շրջա­փա­կել Հարա­վա­յին Կովկա­սը

Իսլա­մա­բադն ի դեմս Իլհամ Ալիեւի տեսել է ոչ միայն ազդե­ցիկ քաղա­քա­կան գործչի, այլեւ հաղթած բանա­կի գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի, ինչը հակա­մարտություննե­րով ճարակված Եվրա­սիա­կան հսկա­յա­կան տարածքում՝ Մերձա­վոր Արեւելքից մինչեւ Հեռա­վոր Արեւելք, կրկնա­կի է գնա­հատվում»։

Վահրամ Աթա­նեսյան

Բաքուն Հարա­վա­յին Կովկա­սի շուրջ գլո­բալ կոնֆրոնտա­ցիոն միջա­վայր է ձեւա­վո­րում

Ավարտվել է Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւի Պակիստան երկօրյա այցը: Հուլի­սի 12-ին այդ երկրի նախա­գա­հի հետ կարճա­տեւ, զուտ արա­րո­ղա­կարգա­յին հանդի­պումից հետո նա մեկնել է Պակիստա­նի Ռազմաօ­դա­յին եւ տիե­զե­րա­կան ուժե­րի «Նուր խան» հենա­կա­յան, որտեղ ծանո­թա­ցել է նորա­գույն սպա­ռա­զի­նություննե­րի, այդ թվում՝ բալիստիկ հրթիռնե­րի, որ ունակ են միջուկա­յին մարտագլխիկ կրել: Ոչ պաշտո­նա­կան տեղե­կություննե­րով՝ Պակիստա­նը զինա­նո­ցում ունի վաթսունութ միջուկա­յին մարտագլխիկ:

Ալիեւի օրա­կարգում ներառնված էր նաեւ հանդի­պում Պակիստա­նի ԶՈՒ ցամա­քա­յին զորքե­րի հրա­մա­նա­տա­րի հետ, բայց այդ մասին պաշտո­նա­կան տեղե­կություն չի տարածվել: Դրա­նից չի հետեւում, թե նա Պակիստա­նի բարձրաստի­ճան զինվո­րա­կա­նության հետ քննարկումներ չի ունե­ցել: Ընդհա­կա­ռա­կը: Չափազնաց մեծ է հավա­նա­կա­նությունը, որ կողմե­րը ռազմա­կան դաշինքի փաստա­թուղթ են համա­ձայնացրել, որ առայժմ գաղտնի է պահվում:

Ադրբե­ջա­նը վերջին շրջա­նում ռազմա­վա­րա­կան համա­գործակցության պայմա­նա­գիր է կնքել Կենտրո­նա­կան Ասիա­յի երկու թուրքա­խոս պետություննե­րի՝ Ուզբեկստա­նի եւ Կիրգի­զիա­յի հետ, իսկ Չինաստա­նը քննարկում է Պակիստան-Կենտրո­նա­կան Ասիա միջանցք ստեղծե­լու հեռանկա­րը: Տարեսկզբին Աֆղանստան է մեկնել Ադրբե­ջա­նի ԱԳՆ պատվի­րա­կությունը, քննարկվել է Թալի­բա­նի իշխա­նությունը դե-ֆակտո ճանա­չե­լու եւ հարա­բե­րություննե­րի հաստատման հարցը: Դեպի Պակիստան հողարդակցության համար Աֆղանստա­նը կարեւոր նշա­նա­կություն ունի, քանի որ սահմա­նա­կից է եւ Կենտրո­նա­կան Ասիա­յին, եւ Պակիստա­նին:

Բաքու-Իսլա­մա­բադ ռազմա­կան նոր դաշինքի օգտին է խոսում նաեւ Ադրբե­ջա­նի իշխա­նա­կան մամուլի ակնհայտ էյֆո­րիկ տրա­մադրվա­ծությունը: Խոսե­լով Իլհամ Ալիեւի ինքնա­թի­ռը պակիստանյան կործա­նիչնե­րի կողմից ուղեկցե­լու մասին, haqqin.az‑ը մասնա­վո­րա­պես շեշտա­դորւմ է «խնդիրն անգամ Իսլա­մա­բա­դի եւ Նյու-Դելիի պատմա­կան հակա­մարտությունը չէ, այդ թվում՝ հետխորհրդա­յին երկրնե­րի նկատմամբ ազդե­ցության հարցում: Պարզա­պես պաշտո­նա­կան Իսլա­մա­բադն ի դեմս Իլհամ Ալիեւի տեսել է ոչ միայն ազդե­ցիկ քաղա­քա­կան գործչի, այլեւ հաղթած բանա­կի գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի, ինչը հակա­մարտություննե­րով ճարակված Եվրա­սիա­կան հսկա­յա­կան տարածքում՝ Մերձա­վոր Արեւելքից մինչեւ Հեռա­վոր Արեւելք, կրկնա­կի է գնա­հատվում»։

Ակնարկը շատ թափանցիկ է, մանա­վանդ ասվում է, որ ուժեղ հարեւա­նի հետ դիմա­կա­յության մեջ Պակիստա­նը կարող է ապա­վի­նել միայն իր ռազմա­կան ներուժին: Խոսքն, անկասկած, հնդկա-պակիստա­յան հակա­մարտության մասին է, որ գրե­թե ութ տասնամյակ տեւում է՝ կապված Ջամու-Քաշմիր նահանգի շուրջ տարածքա­յին վեճի հետ: Այս փուլում, կարծես, Պակիստան-Հնդկաստան ռազմա­կան հավա­նա­կա­նությունը բարձր չէ: Պակիստա­նը տնտե­սա­կան լրջա­գույն խնդիրներ ունի:

Բայց ոչ մի երաշխիք չկա, որ Ջամու-Քաշմի­րի շուրջ իրա­վի­ճա­կը ցանկա­ցած պահի չի սրվի: Բաքվի ձեռնարկած դիվա­նա­գի­տա­կան քայլե­րից, Ալիեւի Իսլա­մա­բադ այցի շուրջ իշխա­նա­կան մամուլի բարձր նոտա­յի հրա­պա­րա­կումնե­րից տպա­վո­րություն է ստեղծվում, որ Ադրբե­ջա­նը Պակիստա­նին ռազմա­կան աջակցության խոստում է տվել: Դա, հավա­նա­բար, ֆորմալ տեսքի կբերվի եռա­կողմ՝ Անկա­րա-Բաքու-Իսլա­մա­բադ համա­ձայնագրով կամ քաղա­քա­կան բնույթի հայտա­րա­րությամբ: Ալիեւն այդ կերպ Հարա­վա­յին Կովկա­սի շուրջ կոնֆրոնտա­ցիոն միջա­վայր է ձեւա­վո­րում: Ո՞վ եւ ի՞նչ դերա­կա­տա­րություն է նրա համար նախանշել:

Հոդվա­ծը 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ